Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ինչպե՞ս պայքարել Գ. Ծառուկյանի, Ս. Ալեքսանյանի, Ռ. Հայրապետյանի և մյուսների մենաշնորհների դեմ (տեսագրություն)

Բարի գալուստ «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշար: Ամեն շաբաթ մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի վրա ազդեցություն ունեցող տարածաշրջանային վերջին զարգացումների վերլուծությունը և քննության ենք ենթարկում Հայաստանի ներսում կատարվող զարգացումները: Այս հաղորդման ընթացքում մենք կկենտրոնանանք Հայաստանի տնտեսության և քաղաքականության հիմնական դերակատարների վրա: Վերջերս շատ մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանում գործունեություն ծավալող այսպես կոչված օլիգարխներին` գործարարներին, որոնք բավականին հզոր և յուրահատուկ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքականության և տնտեսության վրա:

Հայաստանում «օլիգարխի» դերը կամ դրա նշանակությունը պետք է գնահատվի և ուշադրության արժանացնել: Շատ դեպքերում այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, ոչ թե մենաշնորհներ են, այլ, ավելի ճիշտ, լայն սպառման ապրանքների կարտելներ, որտեղ մի քանի հզոր գործարարներ և գործարար շահեր գերիշխում կամ վերահսկում են Հայաստանի տնտեսության մեջ հիմնական ապրանքների ներմուծումն ու արտահանումը: Սկսած շաքարից՝ մինչև ծխախոտ և բուսական յուղ: Մենք շատ ենք խոսում Հայասատանի տնտեսության և քաղաքականության փակ բնույթի մասին, և պետք է նշել, որ սրա հիմնական պատճառը հենց այս լայն սպառման ապրանքների մենաշնորհի վրա հիմնված կարտելներն են:

Բայց եկեք սկսենք սկզբից: Ինչպե՞ս օլիգարխները հայտնվեցին Հայաստանում: Շատ դեպքերում այսօրվա փակ տնտեսության զարգացման հիմքերը մենք կարող ենք տեսնել 1990-ական թվականներում: Հայաստանում շուկայական տնտեսության ձևավորման առումով այդ շրջանում տնտեսության անկայուն վիճակը, շրջափակման պատճառով ծայր առած ապրանքների սակավությունը, Խորհրդային Միության փլուզումն ու խորհրդային կենտրոնական պլանավորման ավարտը հող նախապատրաստեցին բազմաթիվ հզոր գործարարների ի հայտ գալու համար: Սեփականաշնորհման գործընթացում գոյություն ունեցած կոռուպցիան, ինչպես նաև ապրանքների սակավությունը հնարավորություն ստեղծեցին փոքր կարտելների ձևավորման համար, որոնց հիմքում ընկած էր շուկայի հիմնական ապրանքների վրա ունեցած մենաշնորհը: Շատ երկրներում այս խնդիրը հավասարապես լուրջ է: Օրինակ՝ դարասկզբին Միացյալ Նահագներում նունպես կային օլիգարխներ` Կարնեգի, Վենդերբիլդ և այլն, Standard Oil ընկերությունը և երկաթգծի սեկտորը ԱՄՆ-ում համարվում էին առաջնային մենաշնորհ ունեցող կազմակերպություններ կամ կարտելներ:

ԱՄՆ-ում օլիգարխների պարտության պատճառը քաղաքական կամքն էր: Նախագահ Թեդի Ռուզվելտը և հետագա ամերիկյան կառավարությունները հայտնի դարձան իրենց որդեգրած նոր քաղաքականության շնորհիվ, որը կոչվում էր «կարտելների ջարդ»: Սա իրենից ներկայացնում էր նոր օրենքների ու կանոնների ընդունում, որոնք կխոչընդոտեին կարտելների կամ մենաշնորհների ի հայտ գալուն: Եվս մեկ հաջողված օրինակ Միացյալ Նահանգներից՝ այնտեղ բոլոր օլիգարխները բերվեցին օրինական տնտեսության դաշտ: Այսկերպ ստիպելով նրանց վճարել հարկեր և ենթարկվել օրենքներին` Միացյալ Նահանգները կարողացավ հաղթահարել օլիգարխների այս մարտահրավերը: Հայաստանի տնտեսության մեջ եղած խաղացողները կամ օլիգարխները այսքան հզոր են հատկապես օրենքի թույլ գերակայության և իշխանության բաժանվածության բացակայության պատճառով: Սա հատկապես արտահայտվում է հզոր գործարար և քաղաքական շահերի միջև հակակշիռների ու զսպումների բացակայությանբ: Բիզնես և քաղաքականություն. այս «ամուսնությունը» հանգեցնում է Հայաստանում չափազանց փակ և գաղտնի կառավարման բնույթին: Տնտեսության առումով, սակայն, հետաքրքրականն այն է, որ բավականին մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանում օլիգարխների ունեցած բացասական ազդեցությանը:

Օրինակ՝ հայկական լրատվամիջոցներում մենք տեսնում ենք երկու նոր զարգացումներ: Առաջինը ընդդիմությունը` Հայ Ազգային Կոնգրեսը, հրապարակեց շատ ուսանելի և շատ մանրամասն մի վերլուծություն, որտեղ խոսվում էր Հայաստանի խորհրդարանի 76 պատգամավորների մասին, որոնք, խախտելով օրենքը, պատգամավորներ են և միաժամանակ զբաղվում են ձեռներեցությամբ: Երկրորդ զարգացումը ավելի նոր է և ավելի լուրջ: Լրատվական էական անդրադարձ եղավ մի միջադեպի, երբ հիվանդանոցում գտնվող մի երեխա կարող էր կանգնել թունավորման վտանգի առաջ ժամկետանց սնունդ օգտագործելու պատճառով: Այս դեպքն առնչվում է մասնավորապես մի օլիգարխի` Սամվել Ալեքսանյանին: Խորհրդարանի այս անդամը վերահսկում է շաքարի ներմուծումն ու արտահանումը Հայաստանում, բայց նաև հանդիսանում է սուպերմարկետների լայն շղթայի սեփականատեր:

Տեղի ունեցած այս միջադեպը բացահայտեց ավելի խորը միտում կամ Հայաստանի տնտեսության մեջ եղած մի լուրջ խնդիր` ազդդելով սպառողների և հասարակ քաղաքացիների վրա: Դա երեխաների համար նախատեսված սննդի պիտանելիության ժամկետների կեղծումն է: Հավասարապես մտահոգիչ է նաև այն, որ Հայաստանում այս նույն խնդիրը բացահայտվեց նաև դեղագործության կամ բժշկության բնագավառում: Այլ կերպ ասած` երեխաների սնունդը և դեղորայքը սովորաբար և դժբախտաբար վաճառվում են անցած պիտանելիության ժամկետներով հատկապես այն պատճառով, որ այս օլիգարխներից շատերը, այդ թվում նաև պարոն Ալեքսանյանը, վերահսկում են մատակարարման ամբողջ շղթան` ներմուծումից և մատակարարումից մինչև բաշխումն ու վաճառքը: Արդյունքում հայկական շուկայում վաճառվում են փչացած և վտանգավոր ապրանքներ: Սա բացահայտում է ավելի լուրջ մի խնդիր, որը կապված է իշխանության կողմից վերահսկողության բացակայության հետ, ինչը հնարավորություն է ստեղծում փչացած և վտանգավոր ապրանքների մուտք գործելուն հայկական շուկա: Սա նաև ցուց է տալիս այս օլիգարխներից շատերի հզորությունը, չափազանց մեծ հզորությունը: Նրանք վերահսկում և գերիշխում են շուկայի հիմնական հատվածները, ինչի պատճառը լայն սպառման ապրանքների ներմուծողներ և արտահանողներ լինելու նրանց ունեցած կարգավիճակն է:

Մրցակցության բացակայությունը շատ դեպքերում ապրանքների գները ամրագրելու առումով իր ազդեցությունն է թողել տնտեսության զարգացման վրա, երբ լայն սպառման ապրանքների վրա հիմնված կարտելը ինքն է որոշում գները` հաշվի առնելով ոչ թե շուկայական տնտեսության կանոնները, այլ բացառապես իր գործարար շահերը: Մրցակցության պակասը օրենքի թույլ իշխանության հետ միասին սա դարձնում են խիստ բացասական մի երևույթ և Հայաստանում տնտեսական բարեփոխումների վրա ազդեցություն ունեցող կարևոր զարգացում: Չափազանց անընդունելի է նաև այն, որ երեխաների վտանգավոր սննդի ու դեղորայքի վաճառքի այս երկու դեպքերը ազդում են Հայաստանի բնակչության ամենաթույլ հատվածների վրա` փոքրիկների, երեխաների և ծերերի վրա, որոնք Հայաստանի քաղաքականության մեջ փաստորեն չունեն ձայն և ունեն քիչ ընտրություն: Ի հավելումն սրան` տնտեսության մեջ սպառողը հաճախ կողոպտվում է, և վերջինիս հիմնական իրավունքները ոտնահարվում են: Կառուցվածքային առումով` գնագոյացման տեսանկյունից Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիր է մրցակցության պակասը:

Տնտեսության և քաղաքականության մեջ հիմնական խաղացողներին անդրադառնալու գլխավոր պատճառը այն է, որ այսօր տնտեսական դերակատարներից շատերը հանդիսանում են նաև հզոր քաղաքական դերակատարներ:

Մեկ այլ օրինակ է պարոն Գագիկ Ծառուկյանը` «Բարգավաճ Հայաստանի»` Հայաստանում երկրորդ ամենահզոր կուսակցության հիմնադիրն ու ղեկավարը: Նրա պարագայում կարևորն այն է, որ որպես «Մուլտի Գրուպ»-ի սեփականատեր` նա հանդիսանում է նաև ղեկավարների խորհրդի անդամ և առաջատար գործարար` նախատիպ ունենալով Իտալիայի վարչապետ Բերլուսկոնիին: Խնդիրն այստեղ այն է, որ այս տնտեսական օլիգարխները մուտք են գործել քաղաքական դաշտ, և սա հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ բիզնեսի և քաղաքականության միջև հարաբերությունների ավելի խորը միտումը կնշանակի, որ այս օլիգարխիկ շահերից շատերը խորհրդարանում ունեցած դիրքի շնորհիվ ի վիճակի են ազդել տնտեսական բարեփոխումների ուղղության վրա:

Հայաստանի իշխանությունների համար հավասարապես մտահոգիչ է նաև այն, որ հենց այս նույն օլիգարխները, քաղաքական դերակատարներ լինելով հանդեձ, բավականաչափ հարկեր չվճարելով կամ ընդհանրապես հարկեր չվճարելով և ընդհանուր առմամբ ներգրավվելով կոռուպցիայի ու մասնավորապես գների կամայական ամրագրումների մեջ` փաստորեն վտանգում են հենց պետությունը` քայքայելով կառարության իշխանությունն ու ֆինանսական գործունեությունը: Այսօրվա տարբերությունը անցյալում տիրող իրավիճակից այն է, որ այսօր օլիգարխները, լինելով տնտեսական և քաղաքական դերակատարներ, վերածվել են լուրջ վտանգի հենց պետության համար, ինչը մտահոգություն է նաև երկարաժամկետ տնտեսական զարգացման անվտանգության համար:

Պատճառը, որ մենք խոսում ենք այս մասին, այն է, որ Հայաստանում ունենք մի քանի առաջատար գործարարներ, որոնք հայաստանցիներին առավել հայտնի են իրենց գույնզգույն մականուններով: Պարոն Ծառուկյանը, պարոն, Ալեքսանյանը և նույնիսկ պարոն Հայրապետյանը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, որը նույնպես զբաղվում է ձեռնարկատիրությամբ: Մենք տեսնում ենք առաջատար այս օլիգարխներին, որոնք այժմ ունեն ոչ միայն քաղաքական հզորություն ու ազդեցութուն, այլև, փաստորեն, բացահայտում են շատ ավելի խորը մի խնդիր՝ մրցակցություն, ինչպես նաև իշխանությունների միջև զսպումների ու հակակշիռների պակաս: Մենք այստեղ տեսնում ենք օրենքի թույլ գերակայություն, բայց միաժամանակ տեսնում ենք օլիգարխներից եկող վտանգը չեզոքացնելու համար չափազանց թույլ քաղաքական կամք: Ներկայումս կառավարության համար իրական մարտահրավերը օլիգարխների դերի նկատմամբ կառավարում և օրինական հսկողություն հաստատելու կամ հսկողությունը վերականգնելու անհրաժեշտությունն է:

Հասարակական զայրույթն աճում է, և դա արտացոլում է ավելի լայն և խորը մի խնդիր, այն է՝ Հայաստանում սաստկացող տարբերությունը հարուստների և աղքատների միջև, երբ օլիգարխները ներկայացնում են բնակչության շատ փոքր տոկոսը, բայց միաժամանակ հանդիսանում են շատ հարուստ և հզոր էլիտա: Սովորական հայաստանցու համար ծայրաստիճան անհամաչափ կամ աչքի զարնող այս տարբերությունը հարստության ու եկամուտների միջև դառնում է չափազանց անընդունելի: Միաժամանակ կառավարությունը վերջիվերջո սկսում է հասկանալ և ընդունել, որ օլիգարխները, վճարելով քիչ հարկեր և պահպանելով փակ տնտեսական համակարգը, անմիջականորեն քայքայում են պետական իշխանությունը և ֆինանսական գործունեություն ծավալելու կարողությունը, այլ կերպ ասած` քայքայում են կառավարության` պետական բյուջե կազմելու և այն իրականացնելու ունակությունը: Առանց բավարար հարկեր վճարելու՝ այս օլիգարխներից շատերը շուկայից դուրս են մղել իրենց մրցակիցներին` կանխելով փոքր և միջին բիզնեսի շրջանում իրենց համար նոր մրցակիցների ի հայտ գալը:

Սա կարևոր է նաև հետագա տնտեսական զարգացման առումով, որովհետև շատ դեպքերում օլիգարխները հանդիսանում են նաև Հայաստանում բիզնեսի զարգացման և աշխատատեղերի ստեղծման խոչընդոտներ: Քաղաքական կոնտեքստում մենք տեսնում ենք քաղաքական առաջնորդների և օլիգարխների կամ բիզնես շահերի միջև գոյություն ունեցող փոխկապակցված հարաբերություններ: Երբ մենք նայում ենք Հայաստանի քաղաքականության մեջ եղած խաղացողներին, ապա հասկանում ենք, որ կարևոր դերակատարները չեն սահմանափակվում միայն նախագահով ու վարչապետով: Այստեղ ընդգրկվում է նաև Հովիկ Աբրահամյանը` խորհրդարանի խոսնակը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության և քաղաքականության մի շարք այլ կարևոր դերակատարներ, որոնք ունեն վերահսկողության և ազդեցության չափազանց լուրջ լծակներ, սակայն գործում են անտեսանելի՝ առանց իրենց բիզնեսների և ներդրումների հանդեպ կիրառելի կանոնների և սահմանված կարգի:

Մյուս շաբաթ մենք այս քննարկման մեջ կգնանք մեկ քայլ առաջ և ձեր ուշադրությանը կներկայացնենք յուրաքանչյուր կուսակցության և քաղաքական գործչի նախընտրական տեսությունը. ովքե՞ր են նրանք իրականում, որո՞նք են նրանց շահերը, տարբեր գաղափարախոսություններն ու քաղաքական հարթակները, ինչպես նաև անկողմնակալ ձևով քննության կենթարկենք քաղաքական լանդշաֆտը, քանի որ Հայաստանը մուտք է գործում նախընտրական շրջան: Մյուս տարի այստեղ տեղի կունենան խորհրդարանական, իսկ դրան հաջորդած տարում արդեն՝ նախագահական ընտրություններ:

Մյուս շաբաթ մենք կշարունակենք այս քննարկումը նախընտրական տեսությամբ: Եթերում էր «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը:

Շնորհակալություն մեզ դիտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում