Wednesday, 22 05 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Ներկայացվել է ՄԻՊ տարեկան հաղորդումը
ՀՀ-ն ակտիվորեն փորձում է ԱՄՆ-ի հետ գալ համաձայնությունների, որոնք անդառնալի կլինեն
09:45
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել
Սա շարժում չէ՝ արշավանք է պետականության դեմ. ռադիկալ քայլերի կգնան
Սպասվում է կարճատև անձրև
ԱՄՆ-Իրան լարվածությունը հաղթահարվում է. նոր իրավիճակ է
«Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում». «Հրապարակ»
Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը. «Հրապարակ»
ՔՊ-ում անհանգստությունն անցել է. վտանգն անցած են համարում և «խրոխտ» ելույթներ ունենում, ծաղրում Սրբազանին. «Ժողովուրդ»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Հայաստանը ՆԱՏՕ վարժանքներին. ուշագրավ ցանկ
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

Մարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։

Կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և նրանց կարողությունների ավելացման առումով:

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատերազմի արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև անհետացման հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորություները։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, մասնավորապես՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։

Կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում