Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ՔՊ-ն չեն ուզում տեսնել անկախ համայնքապետեր, նրանք պետք է պարտադիր լինեն «գրպանային»

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը հունվարի 20-ին մերժեց նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանական խմբի բողոքը։ Վանաձորի նախկին քաղաքապետի պաշտպանները պնդում են, որ որ ընտրություններից հետո Ասլանյանին կալանավորելը քաղաքական նկատառումներով է, և կա նրա ընտրվելու գործընթացը խափանելու նպատակ։

Նշենք, որ մեկ ամիս է՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը ղեկավար չունի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկում է քվերակության արդյունքները, պահանջում, որ վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները վերահաշվարկեն ԼՀԿ-ի օգտին, որ իրենք էլ ավագանի անցնեն։ Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները մերժել են ԼՀԿ-ի հայցը։ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է հասնել Վճռաբեկ դատարան։

Մինչ ԼՀԿ-ի հայցի քննության վերջնական ավարտն դատարանը արգելում է նորընտիր ավագանու նիստեր անցկացնել։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Վանաձորում առաջացած խնդիրը կապված է Հայաստանում առկա կառավարման համակարգի հետ․ «Այդ համակարգը կոչվում է անձնիշխան կառավարման համակարգ, ինչը ենթադրում է, որ պետական կառավարման բոլոր ոլորտները՝ այդ թվում նաև ՏԻՄ մարմինները պետք է մտնեն այդ անձիշխան համակարգի մեջ։ Եթե նախկինում նրանք մտնում էին քրեաօլիգարխիկ համակարգի մեջ, հիմա մտնում են անձիշխան համակարգի մեջ ու ենթարկվում մեկ մարդու քմահաճույքներին, ինչը և փորձ կատարվում իրականացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի խոսքերով՝ աշնանը շատ քաղաքներում, որտեղ դիմադրություն է եղել, ՔՊ-ն պարտվել է․ «Հիմա գլխավոր անձնիշխանը ցանկանում է վերանայել ընտրությունների արդյունքներն այլ մեթոդներ կիրառելով՝ մասնավորապես վարչական կամ «իրավական»։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ համակարգը մենք կարող ենք անվանել իշխանապահ, որը միայն դե յուրե է կոչվում իրավական։ Նպատակ կա անկախ ՏԻՄ մարմինները ենթարկեցնել սեփական համակարգին, դրա համար այնտեղ որոշ գործընթացներ պետք է իրականացվեն։ Տարբերակներից մեկը կոալիցիոն համաձայնագրի կնքումն է՝ ինչպես եղավ Գյումրիում։ Փաստացի մեծամասնություն ունեցող ուժը հայտնվեց ՔՊ-ի վերահսկողության տակ։ Այն համայնքներում, որտեղ ոչ մի ձևով հնարավոր չէ ազդել ընտրությունների արդյունքների վրա, ավագանին միանգամից ընտրում է հաղթող թեկնածուի, բայց եթե հնարավոր է ձայների մեկ ավագանու մեկ անդամի վրա ազդել ու ցանկալի արդյունք ստանալ՝ դա իրականացվում է»։

Մեր զրուցակիցը համարում է, որ Վանաձորում կա ընտրական մեծ ռեսուրս, իսկ իշխող քաղաքական ուժի ղեկավարը սկսել է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործընթաց, ինչը ենթադրում է հանրաքվեի անցկացում․«Իսկ դրա համար դու պետք է ունենաս քո համար ցանկալի ՏԻՄ ղեկավարներ, որպեսզի նրանք չբոյկոտեն կամ ժողովրդական լեզվով ասած «խաղեր տալով պռավալ չանեն այն գործընթացը»։

Քաղտեխնոլոգի խոսքերով՝ իշխանությունները շարունակում են նախկին «Բարի ավանդույթները»․«Դե ֆակտո դաշնակից կառույցների միջոցով փորձ է արվում դատարանների միջոցով ազդել ընտրությունների արդյունքների վրա և գոնե փորձել նոր ընտրություններ անցկացնել։ Մի բան, որը տեղի ունեցավ Վեդիում։

Հիմա եթե հաջողվի նույնը կանեն նաև Վանաձորում։ Սա մի բան է, որ 2018 թվականին մերժվում էր հեղափոխական իշխանության կողմից, երբ ասում էին, որ իրենք ճանկռելով չեն մնալու իշխանության։ Այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ այսօր ՔՊ-ն չի ցանկանում տեսնել անկախ համայնքապետ, նա պետք է պարտադիր լինի «գրպանային»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում