Monday, 29 04 2024
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը

Քադաֆիի ոչ թե օրերը, այլ ժամերն են հաշված. ԱՄՆ Պետդեպ (թարմացվում է)

Այս գիշեր Լիբիայի ապստամբները ներխուժել են Տրիպոլի: Նրանց հաջողվել է գրավել քաղաքի մեծ մասը: Միայն մեկ օրում զոհերի թիվը հասել է 1300-ի, վիրավորվել են 5000-ը: Ձերբակալվել է Սեյֆ ալ-Իսլամը` Քադդաֆիի որդին, ով կանգնելու է Միջազգային քրեական դատարանի առաջ: Քադդաֆիի մյուս որդի Մուհամմեդը տնային կալանքի տակ է: Ներկայումս մարտեր են ընթանում Տրիպոլիի կենտրոնում` հայտնում է BBC-ն:

Լիբիայում 6-ամսյա դադարից հետո վերականգնվել է ինտերնետ կապը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ապստամբները երկրի պետական գլխավոր ինտերնետ-պրովայդերի նկատմամբ վերահսկողություն են հաստատել: Միաժամանակ Լիբիայի հեռախոսակապի երկու ընկերություններ իրենց բաժանորդերի հաշվին 25 դոլարին համարժեք խոսելու ժամանակ են ուղարկել, որպես նվեր:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար:

BBC-ն հայտնում է իր լրագրողների վրա հարձակման մասին: Երբ լրագրողները մոտենում էին Տրիպոլիի «Կանաչ հրապարակին» նրանց վրա կրակ են բացել հրթիռային զինատեսակներինց:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Լիբիայի ժողովրդին` հայտարարելով իրավիճակի կայունացման իր ցանկության մասին: Անցած շաբաթ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը հայտարարել էր, որ հարգում է Չինաստանի հետ նախկինում կնքված բոլոր համաձայնությունները և խնդրել էին Պեկինին Լիբիան վերականգնելու գործում աջակցություն ցուցաբերել:

Հարավաֆրիկյան Հանրապետության արտգործնախարարը հերքել է այն լուրերը, որ իր երկիրն ինքնաթիռներ է ուղարկել Քադդաֆիին Լիբիայից դուրս հանելու համար:

Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավարությունը կոչ է արել ապստամբներին խուսափել թալանից և բռնություններից:

Խորհրդի ղեկավարներից մեկը` Մահմուդ Ջիբրիլը, մասնավորապես հայտարարել է, որ ապստամբները պետք է խղճով մոտենան Քադաֆիի կողմնակիցներին: Այս մասին Ջաբրիլը հայտարարել է Al-Jazeera-ի եթերում:

Միաժամանակ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ մարտերը Տրիպոլիի կենտրոնում շարունակվում են:

Եվրամիությունը կոչ է արել Քադդֆիին անհապաղ հրաժարվել իշխանությունից: Reuters-ը տեղեկացնում է, թե Եվրամիությունը ապստամբներին հիշեցնում է, որ իշխանությունը ստանձնելուց հետո իրենք են պատասխանատու լինելու Լիբիայի քաղաքացիների անվտանգության համար:

Քադաֆիին հրաժարական տալու կոչով է դիմել նաև Ռուսաստանի Դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, որը կասկած է հայտնել, որ Տրիպոլին գրավել են NATO-ի ուժերը և ոչ թե ապստամբները:

14-18 Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը քննադատել է ԱՄՆ-ին և Եվրոմիության երկրներին Լիբիայի ներքին գործերին խառնվելու համար և կոչ արել աղոթել հանուն Լիբիայի քաղաքացիների: Ըստ Associated Press-ի Չավեսը հայտարարել է. «Ես չգիտեմ, թե որքան ռումբ է այսօր ընկել Տրիպոլիի վրա, բայց վնասվել են դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի տներ»: Լիբիայի ապստամբներին Չավեսն անվանել է «ահաբեկիչների խումբ», իսկ ԱՄՆ-ին մեղադրել Լիբիայի հարստությունները թալանելու մեջ:

14-20 Սաուդական Ալ-Ջազիրա թերթը գրում է. «Լիբիայի ժողովուրդը կազատվի Քադդաֆիից մոտակա օրերին կամ ժամերին»:
Հորդանանյան Ալ-Դուսթուր. «Լիբիացի առաջնորդի խելագարության դարաշրջանի ավարտի սպասումով»:

14-21 Լիբիացի ապստամբներից մեկը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ իրենց մոտ վերջանում է զինամթերքը:

14-23 Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավարությունը շուտով Բենգազիից կտեղափոխվի Տրիպոլի:

14-25 Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Քադդաֆին պետք է հեռանա, այլապես երկիրն արյունահեղության մեջ կխեղդվի:

14-31 Բրիտանական Guardian-ը գրում է, որ որոշ չհաստատված տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Մուամմար Քադդաֆիին տեսել են Ալժիրի հետ սահմանի վրա, և հնարավոր է նա արդեն գտնվում է հարևան երկրում:

14-34 Ամերիկաբնակ լիբիացի մուսուլմաններն աղոթում են Սպիտակ տան առջև:

14-45 Տրիպոլիի բնակիչներն ապստամբներին դիմավորում են մեծ ուրախությամբ` նրանց բաժանելով ջուր և կաթ:

14-53 Լիբիական հեռուստաընկերությունը սիրտ-անոթային հիվանդությունների մասին հաղորդում է ցուցադրում:

14-58 Լիբիայի ազգային անցումային խորհրդի անդամներից մեկը հայտարարել է, որ Քադդաֆիին անհրաժեշտ է կենդանի վերցնել, քանի որ շատ կարևոր է քաղաքակիրթ գործել:

15-17 Քադդաֆիի հավատարիմ զորքերը հրաժարվում են լքել նրա նստավայրը Բաբ ալ-Ազազիայում` հայտնում է Reuters-ը` հավելելով, որ Քադդաֆիի զինվորների մեծ խումբ այս պահին գտնվում է այն հյուրանոցի մոտ, որտեղ հիմնականում արևմտյան լրագրողներ են գտնվում:

15-56 Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Քադդաֆին պետք է կանգնի դատարանի առջև, սակայն նման որոշում կարող է ընդունել միյան Լիբիայի ժողովուրդը:

15-57 Լեհաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` շնորհավորելով Լիբիայի ազգային անցումային խորհրդին հաղթանակի կապակցությամբ և առաջարկել իր օգնությունը երկիրը վերականգնելու հարցում:

16-27 Հաագայի Միջազգային քրեական դատարանը Քադդաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամին իրենց հանձնելու ուղղությամբ բանակցություններ է վարում լիբիացի ապստամբների հետ:

16-29 Լիբիայի դեպքերի պատճառով նավթի գները միջազգային շուկաներում ընկել են և մեկ բարելի համար հասել 105 դոլարի: Մինչև քաղաքացիական պատերազմի սկիզբը Լիբիան ապահովում էր աշխարհի նավթի արտահանման 2%-ը:

16-47 Բոսնիայի ոստիկանությունը շրջապատել է Սարաևոյում Լիբիայի դեսպանատան շենքը, ուր այսօր ներխուժել էին մի խումբ մարդիկ, ովքեր պոկել էին Մուամմար Քադդաֆիի նկարները և դեսպանատան վրա բարձրացրել Լիբիայի ազգային անցումային խորհրդի հաստատած դրոշը: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

17-15 ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա. «Քադդաֆին պետք է հասկանա, որ իր իշխանության վերջն եկել է, նա պետք է հրաժարվի իշխանությունից: Միացյալ Նահանգները ճանաչում են Լիբիայի ազգային անցումային խորհուրդը որպես այդ երկրի օրինական իշխանություն»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոն. «Քադդաֆին պետք է հեռանա, որպեսզի իր սեփական ժողովրդի հանդեպ հանցագործություններ այլևս չկատարի»:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի. «Քադդաֆին պետք է հեռանա, որպեսզի իր սեփական ժողովրդին ազատի տառապանքներից»:

NATO-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսեն.«Լիբիայի ժողովուրդը 40 տարի շարունակ տառապել է Քադդաֆիի իշխանությունից: Պետք է ստեղծվի նոր Լիբիա` հիմնված ոչ թե վախի, այլ ազատության, ոչ թե բռնապետության, այլ ժողովրդավարության վրա»:

Վենեսուելայի նախագահ Հուգո Չավես. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան մի շարք երկրներ ռմբակոծում Լիբիան միայն այն պատճառով, որ այդպես են ցանկացել»:

Համասի ներկայացուցիչ. «Մենք ողջունում ենք ապստամբների մուտքը Տրիպոլի և շնորհավորում մեծ հաղթանակի կապակցությամբ»:

17-33 Լիբիայի նախկին վարչապետ Աբդ ալ-Սալամ Ջալուդը Ալ-Արաբիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մուամմար Քադդաֆին չունի բավականաչափ համարձակություն ինքնասպան լինելու համար:

17-34 Լիբիայի առնչությամբ Ռուսաստանը կոչ է անում միջազգային հանրությանը պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1970 և 1973 բանաձևերի պահանջները, որի համաձայն արտաքին ուժերը պետք է զերծ մնան անկախ պետությունների ներքին գործերին միջամտելուց:

17-47 Չնայած ազգային անցումային խորհրդի զգուշացմանը, ապստամբները մտնում են Տրիպոլիի բնակիչները տները և զբաղվում թալանով: Լիբիայի մայրաքաղաքի բնակիչներից մեկը BBC-ին ասել է. «Նրանք մտնում են տները և ամեն ինչ գողանում, սա NATO-ի և Լիբիայի համար իսկական աղետ է»:

17-51 Ռուսաստանի ԱԳՆ-ն Տրիպոլիի գրավումը դրական է համարել` նշելով, որ դա ավարտին կհասցնի երկար ձգվող արյունահեղությունը:

17-54 Reuters-ը հղում անելով ականատեսներից մեկին` հայտնում է, որ Լիբիայի վարչապետ Ալ-Բագդադի ալ-Մահմուդին գտնվում է Թունիսի Ջերբա կղզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում