Saturday, 27 04 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
-
22:15
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Վանաձորում քաղաքական ճգնաժամ է. կհայտարարվե՞ն նոր ընտրություններ

Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը Վանաձոր համայնքի խմբակցություններին և ավագանու յուրաքանչյուր անդամի առաջարկել է ընդունել որոշում օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին, իսկ դրանից հետո երկրորդ քայլով համատեղ քվեարկել Վանաձոր համայնքի բյուջեն հաստատելու օգտին։

Արդեն որերորդ անգամ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» կուսակցության անդամները բոյկոտում են ավագանու նիստերը:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե Վանաձորի ավագանու անդամներից կեսից ավելին մանդատը վայր դնի, ավագանին կլուծարվի շատ արագ և շատ հեշտ:

«Դա այնքան պարզ լուծում է ու հնարավոր չէր, որ ավագանու անդամները մտածած չլինեին դրա մասին: Դա կլիներ լավագույն լուծումը, որովհետև դատարանը չէր կարող ավագանուն ստիպել՝ չլուծարվել: Այսինքն՝ մի կողմից դատարանը չէր կարող որևէ ձևով միջամտել, մյուս կողմից «Լուսավոր Հայաստանի» իրավունքը չէր խախտվի դրանով: Եթե նիստերի արգելքը փաստացի իրավունքը պահելու իմաստով է, այս դեպքում միևնույն է, ավագանին լուծարվում է և այդ հարցը դուրս է գալիս:

Սա ամենաոչ ցավոտ լուծումը կլիներ, և ինձ մոտ տպավորություն է, որ սա շատ վաղուց կարող էին անել»,-հավելեց Գրիգորյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու չեն գնացել այդ քայլին ավելի վաղ, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց. «Ես կասեի, որ ամեն մեկն իր իր թիմի ընտրվելու շանսերն էր գնահատում՝ փորձելով դրան նախապատրաստվել:

«Չնայած չեմ էլ նկատել, որ առանձնապես քարոզչություն էին անում: Կամ ուղղակի հոգնել էին ընտրություներից հետո և արձակուրդ էին գնացել»-հավելեց նա:

Գրիգորյանը նշեց, որ ինքը վստահ չէ, որ եթե ավագանին նիստ անի և նիստով բյուջե հաստատի, արտահերթ նիստ հրավիրի հենց բյուջեի հաստատման համար, ապա ինչ-որ մեկը էլի պետք է վիճարկի՝ այդ որոշումն իրավաչափ էր, թե ոչ.

«Ես կասկածում եմ, թե ով կվիճարկի դա: Ո՞վ կմտածի, որ ուղղակի ինչ-որ սկզբունքների հետևից ընկնելն այս պահին ավելի կարևոր է, քան համայնքի բյուջեն: Կոպիտ ասած որոշում կա և այդ որոշումները երբեմն խախտվում են: Իրենք կարող են փաստացի արտահերթ նիստ հրավիրել, ընդունել բյուջեն և մանդատները վայր դնել դրանից հետո»:

Մամիկոն Ասլանյանը կրկին կարող է գլխավորել ընտրական ցուցակը և մասնակցել ընտրություններին, քանի որ ինքը կալանքի տակ է, ոչ թե դատապարտված: Գրիգորյանի դիտարկմամբ՝ նա կարող է ունենալ ներկայացուցիչներ, որոնք քարոզչությամբ կզբաղվեն:

«Բայց ինձ թվում է, որ իրենք էլ կմտածեն, թե արդյոք արժե, որ Մամիկոն Ասլանյանը լինի համայնքապետի թեկնածուն, որովհետև փաստացի Մամիկոն Ասլանյանը կրկին չկարողացավ ապահովել մեծամասնություն ավագանիում: Նա կարող էր իշխանություն ձևավորել միայն կոալիցիայով: Գուցե իրեն ներկայացնող ուժը կամ ավագանու մյուս թեկնածուները վերանայեն իրենց դիրքորոշումը»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում