Wednesday, 08 05 2024
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ

Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձավ Մասաչուսեթս նահանգում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ պարտադիր կլինի: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած:

Օրենքը նախատեսում է հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ. ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված բռնություններով և Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով:

Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը:

ՀՑԹԻ-ի տնօրինությունը ողջունել է օրենքի ընդունումը և շնորհակալական նամակ հղել սենատոր Ռոդրիգեսին: Նամակում շեշտվել է ցեղասպանության կրթությունը որպես հանցագործությունը կանխարգելող գործոն, դրա կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, պատրաստակամություն հայտնելով նյութերով օժանդակելու Մասաչուսեթսի կրթության բաժանմունքին և նահանգի կրթական հաստատություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում