Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արցախի շուրջ հասունացող նոր ինտրիգ. ինչի՞ են պատրաստ եկեղեցին ու քաղաքական վերնախավը

Ռուսական «Ռեգնում» գործակալության հեղինակները «ազդարարում» են Արցախի շուրջ նոր «ինտրիգի» հասունացման մասին, որը կլինի եկեղեցա-կրոնական հողի վրա՝ քաղաքական նուրբ և ընդգծված տողատակերով ու շերտերով: Այդ հանգամանքը ուշադրության է արժանի այն իմաստով, որ գործակալությունը եվ նրա որոշ հեղինակներ բավականին սերտորեն գործակցում են ադրբեջանական շրջանակների հետ, հաճախ փորձելով իրականացնել այնտեղ առկա մտորումների և մտադրությունների որոշակի «զոնդաժ»: Քաղաքական տողատակով եկեղեցա-կրոնական նոր «ինտրիգի» մասին ազդարարումը ուշադրության է արժանի հենց այդ իմաստով:

Հեղինակները, որոնց թվում հայ հանրությանը քաջ հայտնի Ստանիսլավ Տարասովը, անդրադառնում են Արցախում ռուսական եկեղեցական ներկայությանը, արձանագրելով, որ ռուս խաղաղապահների հաստատման հետ մեկտեղ Ռուսաստանում շարունակվեց ու ավարտվեց Քրիստոսի Ծննդի ուղղափառ եկեղեցու շինարարությունը, որի մեկնարկը  տրվել էր դեռևս 2010 թվականին, բայց որը սառեցվել էր Բաքվից հնչած դժգոհության պատճառով: Ռուս խաղաղապահների հաստատումից հետո Բաքուն գերադասել է չդժգոհել եկեղեցու կառուցման առնչությամբ, նախընտրելով չգնալ ՌԴ հետ կոնֆլիկտի և բավարարվելով ռուս խաղաղապահների «ժամանակավորության» մասին ակնարկով: Միաժամանակ, ըստ հեղինակների, Բաքուն դիտարկում է նվազագույն դեպքում Արցախում ռուսական ուղղափառ տաճարը ներառել Ռուս Ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի ենթակայության ներքո, որն էլ իր հերթին գրեթե ամբողջապես Բաքվի քաղաքական ենթակայության տակ է: Սակայն, «ինտրիգը»  չի սահմանափակվում դրանով և Ռեգնումը խոսում է նաև ավելի լայն շրջանակի մասին՝ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի և պաշտոնական Անկարայի ներառումով: Ըստ դիտարկվող սցենարի, Բաքուն կարող է հռչակել Աղվան-ուդիական եկեղեցու ստեղծման մասին, առաջարկելով այն ներառել Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հովանի և այդպիսով ձգտել արցախյան ուղղությամբ եկեղեցական ազդեցության: Այդ հնարավոր համատեքստում է դիտարկվում Կովկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեի 2021 թվականի ապրիլին Ստամբուլ կատարած այցը:

Միաժամանակ, 2021 թվականին բավականին աղմուկ հանեց Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի այցը Մոսկվա՝ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեի հետ  եռակողմ հանդիպման առիթով: Այդ այցի ընթացքում բարձրաձայնվեց ռուսական եկեղեցու հետ երկկողմ պայմանավորվածության մասին՝ Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու թեմ բացելու մասին: Ռեգնումի հեղինակները դիտարկում են, որ դա կարող է լինել Արցախում ռուսական ուղղափառ ներկայությունը այդ թեմի շրջանակ ներառելու միջոց, թույլ չտալով Բաքվի թեմի խաղարկում Ադրբեջանից: Այդտեղ է, որ դիտարկվում է Ադրբեջանի «Աղվան-ուդիական» պատասխանի հնարավորությունը: Այդ իրողությունների հանրագումարում, հեղինակները դիտարկում են Արցախի եկեղեցա-կրոնական շերտում ևս ռուս-թուրքական համաձայնության հնարավորությունը: Ընդ որում, այստեղ թերևս ուշադրության է արժանի և այն ակտիվությունը, որ Ադրբեջանը փորձում է կիրառել Վատիկանի ուղղությամբ, գուցե թե փորձելով այդ կերպ դիմակայել ռուս-թուրքական հնարավոր համաձայնությանը, որն այդքան էլ չի բխում Բաքվի շահերից: Ի դեպ, այդ համատեքստում ուշագրավ էր Վատիկանում Ադրբեջանի դեսպանի օրերս արած հայտարարությունը, թե դիմել են Մայր Աթոռին Երևանի և Բաքվի անհամաձայնությունների հաղթահարման միջնորդ լինելու համար: Օրերս Արցախում կայացվեց որոշում՝ պետական բոլոր գերատեսչություններին կցել առանձին հոգևորականներ: Ինչով է պայմանավորված այդ որոշումը և ինչ խնդիր է լուծելու, բավականին բարդ է ասել: Բայց անկասկած կա հարցը, թե որքանո՞վ է պատրաստ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը այն նոր ինտրիգներին, որ նկատելիորեն մտադիր են հասունացնել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմը սանձազերծած և իրագործած ռազմա-քաղաքական դերակատարները, այս անգամ եկեղեցա-կրոնական տիրույթում: Որքանո՞վ են Հայ Առաքելական եկեղեցին և Հայաստանի ու Արցախի քաղաքական դերակատարներն ի զորու համարժեք գործակցել և արդյունավետ արձագանքել հնարավոր մարտահրավերներին, վեր կանգնելով այն ակնհայտ հակադրությունից, որ կա ներքին տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում