Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Անահիտ Մանասյանը՝ ՄԻՊ ամենաանհաջող թեկնածու

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից միայն երկու ամիս անց իշխանությունը ներկայացրեց ՄԻՊ իր թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին, որը, իրավաբանական հանրույթի գնահատմամբ, երբևէ ՄԻՊ ամենաանհաջող թեկնածուն է: Մասնագետների գնահատմամբ՝ նա Սահմանադրության պահանջներին չի համապատասխանում, քանի որ իրավապաշտպան գործունեության որևէ փորձ չունի, հեղինակավոր իրավաբանի չափորոշիչին չի համապատասխանում, եղել է հանրային ծառայող, Գագիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականը ՍԴ-ում, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, գլխավոր դատախազի տեղակալ:

Նա որևէ քաղաքացու իրավախորհրդատվություն մատուցած չկա, անգամ փաստաբան չէ, որը ևս այս առումով կարևոր է, որովհետև փաստաբանությունն էլ իրավապաշտպան գործունեության տեսակ է:

Բացի այդ, օրերս ԱԺ-ում Անահիտ Մանասյանը լրագրողներից փախուստի դիմեց: Նա իրեն պահում է անպատրաստ ուսանողի նման, որը կանխազգալով, որ իրեն կարող են տալ հարցեր, որոնց ինքը պատրաստ չի պատասխանելու, ինքը քննությանը կամ ստուգարքին ուղղակի չի ներկայանում:

Ավելին, նշվում է, որ վերջինս  Դավիթ Հարությունյանի, Գագիկ Ղազինյանի, Գագիկ Հարությունյանի, Կարեն Կարապետյանի կադրն է, ունի հստակ կապեր, օրինակ, իր մտերիմներից է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը ասպիրանտ է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում: Նա մտերիմ է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ: Տեսակետ կա, որ նա բազմաթիվ թելերով կապված է տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների, դրա համար էլ այս օրերին իրեն չեն քննադատում: Բացի վերը նշվածից, Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է: Փաստացի, նա ավելի շատ ընդդիմության թեկնածուն է, քան իշխանության, դրա համար էլ ընդդիմադիրների շուրթերից որևէ քննադատություն նրա թեկնածության վերաբերյալ չենք լսում: Նա իր ողջ կարիերայի համար պարտական է Գագիկ Հարությունյանին, որի գլխավոր խորհրդականն է եղել 7-8 տարի:

Տպավորություն է, որ իշխանությունը ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ ունի անլուրջ մոտեցում, և թե թեկնածուների հարցում, թե պաշտպանների կարճաժամկետ պաշտոնավարման հարցում դա ակնհայտ է երևում է:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում