Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ղազախստանի ազդեցությունը հայ-թուրքական գործընթացի վրա

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանն ու Թուրքիայի նախագահի խորհրդականը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային տարբեր հարցեր, այդ թվում և հայ-թուրքական հարաբերության հարցը: Հունվարի 14-ին Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը, որը լինելու է առաջինը: Այդ հանդիպումից առաջ անսպասելի տեղի ունեցան Ղազախստանի զարգացումները, որոնք իրենց խորքում համենայն դեպս առաջացրին հարցեր նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի հեռանկարի վերաբերյալ:

Մասնավորապես, Ղազախստանում բախվեցին ռուսական և թուրքական շահերը, ու թեև այդ բախումը սովորաբար բերում է ռուսական և թուրքական պայմանավորվածության, այդուհանդերձ այս պարագայում դրա հետ կապված հնարավոր զարգացումները համենայնդեպս դեռ առջևում են: Ըստ այդմ հարց է առաջ գալիս, թե շահերի ներկայիս բախումն ու այդ համատեքստում Հայաստանի աջակցությունը ՀԱՊԿ-ին, փաստորեն ընդդեմ թուրքական հավակնությունների, ինչ հետևանք կթողնի հայ-թուրքական գործընթացի վրա, որտեղ նշմարվում էին շատ, թե քիչ դրական միտումներ: Եվ այդ առումով, արդյո՞ք այդ մտահոգությունները չէ, որ քննարկվել են նաև ԱՄՆ և Թուրքիայի նախագահների խորհրդականների հեռախոսազրույցում, հաշվի առնելով Նահանգների նկատելի հետաքրքրվածությունը հայ-թուրքական կարգավորման գործընթացով: Իհարկե  նկատենք, որ դա ամենևին նոր հետաքրքրություն չէ և Վաշինգտոնի համար ըստ էության ավանդական մոտեցում է: Կա՞ ղազախստանյան իրադարձությունների ֆոնին հայ-թուրքական գործընթացի վրա բացասական ազդեցություն: Այստեղ զուտ իրերի դասավորության առումով հարցի հիմքեր առաջանում են, սակայն գործնական իմաստով հազիվ թե, որովհետև բոլորովին այնպես չէ, որ հայ-թուրքական գործընթացը մի փուլում էր, որտեղ կար ձևավորված կայուն իրավիճակ և այն կարող է հայտնվել ռիսկի տակ: Հայ-թուրքական գործընթացը ընդամենը առաջին քայլերի փուլում է, որոնք այո՝ տեղի ունեցան շատ արագ, բայց որոնց հետագա արագությունը առանձնապես մեծ հավանականություն չուներ մինչև ղազախական իրադարձություններն էլ: Ավելին, եթե դիտարկենք հնարավոր ազդեցությունը, ապա գուցե կա նաև հակառակ հանգամանքը: Եթե բախվել են ռուս-թուրքական շահեր, ապա Թուրքիան Ռոււսաստանին «մտահոգելու» համար պետք է ոչ թե կոշտացնի վերաբերմունքը Հայաստանի հետ գործընթացի հանդեպ, այլ հակառակը, որովհետև Ռուսաստանի համար թերևս խորքային իմաստով ավելի մտահոգիչ է հենց հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի դրական վեկտորը: Իհարկե, իրավիճակը թե այդ, և հակառակ առումով ամենևին միարժեք կամ միաշերտ չէ, այդպիսին չէր մինչև Ղազախստանը, և առավել ևս այդպիսին չէ Ղազախստանից հետո: Խոշոր հաշվով, հայ-թուրքական գործընթացի վրա առավել մեծ ազդեցության և ներգործության ներուժ ունեցող հանգամանքը ամերիկա-ռուսական բանակցությունն է, որ մեկնարկել է Ժնևում հունվարի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում