Sunday, 28 04 2024
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան

Ջոն Գալլագերը համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը:
 
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի այցը: Վերջինս Հայաստան է ժամանել մեր երկրում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Ջոաննա Բուրքը, որը պատասխանատու է 15 երկրներում խորհրդի գործունեության համար, կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու հաջողված գործընկերային հարաբերությունները:
 
Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով նախարարության համակարգման բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումները, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել համագործակցությունն ընդլայնելու համար:
 
Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողներին դասավանդող դասախոսների համար անգլերենի վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ առաջարկելով դիտարկել դասախոսների համար անգլերենի վերապատրաստման և գնահատման ծրագրային ձևաչափի ներդրման և իրականացման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ՀՀ մարզերում անգլերենի ուսուցման բարելավմանն ուղղված աշխատանքներին՝ «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործումը դիտարկելով որպես հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացման հնարավորություն:
 
Ջոաննա Բուրքը գնահատել է բարձրացված հարցերի կարևորությունն ու խոստացել աջակցել դրանց լիակատար իրագործմանը: Նրա առաջարկով՝ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել է քայլեր ձեռնարկել նաև օտարերկրացի ուսանողների՝ ցանկության դեպքում Հայաստանում հեռավար եղանակով կրթություն ստանալու հնարավորության ապահովման համար. «Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք: Վստահ եմ՝ խնդիր չունենք ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով բարձրագույն կրթության կազմակերպման համար: Անկասկած, մեզ մոտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք կցանկանան կրթություն ստանալ բրիտանական առաջատար համալսարաններում: Պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում լարել մեր բոլոր ռեսուրսները՝ նմանօրինակ հնարավորությունն իրականություն դարձնելու համար»:
 
ԿԳՄՍ նախարարը Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:
 
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով նախարարության հետ իրականացվող համատեղ ծրագրերը, և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում