Sunday, 28 04 2024
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան

Պատմական այց Հայաստան. ինչպիսին կարող է լինել եգիպտական բաղադրիչը Հայաստանի անվտանգության «բուրգում»

Հայաստանի նախագահի նստավայրը հայտնում է, որ ռեգիոնալ այցի շրջանակում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: Նա մինչ այդ լինելու է Հնդկաստանում, նաև Ադրբեջանում: Ինչ օրակարգով է ռեգիոն և մասնավորապես նաև Հայաստան ժամանում Եգիպտոսի նախագահը: Սա հայտնի չէ, թեև այցն անշուշտ կարևոր է անկախ ամեն ինչից, քանի որ Եգիպտոսը թե արաբական աշխարհի, թե աֆրիկյան մայրցամաքի ազդեցիկ խաղացողներից մեկն է: Առավել ևս, որ այցը պատմական է՝ Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանում առաջին անգամ: Այդուհանդերձ, շատ կարևոր է, որպեսզի այցը բացի այսպես ասած նշագրման ենթակա լինելուց, պարունակի նաև առարկայական օրակարգ, որը թույլ կտա Հայաստան-Եգիպտոս հարաբերությունը խորացնելով բացել թե տնտեսական, թե քաղաքական նոր հեռանկարներ:

Եգիպտոսը ներկայումս ձգտում է ամրապնդել իր դերը ասիա-աֆրիկյան «հատման» առանցքային այն գոտում, որ զբաղեցնում է, փաստացի լինելով թե ասիա-արաբական աշխարհների, թե աֆրիկյան ուղղության կարևոր դերակատարներից մեկը: Այդ առումով հատկանշական է, որ Եգիպտոսի նախագահը Կովկաս է ժամանելու Հնդկաստան այցից հետո: Հնդկաստանի ու Եգիպտոսի հարաբերությունը ունի բավականին սերտ օրակարգ ու պատմություն: Եգիպտոսի նախագահը արդեն իսկ ունի Մեծ Քսանի Վեհաժողովին մասնակցելու հրավեր Հնդկաստանից: Հնդկաստանը նախագահում է այդ կառույցում, նախագահողի կարգավիճակը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերին, իսկ Մեծ Քսանի Վեհաժողովը տեղի կունենա Հնդկաստանում 2023 թվականի սեպտեմբերին: Ներկայիս այցը Հնդկաստան, համընկնում է Հնդկաստանի օրվան, և Եգիպտոսի նախագահ Սիսին լինելու է դրա տոնակկատարության հատուկ հյուրը: Կահիրեն փորձում է իր դերն ամրապնդելով խորացնել Եգիպտոսի մասնակցությունը տրանսպորտային մեծ նախագծերին, որոնք կապված են նաև Հնդկաստանի հետ: Զուգահեռ, Հնդկաստանն էլ իր հերթին հավակնում է ընդլայնել իր տնտեսա-քաղաքական դերը դեպի արևմտյան ուղղություն՝ Աֆրիկա, Միջերկրծովյան ուղղություն, որտեղ Եգիպտոսը ունի առանցքային դեր: Այդ համատեքստում, հիշենք Հնդկաստանի մոտեցումները նաև կովկասյան ռեգիոնի ուղղությամբ, և Դելիից հետո Եգիպտոսի նախագահ Սիսիի այցը խոսում է այն մասին, որ Կահիրեն ու Դելին այստեղ կարող են ունենալ համատեղ դերակատարում, ըստ այդմ սա հայ-եգիպտական հարաբերության խորացման միջոցով նաև հայ-հնդկական հարաբերության հետ «կոմբինացված» էֆեկտ ստանալու մեծ հնարավորություն է:

Անկասկած է, կրկնեմ, որ Եգիպտոսի նշանակությունը չի կարող լինել լոկ դա, քանի որ Կահիրեն առանցքային դերակատարներից է նաև մերձավորարևելյան ռեգիոնի անվտանգության ճարտարապետության մեջ: Այստեղ թերևս կարևոր է նաև այն, որ Կահիրեն ներկայումս փորձում է բարելավել հարաբերությունը Թուրքիայի հետ, իսկ այդ հանգամանքը Հայաստանի համար կարող է լինել անուղղակի իմաստով մերձավորարևելյան ռեգիոնում և դրանից դեպի Կովկաս «բխող» անվտանգային ռիսկերը կառավարելու կարևոր մեխանիզմներից մեկը, և լինել նաև հենց Կովկասում մթնոլորտի կառավարելիությանը նպաստող անմիջական գործոն, հաշվի առնելով և այն, որ Կահիրեն բավականին կառուցողական հարաբերություն ունի նաև Մոսկվայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում