Tuesday, 21 05 2024
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին

Ժամանակը քիչ է, Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ու աշխարհին չներկայանա որպես չարիքի կայսրության ստվեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, մամուլում պարբերաբար ինֆորմացիա է հայտնվում Կիևում ծայրաստիճան վատ վիճակի հետ կապված, ընդհուպ նշվում է, որ շուրջ երեք միլիոն մարդ պետք է տարհանվի։ Ի՞նչ իրավիճակ է իրականում, հայերի շրջանում ինչի՞ տրամադրություններ կան, որոնք են հիմնական խնդիրները։

-Արդեն մեկ ամսից ավել է, ինչ Ռուսաստանը՝ ռազմաճակտում իր համար ծանր իրավիճակը փորձում է «փոխհատուցել» հարվածելով  խաղաղ բնակավայրերի կրիտիկական ենթակառուցվածքներին։ Երբեմն լինում են էլեկտրաէներգիայի անջատումներ՝ ավելի շատ հովհարային սկզբունքով,սակայն երբեմն   լինում են նաև վթարային անջատումներ։ Հայերի համար որևէ նոր բան չկա։ 90-ականներին, արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ՀՀ բնակչությունը նման իրավիճակում եղել է։ Այնպես չէ, որ հիմա  Կիևում լույս չկա, պարզապես անջատումներ կան։ Հայերն էլ, ինչպես մյուս բոլոր բնակիչները տարբեր «լայֆհաքերով» կարողանում են իրենց տները լուսավորել։ Ամենակարևորը, որ կա ջուր, գազ, հետևաբարր նաև ջեռուցում։ Եթե լույսի հարցն էլ լուծվի, ռմբակոծումների հետևանքները վերացվեն՝ ավելի բարենպաստ իրավիճակ կստեղծվի ձմեռն անցկացնելու համար։ Առայժմ իրավիճակն այնպիսին է, որ ռմբակոծումների հետևանքներն ամբողջությամբ վերացված չեն, կան նաև նոր ռմբակոծումներ։ Այսպես կոչված աշխարհի երկրորդ բանակը համառորեն մարտնչում է  ջեռուցման կայանների կամ էլեկտրակայանների դեմ։ Քանի որ Պուտինի զորքը սովորական ահաբեկիչներից է բաղկացած, չեն կարողանում ռազմի դաշտում իրենց հարցը լուծել, փորձում են խաղաղ բնակչությանը թիրախավորել։ Բայց իրենց  մոտ ոչինչ չի ստացվելու, որովհետև նրա քայլերն էլ ավելի են ամրացնում  Ուկրաինայի ժողովրդի ոգին՝ օր առաջ ոսոխին հաղթելու հարցում։

-Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Խերսոնում, ռուսական վարչակազմի ղեկավարի ետղակալը բնակչությանը կոչ է անում տարհանվել, ի՞նչ իրավիճակ կստեղվի, եթե ուկրաինական կողմը կարողանա այն հետ գրավել։Խերսոնի վերադարձը թույլ կտա ապահովել ելք դեպի ծով և հսկել ջրային տարածքները, դա կփոխի հակամարտության ընթացքը և Կիևին կընձեռի՞ բանակցություններն ուժի դիրքից վարելու հնարավորություն:

-Խերսոնը միակ մարզկենտրոնն է, որը ռուսական օկուպացիոն զորքերին հաջողվել է գրավել փետրվարի 24-ից այս կողմ։ Ինչպես մնացած բոլոր բնակավայրերը, այն ևս պետք է հետ վերադարձվի, ռուսական զորքն այնտեղից պետք է դուրս շպրտվի, որպեսզի բնակնոն կյանքը վերականգնվի։ Ինչ վերաբրում է  հարցին՝ դա թույլ կտա՞ դուրս գալ դեպի ծով, ապա Ուկրաինան բացի Խերսոնից ելք ունի նաև Նիկոլաևի և Օդեսայի մարզերում։ Այնպես չէ, որ հիմա Ուկրաինան ելք չունի։ Ջրային տարածքների հսկումն ավելի շատ կախված է սպառազինությունների առկայութունից, որը մեր դաշնակիցները դեռ ամբողջությամբ Ուկրաինային չեն տրամադրել։ Հենց տրամադրվվի, Ուկրաինայի ջրային տարածքներն էլ ավելի լավ կվերահսկվեն։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախապես չհայտարարված այցով ուրբաթ օրը ժամանել է Կիև, որտեղ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։Կիևում Սալիվանը հայտարարեց Ուկրաինային ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Ուկրաինայում արդարացվա՞ծ են դաշնակցից ունեցած ակնկալիքները։

-Նման այցերը շատ կարևոր են։ Դաշնակիցներն այդպիսով  ցույց են տալիս, որ ձեռքը պահում են իրադարձությունների զարկերակին։ Ռազմական օգնության փաթեթները, որ պարբերաբար տրամադրվում են Ուկրաինային՝  թույլ են  տալիս թշնամուն դուրս մղել Ուկրաինայի հողից։ Ինչ վերաբերում է հարցին, թե  արդարացված են ակնկալիքները,թե ոչ, ապա Ուկրաինայում շատ երախտապարտ են դաշնակիցներին՝ օգնության համար։ Իհարկե բոլորս ցանկանում ենք, որ էլ ավելի շատ լինի, բայց հասկանում ենք, որ դաշնակիցնրը ևս ունեն տեխնիկական-քաղաքական խնդիրներ, այնպես որ եղածով  այս պահին հնարավոր է  պաշտպանել ուկրաինական պետության սուվերենությունը և ազատագրել գրավյալ տարածքները։Ռազմական օգնությունն ինչքան շատ լինի, այնքան ավելի արագ կազատգրվեն։ Բայց եթե այս պահին այսքանն է, ուրեմն ուկրաինական բանակը կարողանում է  տրված օգնության չափով առավել մաքսիմալ արդյունքների հասնել։

Արդյոք կիսում եք պատերազմն ավարտին մոտենալու լավատեսական գնահատականները, ինչքանո՞վ է դա հնարավոր, ի՞նչ սցենարով։

-Պատերազմն ավարտին է  մոտենում ամեն նոր ազատագրված տարածքով։ Ուկրաինական ազատագրված ամեն մի նոր բնակավայր մեզ մոտեցնում է  պատերազմի ավարտին՝ գոնե ազատագրական մասով։ Ինչ կլինի ամբողջ տարածքն ազատագրելուց հետո՝ ժամանակը ցույց կտա։ Բայց այն, որ ուկրաինական զորքը շարունակում է քայլ առ քայլ ազատագրել իր տարածքները՝ փաստ է։ Եվ սա չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը գերթե պատերազմի սկզբի չափով նոր զինակոչիկներ է բերել․ դա նրանց չի օգնում, միևնույն  է՝ նահանջում են։Ռուսական զորքի համար դժվար կլինի այլևս ինչ-որ նոր բան մտածել, որ կարողանան ռազմաճակատում իրավիճակ փոխել։ Ուկրաինական զորքը հստակ քայլերով առաջ է  գնում։ Տեմպերը տարբեր են, կախված և՛սպառազինության առկայությունից և՛ եղանակային պայմաններից։ Սա հինգերորդ սերնդի պատերազմ է։ Ուկրաինական զորքն ազատագրելուց  այնպես է անում, որ ուկրաինական կողմից զոհերի քանակը մաքսիմալ փոքրացվի կամ նույնիսկ զրոյացվի, իսկ թշնամին շատ մեծ կորուստներ է կրում։

– Հասկանալի է, որ պատերազմից հետո աշխարհն այլևս առաջվանը չի լինի։ Հայաստանում կա՞ն ձեր կարծիքով հաշվարկված ռիսկերը, երբ մենք շարունակում ենք մնալ Ռուսաստանի «դաշնակիցը», գոնե թղթի վրա։

Ակնհայտ է , որ հայ  հասարակության ու փորձագիտական դաշտի համար նորություն դարձավ այն, որ ուկրաինական բանակը կարող է այսպիսի դիմադրություն ցույց  տալ Ռուսաստանին ու սկսել հաղթել։ Դա ինչքան ավելի արագ ընկալվի հայկական փորձագիտական, հասարակության  ու ամենակարևորը՝ իշխանական շրջանակներում, այնքան Հայաստանն ավելի արագ կվերադիրքավորվի և նոր աշխարհակարգում իր դերը կստանձնի։ Հաստատապես  մեր մի քանի հազար տարվա պետականություն ուենցող Հայաստանը չպետք է  աշխարհում ընկալվի որպես չարքի կայսրության ստվեր։Հայաստանն իր ուրույն ճանապարհն է անցել, մեր ժողովուրդը շատ զրկանքներ է կրել և ինձ թվում է՝  արագ կգտնի իր տեղը նոր աշխարհակարգում։ Ամենակարևոը որ հասարակության շրջանակներում, նաև լրատվամիջոցների օգնությամբ մարդկանց իրականությունը բացատրենք, որպեսզի արագ որոշումներ կայացվեն։ Մի քանի անգամ ասել եմ՝ ժամանակը քիչ է, Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի։ Հայասատնից լուրջ քայլեր են սպասվում հենց Հայաստանի դիրքավորման շրջանակում, և ոչ ինչ-որ մեկի համար։Դա առաջին հերթին քրիստոնեական մշակույթը կրող հայ ժողովրդին է պետք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում