Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Team Telecom Armenia -ի աջակցությամբ կազմակերպված EWC-ի հաղթողներն են՝ Hopshop-ն ու Text’N’PayMe-ն

Ձեռներեցության աշխարհի գավաթը (Entrepreneurship World Cup) ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ Այն հիմնադրվել է 2019 թվականին՝ հնարավորություն տալով ավելի քան 400,000 ձեռներեցների շուրջ 200 երկրներից զարգացնել իրենց հմտությունները և աշխատել իրենց ստարտափների վրա։ Մրցույթի առաջին ազգային փուլը իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետև հաղթողներն անցնում են մրցույթի միջազգային փուլ։ Հայաստանում այն անց է կացվում 2-րդ անգամ։ Entrepreneurship World Cup 2022 Հայաստանը կազմակերպում է EPIC-ը հայկական էկոհամակարգի 6 ներկայացուցիչների՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Team Telecom Armenia-ի, Startup Armenia Foundation-ի, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի և Թումո Լաբերի հետ։ Մրցույթին դիմած 110 թիմերից 34-ն անցել են կիսաեզրափակիչ փուլ, իսկ դրանցից 12-ին հաջողվել է հասնել եզրափակիչ։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի խորհրդական Զավեն Նավոյանը լինելով ժյուրիի անդամ, փաստեց, որ բավականին լավ որակի ստարթափեր ունենք, ուրախ է, որ Team Telecom Armenia-ն աջակցում է նման  մրցույթների և իրենց  կողմից կհատկացնեն լրացուցիչ նվեր։

Միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ունենալու է երկու ներկայացուցիչ, ինչը փաստում է հայաստանյան ստարտափ համակարգի դրական աճի մասին։ 2021 թվականին ազգային եզրափակիչը հաղթել են երկու հայկական ստարտափներ՝ Denovo Sciences-ը և Zoomerang-ը։ Մրցույթի՝ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում ընթացող միջազգային փուլում ստարտափներն ընդգրկվել են Թոփ 100 EWC ֆինալիստների շարքում, իսկ նրանցից մեկը Թոփ 25 ֆինալիստների մեջ։ Denovo Sciences-ը միջազգային փուլում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Միցույթի այս տարվա հաղթողներից Hopshop ընկերության համահիմնադիր Տիգրան Չախալյանը պատմեց, որ Հոփշոփը հեռախոսի  հավելված  է, որն օգնում է  գնորդներին գնել ցանկացած կոշիկ, հագուստ կամ աքսեսուրար։Մրցանակն իրենց արած գործի գնահատականն է, մեծ պատիվ է, որ Հայաստանը ներկայացնելու են արտասահմանում, շնորհակալ էր նաև գործընկեր ընկերություններին:

Մյուս հաղթող ընկերությունը Text’N’PayMe է, որի ներկայացուցիչներ  Միհրան Բաբայանն ու Արթուր Կարապետյանը տեղեկացրեցին, որ իրենց ընկերությունը բջջային հավելված է, որի միջոցով հնարավոր է  ցանկացած նամակագրական հավելվածում բանկային գործառույթներ կատարել:

Ամերիկյան համալսարայի ձեռներեցության և նորարական կենտրոնի փոխտնօրեն Նժդեհ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը սկսել են ապրիլից՝  տարբեր համակազմակերպիչների հետ:

Միջազգային մրցույցթը լինելու է սեպտեմբերին և հոկտեմբերին, մասնակցելու են 400-500 թիմ աշխարհի տարբեր երկրներից։Այս տարի սպասում են, որ մեր թիմերը կընդգրկվեն լավագույն հարյուր թիմերի մեջ, որոնք Ռիադում մասնակցելու են միջազգային մրցույցին։

Նժդեհ Հովհաննիսյանն ասաց, որ  իրենք ունեին ցանկություն, որ մրցույթն ունենա ազգային բնույթ, այդ պատճառով ստեղծել են էկոսիստեմում աշխատող տարբեր կազմակերպություններից  բաղկացած կոմիտե:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում