Tuesday, 21 05 2024
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը

Հնդկաստանի հետ մերձեցումը պատահական չէ․ մնացած բոլոր տարբերակները ռիսկային են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ռազմաքաղաքական հարցերով մեկնաբան Դավիթ Հարությունովը։

-Պարոն Հարությունով, Հնդկաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին: Հայ-հնդկական վերջին շրջանի շփումներն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես հնդկական մամուլում հրապարակված՝ Հայաստանին զենք վաճառելու կոնտեքստում։

-Հայկական կողմը փորձում է թե՛ արտաքին քաղաքական և թե՛ անվտանգային այլընտրանքային գործընկերներ փնտրել։Հնդկաստանն այս պահին գերակայություններից մեկն է, և ինչպես արդեն նշել եմ՝ կան ոլորտներ, որտեղ երկու կողմերի շահերը համընկնում են։ Քանի որ այդ մերձեցումը մեծապես ունի անվտանգության  բաղադրիչ, այսինքն՝ ռազմական ոլորտում է համագործակցությունը, Արմեն Գրիգորյանը այցը շատ տրամաբանական է։ Նա փաստորեն ի պաշտոնե անվտանգային ոլորտի համակարգողներից է և սա, ըստ էության,արդեն սկսված ուղեգծի տրամաբանական շարունակությունն է։

-Հնդկաստանի հետ  զենքի ոլորտում համագործակցությունը ռեա՞լ է, այսինքն մենք իրական փոփոխություններ կարո՞ղ ենք ակնկալել։

-Այս տեղեկատվությունն արդեն բավականին ստույգ է, որովհետև հնդկական կողմն էլ է հաստատել։ Ինչքանով փոփոխություն կլինի, ապա եթե չկան այլընտրանքային այլ լուծումներ՝ ցանկացած համալրում ավելի լավ է, քան եթե այդ համալրումը չկա։ Իսկ ընդհանրապես կարող եմ ասել, որ հնդկական սպառազինությունն ունի դրական և բացասական կողմեր։Դրականն այն է, որ  ինչ-որ համակարգեր, որոնք միջազգային ռազմական տեխնիկայի հիմնական թրենդերի մեջ են, Հայաստանը կարող է ստանալ համեմատաբար էժան։ Այսինքն՝ իրենք կարող են համարվել ժամանակակից համակարգեր և եթե համեմատանեք ամերիկյան ու եվրոպական արտադրողների հետ, շատ ավելի էժան ու մատչելի են։ Այն քաղաքական հակասությունների համակարգը, որ կա Ռուսաստանի ու արևմուտքի, նաև Իրանի հետ՝ կապված արևմտյան պատժամիջոցների  հետ, այդ հակասությունների համակարգը Հնդկաստանի դեպքում չկա։ Դա Ռուսաստանի համար էլ է ընդունելի տարբերակ, չի  առաջացնի կոնֆլիկտային իրավիճակ, արևմուտքի հետ էլ խնդիրներ չի լինի։ Այսինքն քաղաքական առումով էլ է հարմար։ Թերությունն այն է, որ սպառազինության զգալի մասը նոր է, «հում է», չի անցել  փորձարկում թե՛ մարտական գործողություններով,  տեխնիկայի որոշ մասն իրենց բանակի սպառազինության մեջ չկա՝ այսինքն կարող  է հուսալիության հետ կապված որոշակի հարցեր ու խնդիրներ առաջանան։Այս առումով չեմ բացառում, որ խնդիրներ լինեն, դա անխուսափելի հետևանքներից մեկն է։

-Մասնագետները նշում են, որ մենք հակաօդային պաշտպանության կարիք ունենք առավելապես, ինչը Հնդկաստանից չենք ստանում։ Ի՞նչն է խանգարում, որ մենք այս ոլորտում Իսրայելի հետ համագործակցենք։

Միայն Իսրայելը չէ, այստեղ պետք  է նաև Ռուսաստանին գովաբանեմ։ Իրականության մեջ իհարկե ռուսական տեխնիկայի առումով բացասական տեղեկատվական ֆոն է ստեղծվել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների առումով, բայց իրենց ՀՕՊ-ը խնդիրները լուծում է, չնայած ոչ մի համակարգ էլ հարյուր տոկոսանոց պաշտպանություն չի կարող ապահովել։

-ՀՕՊ-ը գուցե, բայց դրոններ գնում է Իրանից։

-ՀՕՊ-ի հետ կապված արձագանքները հիմնականում դրական են։ Ինչ վերաբերում է Իրանից գնելուն, ապա հիմա, երբ պետք է արագորեն համալրեն, դա անում են։ Վերդառնալով Իսրայելի խնդրին, ապա միայն այդ երկիրը չէ, արևմտյան համակարգը ևս շատ լավն է։ Չինաստանն ունի իր ՀՕՊ համակարգերի ընտանիքը, որը հիմնականում իրենք կրկնօրինակել են արևմտյան ու ռուսական համակարգերից։ Իսկ Իսրայելի դեպքում կան  մի շարք հանգամանքներ։ Այդ երկրի բավականին լուրջ ոչ միայն ռազմատեխնիկական, այլ նաև քաղաքական  համագործակցություն ունի Ադրբեջանի հետ։ Երաշխիքներ չկան, որ եթե Հայաստանը լինի, Իսրայելը կհամաձայնի։

-Բայց միշտ ասում են՝ մեր շուկան բաց է բոլորի համար։

-Տեսականորեն կարող են այդպես ասել, բայց միշտ կա տեսությունն ու գործնականը։ Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանն ավելի շուտ է սկսել զենք առնել Իսրայելից, Ադրբեջանը կարևոր մատակարար է Իսրայելի համար բավականին երկար ժամանակ ու բավականին կարևոր գործընկեր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ինքը սահմանակից է Իրանի հետ։ Այսինքն խնդիրը միայն այն չէ, որ հայերը ժամանակին չեն դիմել։ Երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը իսրայելական հակաօդային պաշտպանության օպերատորներից է։ Դա նշանակում է, որ եթե մենք էլ գնենք  նույն համակարգերը, Ադրբեջանը   բավականին լուրջ տեղեկություններ կունենա այդ համակարգի էֆեկտիվության, աշխատանքի և այլ հնարավոր խոցելի տեղերի մասին։

-Այսինքն՝ հնդկական ուղղությունը մեզ համար այս պահին ամենահարմարն է։

-Այդ պայմաններում առանձնապես այլընտրանք չկա։ Ինչ-որ տեղ  պարտադրված ուղղություն է՝ կապված այն փաստի հետ, որ չկան այլընտրանքներ, բայց նաև ամենալավ տարբերակներից մեկն է։ Մյուս բոլոր տարբերակները ռիսկայնություն են պարունակում։ Այն, որ հենց Հնդկաստանի հետ է այդ մերձեցումը գնում՝ ամենևին պատահական երևույթ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում