Saturday, 11 07 2026
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի բարձր դիրքը աշխարհում և Եվրոպայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2023 թվականը սկսել է համաշխարհային դասակարգման աղյուսակի 45-րդ հորիզոնականում։ Մեր ազգային թիմը վակրանիշային աղյուակում գերազանցում է այնպիսի երկրների ինչպիսիք են Գերմանիան, Անգլիան, Դանիան, Շվեդիան։ ՈւԵՖԱ-ի գոտում Հայաստանի ազգային հավաքականն այս պահին 23-րդն է։ Համեմատության համար նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասկարգման աղյուսակում գտնվում է միայն 95-րդ հորիզոնականում։ Ֆուտզալի Հայաստանի գլխավոր թիմի բավական բարձր դիրքը աշխարհում և Եվրոպայում պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված տպավորիչ արդյունքներով։ Ներկայում մեր հավաքականը շարունակում է պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Որակավորման փուլի երրորդ տուրում անցյալ տարվա հոկտեմբերին Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Պրահայում խոշոր 4։1 հաշվով հաղթել էր Չեխիային։

Հայաստանի ազգային թիմը 2024 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկային 3 խաղերում տանելով նույնքան հաղթանակ ժամանակից շուտ ապահովել էր առաջին տեղը։ Մեր հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության էլիտ-ռաունդի ուղեգիր: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 4։3 հաշվով հաղթել էր Բոսնիա-Հերցեգովինային, իսկ երկրորդ տուրում՝ Երևանում 4։2 հաշվով պարտության մատնել նույն Չեխիային։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պետք է մրցեի բոսնիացիների հետ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը վերջին 6 խաղում նույնքան հաղթանակ է տարել ինչը ևս աննախադեպ արդյունք է։ 2022 թվականի ապրիլին տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրանի փուլում, C եթնախմբում մերոնք զբաղեցրել էին առաջին հորիզոնականը։ Բուղարիայում կայացած մրցաշարի վերջին խաղում մեր ֆուտբոլիստները 2։1 հաշվով առավելության էին հասել Կոսովոյի նկատմամբ։ Մինչ այս երկու հավաքականները 6-ական միավորով կիսում էին 1-2-րդ հորիզոնականները։ Խփած և բաց թողած գնդակների անհամեմատ ավելի բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանի հավաքականը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Տանելով երկուական անընդմեջ հաղթանակ Հայաստանը և Կոսովոն երկրորդ տուրից հետո նվաճել էին աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի ուղեգրեր։ Վերջին հանդիպումը պայքար էր առաջին հորիզոնականի համար։ Մեր ազգային թիմի ենթախմբում հաղթող դառնալու համար բավարար էր նույնիսկ ոչ-ոքին, բայց․․․։ Ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ Հայաստանի հավաքականը գրանցել էր պատմական հաջողություն։

Ի դեպ, Ֆուտզալի Հայաստանի հավաքականին երբևէ չէր հաջողվել 100 տոկոսոնոց արդյունքով ընտրական խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել Բուլղարիային։ Ընտրական փուլի 24 հավաքականների պայքարում Հայաստանի հավաքականը ցույց էր տվել լավագույն արդյունքը։ Մասնավորապես, ընտրական 6 ենթախմբում (յունաքանչյուրում 4-ական հավաքականի)բացի Հայաստանից 100 տոկոսանոց արդյունք ցույց էին տվել նաև D ենթախմբում ընդգրկված Լիտվան և F խմբում՝ Մոլդովան։ Խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով սակայն Հայաստանի հավաքականը չուներ հավասարը։ Մասնավորապես մեր խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը +15 է։ Այս հաշվարկում Լիտվան գրանցել էր +7, իսկ Մոլդովան՝ +6 արդյունք։

Համեմատության համար նշենք նաև, որ А խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Գերմանիայի ազգային հավաքականը երեք խաղում վաստակել էր 7 միավոր։ Հայաստանի ազգային հավաքականը լավագունների շարքում էր նաև ամենքիչ գնդակ բաց թողած հավաքականների հաշվարկում։ Երեք խաղում Հայաստանի հավաքականը սեփական դարպասն էր ընդունել ընդամենը մեկ գնդակ։ Մյուս 23 հավաքականներից նմակ արդյունք էր գրանցել միայն Լիտվայի ազգային թիմը։ Ինչևէ, վերջին տպավորիչ հաղթանակն ու նվաճումը ապացուցեց, որ մեր ազգային թիմը գտնվում է վերելքի փուլում։

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար սակայն երկարատև և ծանր պայքար է սպասվում։Էլիտ-ռաունդում եվրոպական 20 հավաքականները բաժանվելու են 5 ենթախմբերի, որոնցկում կլինեն 4-ական հավաքականներ։ Խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած 5 հավաքականներն անմիջապես կտիրանան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն արդյուք ցույց տված 4 հավաքականները փլեյ-օֆֆում կվիճարկեն ևս երկու ուղեգրերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում