Monday, 29 04 2024
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել

Բաբկեն Թունյանը՝ գազալցակայաններում եւ բենզալցակայաններում թերլցումների մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշ գազալցակայաններում եւ բենզալցակայաններում թերլցումների, այն կանխելուն ուղղված նախագծի եւ դրա հետաձգման պատճառների մասին

Վերջին երկու օրերին այս թեմայով մի քանի զարմանալի հոդվածներ աչքովս ընկան, այդ իսկ պատճառով անդրադառնամ այս հարցին, որը վերաբերում է մեր հարյուր հազարավոր վարորդների։

Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ գազալցակայանների եւ բենզալցակայանների ոլորտում գործող ոչ բոլոր տնտեսվարողներն են բարեխիղճ։ Նրանց մի մասը հնարավորության դեպքում խաբում են վարորդներին՝ ավելի քիչ լիցքավորելով մեքենաները, քան պետք է լիցքավորեն։

Կառավարություն եւ ոլորտը վերահսկող տեսչական մարմինը այս ընթացքում քայեր են ձեռնարկել թերլցումների ռիսկը նվազեցնելու համար. օրենքով ներդրվել է ստուգաչափված տարաներ օգտագործելու նորմ (վարորդը կարող է պահանջել մեքենան լիցքավորել ստուգաչափված տարայով), բարձրացվել են տուգանքները եւ այլն։

Սակայն փորձը ցույց է տալիս, որ թերլցումների այս արատավոր երեւույթը շարունակվում է։ Որոշ հնարամիտ տնտեսվարողներ կարողանում են մուտք գործել վառելիքաբաշխիչ աշտարակների «Կարգաբերման ռեժիմ» եւ համապատասխան փոփոխություններ անել, որի հետեւանքով, ասենք, 20 լիտրի փոխարեն կարողանում են լիցքավորել 19 կամ 18 լիտր։ Ընդ որում, դա կարողանում են անել հեռավար եղանակով, կառավարման վահանակի միջոցով՝ առանց աշտարակի դռնակը բացելու, առանց գործարանային կամ այլ կապարակնիք վնասելու։

Ինչպե՞ս է կառավարությունը ցանկանում լուծել այս խնդիրը։

Առաջարկվում է օրենքով պարտադրել, որ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» ունենալու հնարավորության դեպքում կահավորված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով: Այսինքն՝ լիցքավորման կետերը համալրել սարքերով, որոնց միջոցով տեսչական մարմինը իրական ժամանակում կարող է ֆիքսել ցանկացած չթույլատրված միջամտություն։ Կառավարության մեր գործընկերները հավաստիացնում են, որ այդ տարբերակով թերլցումների ռիսկը կտրուկ կնվազի։

Խնդիրը այլ բանում էր։

Այդ սարքերը՝ «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրները, արժեն մի քանի հարյուր հազար դրամ։ Տնտեսվարողները իրենց հաշվին պետք է ձեռք բերեն դրանք։ Ընդ որում, քանի լիցքավորման աշտարակ ունի կայանը, այդքան հատ էլ ռեգիստր անհրաժեշտ կլինի ձեռք բերել։ Օրենքի ընդունման պարագայում մեկ լիցքավորման կայանը կարող է միանվագ ծախսել մինչեւ մի քանի միլիոն դրամ։ Ու հաշվի առնելով, որ Հայաստանում գործում են հարյուրավոր լիցքավորման կայաններ՝ խոսքը մի քանի միլիարդ դրամ լրացուցիչ բեռի մասին է։

Ընդունելով կառավարության մեր գործընկերների փաստարկները՝ պատգամավորները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այս բեռը ծանրանալու է նաեւ բարեխիղճ տնտեսվարողների վրա եւ ի վերջո մտնելու է վառելիքի վերջնական գնի մեջ։

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, եւ կառավարության մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք մինչեւ երկու ամսով հետաձգել նախագիծը, հասկանալ՝ խախտումների ինչ ծավալի հետ գործ ունենք, պարզել ինչ ֆինանսական բեռ է ենթադրելու այս կարգավորումը, լսել նաեւ տնտեսվարողներին եւ փորձել բարեխիղճ եւ անբարեխիղճ տնտեսվարողների միջեւ տարբերակված մոտեցում ենթադրող տարբերակ գտնել։

Այսինքն՝ սպառողների (վարորդների) շահերը կարեւորելով հանդերձ՝ փորձել ենք դիտարկել նաեւ բարեխիղճ տնտեսվարողների շահերը եւ վերջնարդյունքում ունենալ ավել լավ ու հավասարակշռված լուծում։

Սա է ամբողջ պատմությունը։

Իսկ որոշ հրապարակումները, թե՝ ԱԺ պատգամավորները տապալում են նախագիծը, պաշտպանում են խարդախ տնտեսվարողների շահերը, պարզապես ժպիտ են առաջացնում։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը, որի հետ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատում է սինխրոն եւ գործընկերային, քանի որ մենք նույն քաղաքական թիմն ենք եւ առաջ ենք շարժվում նույն ծրագրով ու նպատակներով։

Քննարկմանը ներկա պատգամավորները եւ իրենց հարազատները լիցքավորման կայաններ չունեն։

Նախագիծն էլ ընդունվելու է ավելի հավասարակշռված եւ բարելավված տարբերակով՝ հաշվի առնելով թե՜ վարորդների թե՜ բարեխիղճ տնտեսվարողների շահերը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում