Tuesday, 21 05 2024
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում

Իրանի հետ համագործակցությունը պետք է դիտարկել ՀՀ-ՌԴ համագործակցության և կոմունիկացիոն մեծ առանցքի ստեղծման ներքո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը

Պարոն Մարջանյան, Իրանում Նիկոլ Փաշինյան էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց, որը ենթադրում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային համաձայնագրի ընդլայնում և երկարաձգում 10 տարով: Ինչպե՞ս եք սա գնահատում:

Նոր համաձայնագրրերը շատ դրական եմ գնահատում, իսկապես համաձայնագիրը թարմացնելու կարիք կար, որովհետև «գազ էլեկտրաէներգիա դիմաց» մեխանիզմով ընթացիկ պայմանագրի ժամկետը մոտենում էր ավարտին: Նոր պայմանագրի ստորագրումը որոշակի հեռանկարներ է բացում՝ խորացնելու Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությունը: Կարծում եմ՝ այս առումով, առաջին հերթին խոսքը պետք է լինի բարձրավոլտ էլեկտրագծի շուտափույթ կառուցման և թողարկման մասին, ինչպես նաև Հայաստան ներկրվող գազի ծավալների և ՀՀ-ից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման մասին, ինչի համար առկա ենթակառուցվածքը բավարար է:

Գազային պայմանագրով նախատեսված ծավալների ընդլայնումը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ մենք ավելի քիչ ռուսական գազ ստանանք, և հնարավո՞ր է ընդհանրապես, Հայաստանը հրաժարվի ռուսական գազից: Տեսակետ կա, որ Ռուսաստանը դա թույլ չի տա:

Այդ տեսակետը միանգամայն սխալ է, իրականությանը չի համապատասխանում: Ընդհանրապես, Իրանի հետ համագործակցությունը պետք է դիտարկել ոչ թե ընդդեմ Ռուսաստանի, այդպիսի խնդիր ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը իրենց առջև չեն դրել: Հակառակը, այդ համագործակցությունը պետք է դիտարկել Հայաստան-Ռուսաստան համագործակցության և կոմունիկացիոն մեծ առանցքի ստեղծման ներքո:

Իրանից գազի ներկրման կրկնապատկումն ի՞նչ հանգմանքներով է պայմանավորված:

Այն հանգամանքներով, որ անցած տասնամյակներում Հայաստանին այդպես էլ չհաջողվեց առկա գազատարն օգտագործել իր հզորության 100 տոկոսով: Մենք օգտագործում էինք ընդամենը 30-35 տոկոսով, և հիմա այս համագործակցությունը միտված է նրան, որ գազատարն օգտագործվի իր լրիվ ծավալով:

 Ընդհանրապես, որքանո՞վ է Հայաստանը կարողացել էներգետիկ ոլորտում ճիշտ համագործակցել Իրանի հետ: Այդ ռեսուրսները ամբողջությամբ օգտագործվե՞լ են, թե հնարավոր էր ավելի խորացնել այդ համագործակցությունը՝ դիվերսիֆիկացնելով իր աղբյուրները:

Ցավոք սրտի ամբողջ պոտենցիալով չեն օգտագործվել Հայաստան-Իրան հարաբերությունները: Կարծում եմ՝ համագործակցության հուշագիրը, որ ստորագրվեց վերջերս Իրանում, հենց դրան էր միտված, որ վերջապես, բեկումնային զարգացում հաղորդենք մեր հարաբերություններին: Կարելի է ասել, որ անցած 30 տարիներին օգտագործվել է էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության 25-30 տոկոսը:

Չեն դադարում խոսակցությունները, որ 2007-ին կառուցված Իրան-Հայաստան գազատարի տրամագիծը նախատեսված էր, որ պետք է մոտ 1200 մմ լիներ, և այն պետք է հասներ Եվրոպա, սակայն դա կյանքի չկոչվեց ռուսների դիմադրության պատճառով: Այսօր դա հնարավո՞ր է կյանքի կոչել:

Ոչ մի տեխնիկական խոչընդոտ չկար, որ ի սկզբանե այդ գազատարը ավելի լայն տրամաչափ ունենար: Բայց կային բազմաթիվ քաղաքական և աշխարհաքաղաքական խոչընդոտներ, և հիմնականում դրանք գալիս էին Արևմուտքի ուղիղ հակադրության և ռուսական որոշակի խանդի տեսքով: Հիմնական խոչընդոտը Արևմուտքի ճնշումն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում