Monday, 13 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

Թքել ու փախչել․ Ադրբեջանի «գաստրոլը» երևանյան մեծ մրցաշարից առաջ

Ադրբեջանը չի մասնակցի այս տարվա մայիսին Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Երեկ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստի ընթացքում որոշում է կայացվել չմեկնել Երևան։ «Որոշումը պայմանավորված է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններում, ինչպես նաև աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում ծրագրված հավաքով։ Ադրբեջանի հավաքականի նպատակն է պատշաճ կերպով ներկայացալ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը»,- նշված է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունում։ Թե ինչով է խանգարում բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ընտրությունները երևանյան մրցաշարին մասնակցելու դժվար է ասել։ Նման պատճառաբանության Եվրոպայի առաջնությունը բաց թողնելը պարզապես ծիծաղելի է։ Ժամանակին, երբ ադրբեջանցի մարզիկները չէին ժամանում Երևան, որպես պատճառ նշվում էր նրանց անվտանգության հարցը։

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին հայտարարությունում որևէ խոսք չկա անվտանգության ապահովման կամ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Եթե փորձենք հակիրճ ներկայացնել ադրբեջանական կողմի որոշումը, կստացվի բռնցքամարտի Ադրբեջանի հավաքականն ուղղակի վախեցնել է ժամանել Երևան։ Հատկապես բռնցքամարտում ադրբեջանցիների կողմից հայերի հետ դիմակայություններից խոսափելն կամ փախչելը կարծես ավանդույթ է դառնում։ Գնանք ավելի ետ։ Անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում հայ-ադրբեջանական դիմակայությունն ավարտվեց ադրբեջանական կողմի անփառունակ պարտությամբ։ Բռնցքամարտի 63 քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 1/8-րդ եզրափակչում 4։1 հաշվով առավելության էր հասել Ջավիդ Չալաբիևի նկատմամբ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Երկրորդ ռաունդում Չալաբիևը հուժկու հարված ստանալուց հետո միտումնավոր թքել էր ատամները պաշտպանող պարագան որպեսզի մրցավարը կանգնեցնի մենամարտը և մի քանի վայրկյան շունչ քաշելու հնարավորություն ստանա։Այո մի քանի վայրկյան Չալաբիևը հանգիստ շունք էր քաշել, բայց․․․։ Հովհաննես Բաչկովն անհամեմատ ուժեղ էր, և արժանի հաղթանակ էր տարել։ Մենամարտից հետո ադրբեջանցին ցուցաբերելով ոչ մարզական պահված առանց ձեռքսեղմելու և մրցակցի մարզիչներին մոտենալու փախել էր ռինգից։ Այնուհետև Չալաբիևը հայտարարել էր, որ հաղթել է Բաչկովին և մրցավարները անարադարացի կերպով հաղթանակ էին պարգևել հայ մարզիկին։ Այս ցնդաբանությունը ակտվ կերպով տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Նշվում էր, որ օլիմպիադայի կազմակերպիչները ինչպես միշտ խտրական մոտեցում են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Օլիմպլիական խաղերում հայ-ադրբեջանական դիմակայությունը լարված լինելուց բացի նշանավորվել էր նաև ոչ սպորտային դրսևորումներով։ Կրկին համոզվեցինք, որ ադրբեջանցիները սպորտը քաղաքական նպատակներով օգատագործելուց զատ այդպես էլ չեն սովորեցին պարտվել։

Չալաբիևի պահվածքը լավագույն օրինական է մասնավորապես Միջազգային օլիմպիական կոմիտեի համար, վերջապես հասկանալու համար թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը։ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը հիանալի առիթ էր ադրբեջանցիների համար ռևանշի հասնելու, բայց․․․։ Երևանում կայանալիք խոշոր մրցաշարում հայ մարզասերը հնարավորություն չի ունենա ադրբեջանցիների «գաստրոլրեն» ունկնդրելու։ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին:

Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար։ Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում