Wednesday, 08 05 2024
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել

ԱՏՁՄ-ն նպատակ ունի սփյուռքին ավելի շատ ներգրավել ՀՀ ՏՏ ոլորտում

Առաջատար տեխնալագիաների ձեռնարկությունների միությունը կրթական ծրագրերը և երեխաներին ավելի խորը գիտելիքներ փոխանցելու համար սկսել է մշակել «Արմաթ-2» ծրագիրը։

Այս մասին հրավիրված ԱՏՁՄ տարեսկզբի մամուլի ասուլիսին ասաց միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Կրթությունն այն հիմնական ուղղությունն է, որը հանգեցնում է ոլորտի զարգացմանը: Մեր կատարած կրթական ծրագրերը շատ են, դրանցից մեկն ու հաջողվածներից է «Արմաթ» ծրագիրը: Կան նաև ծրագրեր, որոնց շրջանակում համագործակցելու ենք միջազգային մեր գործընկերների հետ, նախատեսում ենք նաև սփյուռքի ներկայացուցիչներին ավելի ինտեգրել կրթական ուղղվածությամբ աշխատանքներին։ Այս ամենի շրջանակում այս տարի այցեր ենք նախատեսում տարբեր երկրներ, որտեղ հայ համայնքին ավելի մանրամասն կներկայացնենք «Արմաթ»-ը»,- ասաց Եսայանը։

Վերջինիս խոսքով՝ 130 ընկերություն ներկայացնող ԱՏՁՄ-ն աշխատում է «Արմաթ- 2» ստեղծելու ուղղությամբ, որպեսզի երեխաներին հնարավոր լինի ավելի խորը գիտելիքներ փոխանցել։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն էլ նշեց, որ իրենք պատրաստվում են առնվազն 50 նոր «Արմաթ» լաբորատորիա բացել Հայաստանում և 50 լաբորատորիա էլ վաճառել արտերկրում։

«2022թ. դեկտեմբերի դրությամբ` ավելի քան 640 «Արմաթ» է ներդրված Հայաստանում, Արցախում, Ջավախքում, Հնդկաստանում, Քուվեյթում, Բանգլադեշում և Ֆրանսիայում: Աշխատանոցներում ճարտարագիտական կրթություն են ստանում մոտ 17 հազար աշակերտ»,- նշեց Չոբանյանը։

Անդրադառնալով «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագրին, Չոբանյանը ընդգծեց, որ նպատակ ունեն Հայաստանի և Արցախի բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար: Աշխատանոցները նախատեսված են 14-18 տարեկան պատանիների համար: Դրանցում նրանք հնարավորություն ունեն ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական և կառավարման սպասարկման առանձնահատկությունները: Այժմ Հայաստանում գործում են 13 ԱԹՍ կրթական աշխատանոցներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում