Saturday, 18 07 2026
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր

Հունիսին արված IRI հարցումը հիմա հրապարակելը զրո իմաստ ունի. քաղաքական վարկանշիները շատ արագ են փոխվում

«Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի հունիսին անցկացված հարցման մասնակիցների  53 տոկոսը (2021թ.-45%) խիստ դրական ու դրական կարծիք ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Հարցվածների 34 տոկոսը (2021թ.-28%) խիստ դրական և դրական կարծիք ունի Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, 23 տոկոսը՝  (2021թ.-20%) Ռոբերտ Քոչարյանի, 23 տոկոսը՝ (2021թ.-11%) Լևոն Տեր-Պետրոսյանի, 19 տոկոսը՝ (2021թ.-10%) Սերժ Սարգսյանի, 12 տոկոսը՝ (2021թ.-9%) Իշխան Սաղաթելյանի և 12 տոկոսը՝ (2021թ.-7%) Արթուր Վանեցյանի:

Հարցումների համաձայն՝ հարցվողները խիստ բացասական և բացասական կարծիք ունեն հետևյալ գործիչների մասին. Նիկոլ Փաշինյան-33% (2021թ.-33%), Ալեն Սիմոնյան-37% (2021թ.-40%), Ռոբերտ Քոչարյան-61% (2021թ.-57%), Լևոն Տեր-Պետրոսյան-55% (2021թ.-64%), Սերժ Սարգսյան-63% (2021թ.-69%), Իշխան Սաղաթելյան-60% (2021թ.-47%), Արթուր Վանեցյան-64% (2021թ.-67%):

Հարցին, թե ո՞ր քաղաքական գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%:

Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, հարցվողները նշել են՝ ՔՊԿ՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%:

Այս առնչությամբ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ հարցումն անցկացվել է այս տարվա հունիսին, երբ փողոցային ընդդիմության վազվզոցը նոր էր ավարտվել, և այդ հարցումն ամբողջությամբ քաղաքական մթնոլորտի արձագանքն է նրա, թե ինչ էր տեղի ունենում հունիսին. «Այդ ժամանակ ընդդիմությունը վազվզում էր, Լավրովը մուննաթ էր գալիս և այլն: Չմոռանանք, որ առաջին ամիսներին նույնիսկ նրանք, որոնք անտարբեր էին Փաշինյանի նկատմամբ, հաճելիորեն զարմացած էին Հայաստանի վարքով դիվանագիտական ճակատում, երբ Հայաստանը Ռուսաստանին կողմ չքվեարկեց ուկրաինական ճակատի հետ կապված: Սա հունիս ամսվա կտրվածքն է:

Բոլոր խոշոր կենտրոնները, որոնք սոցիոլոգիական հարցումներ են անում, այդ հարցումները, դրանք կամ պետք է հրապարակվեն հարցումներից առավելագույնը մեկ շաբաթ հետո, կամ այդ հարցերը պետք է չդիտարկվեն, հաշվի չառնվեն: Այդ բոլոր տոկոսները, որոնք ներկայացվել են սեպտեմբերին արդեն զրո իմաստ ունեն:

Քաղաքական հարցումն արեցին, 24 ժամ հետո արդյունքները պետք է լինեն: Եթե 24 ժամում չարեցիր, դա փտած ձկան պես է, հոտ է արձակում և ուտելու չի: Նման հարցումներն իմաստ չունեն: Քաղաքական  հարցումը պետք է հրապարակվի շատ արագ, պատվիրատուի սեղանին պետք է դրվի 24 ժամվա ընթացքում, առնվազն 1-2 օր հետո: Այնպես որ այս հարցումը հիմա քննարկելն իմաստ չունի»,-ասաց Կարեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է «Միջազգային հանրապետական ինստիտուտը», դրվածքը հետևյալն է. «Հարցումն արվում է, հաշվետվությունը գրվում է, տրվում է սրբագրության, գրաֆիկները մեկն է պատրաստում, տեքստերը մեկ ուրիշն է գրում: Ի վերջո, գալիս վերջնկանը հաստատվում է, պատասխանտուները բոլորը պետք է կարդան, համաձայնեն: Ընթացքում օգոստոսն էր, մարդիկ գնացել են արձակուրդ: Բացի այդ, օրենքով պետք է լինի մեկշաբաթյա պաուզա, որովհետև պատվիրատուն կարող է հարցազրուցավարներին չի վստահում, տարվում է ստուգման: Այսինքն մի հատ էլ երկրորդ խումբ է գնում, տեղում ստուգում է: Սա բավական բարդ ընթացակարգ է: Այսինքն քո մոտ պետք է այդ բոլոր ընթացակարգերը գրեթե ավտոմատացված լինեն:

Եթե խոսքը «Միջազգային հանրապետական ինստիտուտի» մասին է, նրանք այստեղ ներկայացուցչություն չունեն, գործընկերներ ունեն, ու այդ դեպքում չգիտենք, թե ով է արել հարցումը:

Ոչ թե հարցմանը պետք է չվստահել, այլ այդ հարցումներում արտացոլված հանրության կարծիքին պետք է չհավատալ: Եթե, օրինակ, խոսքը տնտեսական աճի, արտաքին քաղաքականության մասին է, որոնք ֆունդամենտալ հարցեր են, նորմալ է, որ մի քիչ ուշ հրապարակվեն, բայց քաղաքական վարկանիշները, մանավանդ այս տարիներին, երբ մարդը օրական այնքան տեղեկատվական հոսքեր է ստանում, որը նա 2001-2002-ին ստանում էր 1-2 ամսվա ընթացքում, օրվա մեջ կարող է քաղաքական գնահատականը փոխվել»,-ընդգծեց սոցիոլոգը:

Նա անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հարցման արդյունքներին, ըստ որի հարցվողների 17 տոկոսը պատերազմի պատասխանատու է համարել ԱՄՆ-ին, 16 տոկոսը՝ բոլոր կողմերին հավասարապես, 14 տոկոսը՝ Զելենսկիին անձամբ, 10 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, 8 տոկոսը՝ Պուտինին անձամբ, 6 տոկոսը՝ Ուկրաինայի իշխանություններին, 5 տոկոսը՝ ՌԴ-ին, 2 տոկոսը՝ ԵՄ-ին, Կարեն Սարգսյանն ասաց. «Պետք է հասկանալ, թե ով է արել հարցումը, որովհետև ամերիկացիք շատ հաճախ անհասկանալի սկզբունքով են ընտրում, թե ում հետ են համագործակցում: Կարող է, օրինակ, համագործակցեն քոչարյանական գրպանի որևէ կազմակերպության հետ: Ու շատ մեծ հավանականությամբ այն մարդը, ով իրենց համար հարցում է արել, ինքը հարում է ռուսական ճամբարին, կամ անգամ ունի ՌԴ անձնագիր: Արևմուտքը չունի այդ ֆիլտրը, որովհետև մեզ մոտ ընդունված է եղել, որ ռուսական կոնսեռները իրենք իրենց Արևմուտքի կողմնակից են ներկայացրել: Հիմա էլ, որ նայում ենք այդպիսիք կան, որ Արևմուտքից են խոսում, բայց իրենք ФСБ-ի ագենտ են: Հիմա նոր է դա բացահայտվում: Եթե ուշադրություն դարձնեք, երեկ ու այսօր, երբ Ուկրաինան հակահարձակման է անցել, տեսեք ինչ է կատարվում, մարդիկ, որոնք մարտին ասում էին՝ Կիևն առավելագույնը 10 օրից կընկնի, հիմա լրիվ այլ երգ են երգում:

Այնպես, որ ցանկացած հարցում ուսումնասիրելիս, սկզբից նայում ենք, թե ով է արել, հետո նայում ենք՝ երբ է արել: Այսինքն ոչ թե նայում ենք, որ «Միջազգային հանրապետական ինստիտուտն» է հարցումն արել, այլ նայում ենք, թե ով է Հայաստանում նրա գործընկերը, որովհետև նա Հայաստանում չունի ներկայացուցչություն: Գործընկերոջից նոր որոշում ենք՝ հավատալ, թե ոչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում