Wednesday, 15 05 2024
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա

Ավստրալիան շատ կարևոր է, բայց Արցախի ճակատագրի մարտահրավերներն ու հնարավորությունները շատ ավելի «մոտ են մաշկին»

Օգոստոսի 11-ին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիայի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այդ տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արրցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով որոշումն ընդունողներին և այդ հարցում նկատելով նաև ավստրալիահայ համայնքի կարևոր դերը: Դավիթ Բաբայանը ընդունված որոշումը համարել է Արցախի ժողովրդի հանդեպ կարևոր բարոյական և քաղաքական աջակցություն, մարդասիրության ու բարեկամության դրսևորում: Իսկապես, ողջունելի որոշում է: Դրանից առաջ, օրինակ, անցնող տարիներին, մինչ 44-օրյա պատերազմը և որոշների առումով էլ մինչ ապրիլյան քառօրյան, այդպիսի կարևոր որոշումներ կայացրել են ԱՄՆ նահանգները:

Մոտ տասնյակ նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը: Թերևս կարիք չկա ընդգծելու Ավստրալիայի և ԱՄՆ նահանգների «քաղաքական կշռի» տարբերությունը, ինչը խոշոր հաշվով սակայն Արցախի անվտանգության և ճակատագրի հարցում մեծ հաշվով հանգում էր միևնույն՝ «զերո կետին: Ո՞րն էր այդ ճանաչումների էֆեկտը, ի՞նչ տվեցին դրանք Արցախին ռազմա-քաղաքական իմաստով, և ի՞նչ պետք է տա Ավստրալիայում կայացված որոշումը, իր՝ միանգամայն անկեղծորեն ողջունելի լինելով հանդերձ: Իհարկե, մենք բոլորս ոգևորվում և ուրախանում էինք նախկին նահանգային ճանաչումներով, դրանց հաճախ տալիս նաև հնչեղ քաղաքական տողատակ ու նշանակություն: Բայց, կյանքը մեզ բոլորիս տվեց դառը ու ծանր դաս, որից հետո գոնե արժե թերևս չտրվել պատրանքային ընկալումների և սպասումների, առավել ևս հեռավոր Ավստրալիայի հասցեներով: Կեցցեն որոշումն ընդունողները և դրան նպաստողները, սակայն Արցախի ճակատագիրը վճռվում է Արցախում, և նաև այստեղ շատ ավելի «մոտ գտնվող ուժային կենտրոնների միջև հարաբերություններում, որտեղ գերխնդիրը Արցախի սուբյեկտության հարցն է:

Բարդ, չափազանց ծանր խնդիրը, որի լուծման ուղղությամբ ցանկացած փոքր քայլ շատ ավելի կարևոր է, քան «նահանգային» ճանաչումները: Առավել ևս, որ, եթե անգամ դրանք ունեն քաղաքական ներուժ, այդ ներուժի արդյունավետությունն էլ ուղիղ համեմատական է Արցախի քաղաքական սուբյեկտությանը, այդ սուբյեկտության միջոցով կապիտալիզացիայի կարողությանը: Այստեղ է արցախյան քաղաքական «իսթեբլիշմենտի» խնդիրը՝ տնային աշխատանք, գործունեություն «արցախյան գետնի» վրա քաղաքական իրավիճակ վերափոխելու ուղղությամբ, որը կառուցված կլինի «մաշկին» շատ ավելի «մոտ» իրողությունների ռացիոնալ գնահատման վրա՝ դրանց հանդեպ հայեցակարգային վարքագծի քաղաքական պատասխանատվության ստանձնմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում