Thursday, 09 05 2024
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Մեր կորուստների պատճառը ոչ ադեկվատ գնահատականն է. շատ կարևոր է ռացիոնալ ձևակերպել՝ որն է ձեր նպատակը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի». «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով

Նիկոլ Փաշինյանը բացել է Բրյուսելի որոշ փակագծեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է նախօրեին Բրյուսելում ավելի քան 4 ժամ տևած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը և դրա ընթացքում քննարկված հարցերին: Հայաստանի վարչապետը առանձնացրել է խաղաղության պայմանագրի մշակման ուղղությամբ աշխատանքի առումով արտգործնախարարներին տրված հանձնարարությունը, նշելով միաժամանակ, որ այդ քննարկումները և աշխատանքը ներառելու է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի դիրքորոշումները:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանի խոսքը վերհաստատում է մեր այն գնահատականը, որ հնչեցրել էինք ավելի վաղ ներկայացված մեկնաբանությունում, մասնավորապես հղում անելով ԵԽ նախագահ Շարլ Միշելի խոսքին, որ՝ «Այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները»: Փաշինյանը վերհաստատել է, որ հայկական կողմի համար սկզբունքային կարևորություն ունեն Արցախի բնակչության իրավունքների և ազատությունների, անվտանգության և վերջնական կարգավիճակի հարցերը: Հայաստանի վարչապետը միաժամանակ նշել է նաև, որ Հայաստանն այդ գործընթացում էական է համարում Մինսկի խմբի համանախագահության դերը և աշխատելու է այդ ուղղությամբ: Փաստացի, Հայաստանի վարչապետը անդրադարձել է Բրյուսելի հանդիպումից հետո հայաստանյան հանրության շրջանում ամենից հաճախ դիտարկվող հանգամանքներին, որ հանդիպման վերաբերյալ ԵԽ նախագահի հայտարարություններում բացակայել է Մինսկի խմբի համանախագահության և Լեռնային Ղարաբաղի հիշատակումները: Այդ ամենը դիվանագիտական ձախողում ազդարարելուց առաջ թերևս անհրաժեշտ է նախ դիտարկել հնարավոր տողատակերը, այդ թվում հենց Միշելի հայտարարությունը «խաղաղության համաձայնագրին առնչվող բոլոր բաղադրիչների» մասին: Մնացյալը գործնականում ենթարկվում է քաղաքական նրբությունների տրամաբանությանը, պայմանավորված նաև այն «զգայուն բարդություններով», որ ունեն կողմերը ըստ ԵԽ նախագահի:

Հրապարակային հայտարարությունները հաճախ կառուցվում են հենց հաշվի առնելով այդ բարդությունները և դրանց ազդեցությունը գործընթացի իրական տրամաբանության հանդեպ մեղմելու նկատառումով:Ինչ խոսք, այդ ամենը չի նշանակում, որ հանրությունն ու քաղաքական դերակատարները պետք է հրաժարվեն քաղաքական այդ կարևորագույն գործընթացները վերահսկողության, վերստուգման ենթարկելու վարքագծից , հարցն այն է սակայն, որ միաժամանակ պետք է հրաժարվել նաև հապճեպ ու միագիծ գնահատականների և եզրակացությունների վարքագծից, հաշվի առնելով գործընթացի իրապես բարդ, տարօղունակ և բազմագիծ բնույթը և առանձնահատկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում