Sunday, 12 05 2024
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը

Ինչ է իրականում Արցախից «ձեռքերը լվանալը». մի լազարևյան կոչի պատմություն

«Հայաստանը ձեռք է քաշել Արցախից»: Սա վերջին շաբաթներին աշխուժացած «ընդդիմադիր» քարոզչության հիմնական գծերից մեկն է, որ հատկապես առաջ է մղվում Արցախի խորհրդարանի որոշ ներկայացուցիչների շուրթերով, շարունակություն ունենալով հայաստանյան որոշ մամուլի սրահներում, մեդիահարթակներում և այլն: Ընդ որում, այդ միտքը «պաշտոնապես» արձանագրվել է ընդհուպ խորհրդարանական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի մակարդակով, ամիսներ առաջ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Ընդ որում, միտքը առայժմ չունի որևէ լուրջ փաստարկ, իսկ իբրև «փաստարկ» ներկայացվում են դատողություններ, որոնք վկայում են՝ հիմքը ընդամենն այն է, որ չկան ռազմա-հայրենասիրական բնույթի պաշտոնական ճառեր, որոնցում կա Արցախը, բայց գերազանցապես Հայաստանում իշխանության հարցեր լուծելու համար, ինչպես անում էր այն համակարգը, որ ավելի քան քառորդ դար կառավարում էր Հայաստանում: Ի դեպ, այդ իմաստով, հարց է առաջանում, իսկ Արցախի հանդեպ ի՞նչ «դիրքում» են այդ համակարգի ներկայացուցիչների ձեռքերը: Այն ներկայացուցիչների, որոնք Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս՝ իշխանություն եղած լինելու ավելի քան երկու տասնամյակի ընթացքում կուտակել են ահռելի հարստություն, նյութական ու ֆինանսական մեծ կարողություններ, որոնց կեսն անգամ Արցախին տրամադրելու դեպքում հնարավոր էր ստանալ որակապես բոլորովին այլ կենսամակարդակ և պաշտպանական մակարդակ ունեցող Արցախ, ինչը հիմնավորապես փոխելու էր Արցախի դեմոգրաֆիական պատկերը, և դա էլ իր հերթին՝ Արցախի և Հայաստանի շուրջ ռազմա-քաղաքական զարգացումների տրամաբանությունը, էապես փոխելու էր ռիսկերի կառավարելիության աստիճանն ու որակը: Օրինակ, Արցախից Հայաստան տեղափոխված քանի՞ նախկին նախագահ  և այլ բարձրաստիճան քաղաքական կամ զինվորական պաշտոնյա է Հայաստանում պաշտոնը թողնելուց հետո վերստին վերադարձել Արցախ ու իր և ընտանիքի կյանքը կապել Արցախի հետ՝ բնակություն հաստատելով Արցախում:

Միթե՞ Արցախից «ձեռքերը լվանալը» հենց այն չէ, երբ Արցախի նախկին նախագահները Արցախ են այցելում միայն առիթի դեպքում: Ի դեպ, այդ իմաստով, 2020 թվականի պատերազմից հետո մի հայտարարություն եղավ այսպես կոչված «Լազարևյան ակումբից», որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «օրհնությամբ» հիմնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինը՝ քաղաքական թերևս հասկանալի նկատառումներով: Այդ ակումբը տարածեց Արցախին օգնելու համար հանգանակության կոչ, հայտարարելով, թե այդ օգնությունը կտնօրինեն Արցախի և Հայաստանի նախկին նախագահներն ու վարչապետները՝ ուղղելով Արցախի հետպատերազմական վերականգնմանը: Եղա՞վ հանգանակություն: Ո՞վ որքան փող դրեց, և այդ «կոչով» որքա՞ն փող ուղղվեց հետպատերազմյան Արցախ, այն տասնյակ և հարյուրավոր միլիոններից, որ տնօրինում են առավոտից երեկո Արցախի անունով երդվող տարբեր նախկին պաշտոնյաներ: Թե՞ այդ կոչը այն ակնկալիքով էր, որ պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում անխուսափելի է լինելու իշխանության փոփոխությունը, որից հետո արդեն սեփական միջոցները կներդրվեն սեփական իշխանության համար: Եթե ոչ, ապա «լվանում ենք ձեռքերը», ոչ թե Արցախին օգնելու համար դրանք տանում գրպանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում