Wednesday, 22 07 2026
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

«Փյունիկը» համալրվել է 9 նոր ֆուտբոլիստներով

Երևանի «Փյունիկը» համալրումներ ունի: Թիմին են միացել պաշտպաններ Արթուր Ավագյանը, Սերգեյ Վակուլենկոն, Միխայիլ Կովալենկոն, Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Դավիթ Դավիդյանը, Անդրե Մենսալաոն, Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Լուկա Ջուրիչիչը և Մարյան Ռադեսկին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նորավանքում», որի հետ հասել է մինչև Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ավագյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 252 խաղ և խփել 7 գոլ:

28-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս կազմում նա 2019/20թթ. մրցաշրջանում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Վակուլենկոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական մի շարք թիմերում, ինչպես նաև Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:

27-ամյա ռուս եզրային պաշտպան Միխայիլ Կովալենկոն առավել հայտնի է «Նոայում» ունեցած իր ելույթներով, որի կազմում նա դարձել է 2019/20թթ. մրցաշրջանի Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր: Կովալենկոյի վերջին թիմը եղել է մերձմոսկովյան «Դոլգոպրուդնին»:

28-ամյա սերբ պաշտպան Բորիս Վարգան իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես սերբական թիմերում` «Ինջիայում», «Պրոլետերում», «Պիվարայում» և «Նապրեդակում»: Նրա վերջին թիմը եղել է սերբական «Բաչկա Տոպոլան»: Վարգան Սերբիայի Սուպերլիգայում անցկացրել է 131 խաղ և խփել 1 գոլ:

24-ամյա եզրային կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է՝ 2018/19թթ. մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի», 2020/21թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտի» կազմում: Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող մերձմոսկովյան «Խիմկիում»։

32-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն Հայաստանում խաղալու փորձ արդեն ունի: 2020/21թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2021/22թթ. մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Սևանում»: Մենսալաոյի վերջին թիմը եղել է Հյուսիսային Մակեդոնիայի բրոնզե մեդալակիր «Շկենդիան»:

29-ամյա սերբ եզրային կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչն իր կարիերայի ընթացքում, բացի սերբական թիմերից, խաղացել է նաև նորվեգական «Բոդո Գլիմտում» և հունական «Լարիսայում»: Նա ժամանակին խաղացել է Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում՝ անցկացրած 8 խաղում խփելով 2 գոլ: Մլադենովիչի վերջին թիմը եղել է սերբական «Նապրեդակը»:

25-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Ջուրիչիչը, որի հասակը 1,90 մ է, ժամանակին հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում: Ջուրիչիչը 2016/17թթ. մրցաշրջանում «Շիրոկի Բրիեգի» հետ դարձել է Բոսնիայի գավաթակիր: Վերջին 2 մրցաշրջաններում նա հանդես է եկել բոսնիական «Ժելեզնիչարում» և կորեական «Գիմպոյում»:

27-ամյա հյուսիս մակեդոնացի հարձակվող Մարյան Ռադեսկին իր երկրի ազգային հավաքականի խաղացող է, որի կազմում 17 խաղում խփել է 1 գոլ: Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հայտացուցակում: Ռադեսկին Հյուսիսային Մակեդոնիայի եռակի չեմպիոն է` 2 անգամ «Շկենդիայի» (2017/18, 2018/19թթ.) և մեկ անգամ՝ «Շկուպիի» (2021/22թթ) կազմում, որը եղել է նրա վերջին թիմը:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում վերոնշյալ ֆուտբոլիստներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում