![](https://www.1in.am/assets/uploads/2022/07/99-297.jpg)
62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: Լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան:
Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից:
Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը, աշխատել է «Огонек» և «Юный техник» ամսագրերում:
Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ:
Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Աշոտ Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին: