Wednesday, 08 05 2024
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը

Հայկական կողմից ակնկալվում են նոր զիջումնե՞ր. Ինչո՞ւ է Կլաարը Լաչինի միջանցքի հարցով գալիս Երևան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերում գրել է. «Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները նախանշելու համար: ԵՄ նպատակը հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորումն է»։

Ուշագրավ է, որ Տոյվո Կլաարի հաղորդագրության մեջ չկա որևէ խոսք Բաքու կատարելիք այցի մասին՝ այն դեպքում, երբ Հայաստանը Լաչինի միջանցքի հարցում բանակցություններում որևէ կերպ ներգրավված չէ։ Ինչու՞ է Տոյվո Կլաարը փորձում լուծումները գտնել Երևանում, արդյոք խոսքը Երևանին նոր զիջումներ պարտադրելու մասին չէ և արդյոք եվրոպացի պաշտոնյան չգիտի, թե ինչու է փակ Լաչինի միջանցքը և ինչ է պահանջում Բաքուն։

Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ միջազգային հանրությունը մեզնից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը և դրա դիմաց ստանալ համապատասխան աջակցություն։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ու՞ր է խոստացված աջակցությունը։

Ինչու՞ ենք մենք այդ աջակցության դիմաց տեսնում ադրբեջանա-եվրոպական հարաբերությունների ինտենսիվածքում, Ալիևին վստահելի գործընկեր հռչակելու հայտարարություններ ու նորանոր «գազային պայմանավորվածություններ»։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ չի կարելի բացառել, որ հետագայում Կլաարը նաև Բաքու կայցելի։ Մեր զրուցակիցը, սակայն, չի բացառում, որ կարող է խոսք լինել որոշակի զիջումների մասին, որը ակնկալում են հայկական կողմից. «Ընդհանրապես եթե խնդրին գլոբալ նայենք, ապա ադրբեջանական դիրքորոշումը փոխելու համար լծակները բավականին քիչ են՝թե՛ Եվրամիության և թե՛ Ռուսաստանի մոտ։ Իմիջայլոց, սա վերաբերում է ոչ միայն Լաչինի միջանցքին, այլ բանակցային ողջ փաթեթին։ Ադրբեջանն ունի իր հստակ պահանջները, կարմիր գծերը, որոնցից ետքայլ անել չի պատրաստվում։ Եվ սա, ինչ-որ տեղ, տրամաբանական է դարձնում այն հանգամանքը, որ միջնորդները փորձում են զիջումներ ստանալ հայկական կողմից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև չի բացառում, որ կարող է խոսք գնալ խնդրի մասին առավել լայն կոնտեքստում.«Մենք տեսնում ենք, որ բանակցային պրոցեսն առհասարակ կանգնած է։ Հայկական կողմը փասատցի վերջին մի քանի հանդիպումներին չի մասնակցում։ Մենք գիտենք, որ Մոսկվայում հանդիպումը տեղի չունեցավ, Եվրամիության ֆորմատը կանգնած է Ադրբեջանի պատճառով, այսինքն այստեղ էլ հայկական կողմը պահանջում է, որ Մակրոնը մասնակցի, իսկ Բաքուն մերժում է։ Նաև կա Բաքվի վարկածն առ այն, որ եռակողմ հանդիպման գաղափար կար՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի միջև, որը ևս կանգնած է։ Ես չեմ բացառում, որ Տոյվո Կլաարը նաև այդ հարցը քննարկի։ Այսինքն՝ Լաչինի միջանցքի խնդիրը կարող է ինտեգրված լինել ավելի լայն կոնտեքստի մեջ։ Ընդհանուր առմամբ հասկանալի է, և միջազգային հանրությունն էլ հասկանում է, որ եթե փակուղային իրավիճակը երկար շարունակվի, ինչ-որ փուլում Ադրբեջանը կսկսի ուժային մեթոդների դիմել»։

Ի՞նչ նոր զիջումներ է Եվրոպան ուզում Հայաստանից.«Չի բացառվում, որ բացի կարգավիճակի նշաձողից, դեկլարատիվ բնույթի հայտարարություններից, Ադրբեջանը պահանջում է նաև վերահսկողություն Լաչինի միջանցքում։ Չեմ բացառում նաև, որ լինեն ավելի կոշտ պահանջներ՝ Արցախի ապառազմականացման հետ կապված։ Իրականում այստեղ խոսքը գնում է այն մասին, որ Արցախի Պաշտպանության բանակը լուծարվի։ Նմանատիպ օրակարգ կարող է լինել, որի մասին Եվրոպան ևս գիտի։ Նման հարցեր իհարկե կան և նման պահանջներ հայկական կողմի առջև դրված են։ Չեմ բացառում նաև, որ լինի ավելի լայն կոնտեքստ՝ այսինքն ոչ միայն Լաչինի միջանցքի, այլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված»։

Դիտարկմանը, թե մեծ հաշվով, Եվրոպան այս հարցում Ադրբեջանին օգնում է, քաղաքագետը պատասխանեց.«Այդքան էլ կոռեկտ չի լինի ասել, որ միանշանակ օգնում է։ Իրենք փորձում են միջնորդ լինել, իսկ միջնորդը չի կարող լինել ինչ-որ կողմի հարյուր տոկոսանոց աջակիցը։Ադրբեջանի բանակցային դիրքերը թե՛ Եվրոպայի և թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում, շատ ավելի ուժեղ են, քան Հայաստանինը»։

Նկատելի՞ է արդյոք, որ եվրոպական, ֆրանսիական ու ամերիկյան դիրքորոշումներն իրարից տարբերվում են, հարցին ի պատասխան, Դավիթ Հարությունովն արձագանքեց. «Դժվար է այդ մասին խոսել, որովհետև մենք շատ մանրամասն տեղեկատվություն չունենք իրենց դիրքորոշումների ու առաջարկությունների մասին։Կարող ենք սակայն նշել, որ հաշվի առնելով Ֆրանսիայի ու Հայաստանի հայտնի հարաբերությունները, որոնք ավելի առանձնահատուկ են, իհարկե Ֆրանսիան ավելի շատ է փորձում հաշվի առնել հայկական կողմի դիրքորոշումը։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը,որ հայկական կողմը պահանջում է, որ Մակրոնը մասնակցի բանակցություններին ու նաև Ադրբեջանի դիմադրությունը դրան։ Բայց դժվար է ասել, թե կա արդյոք համակարգային, ծրագրային տարբերություններ։ Դա կարող է լինել տարբերություն ոչ թե ընդհանուր օրակարգի, բանակցությունների ճանապարհային քարտեզի մեջ, այլ տարբերություն, որ բանակցությունների շրջանակներում հայկական կողմի դիրքորոշումն ավելի շատ է հաշվի առնվում։ Բայց իհարկե դժվար է միանշանակ պնդել, որովհետև մենք մանրամասներին տեղյակ չենք»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում