![](https://www.1in.am/assets/uploads/2022/10/99-52.jpg)
Հոկտեմբերի 1-ին, ժամը 15:31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, մարվել՝ 20։27-ին։ Այրվել է մոտ 1500 հակ պահեստավորած անասնակեր: