Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանդիպեցինք Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին:
Յուրաքանչյուր համայնք ու թաղամաս ունի իր սեփական խնդիրները, որոնք պետք է նախ գույքագրվեն և, իհարկե, ստանան համապատասխան լուծումներ:
Մտահոգությունների շրջանակը հիմնականում վերաբերում էր քաղաքաշինական և կոմունալ խնդիրներին, որոնց հասցեագրումը Աջափնյակ համայնքն ու բուն Երևանը դարձնելու է քաղաք մարդկա՛նց համար»: