Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

2022-ին բազում խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ նշելով, որ 2022-ին ակնկալիքներն ավելին են, և բազում խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի միասնական ջանքերով իրականացվեն այն ծրագրերը, որոնք կնպաստեն մեր Հայրենիքին վիճակված խնդիրների լուծմանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, Արթուր Թովմասյանի ուղերձում ասվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ

Ավարտին է մոտենում հետպատերազմյան՝ ցավով ու տառապանքով ողողված, բայց միևնույն ժամանակ պետականաշինության վերակերտման առաջին տարին: Անցնող տարին եղել է պատերազմական արհավիրքները փոքրիշատե շտկելու և Արցախին պատուհասած բարոյահոգեբանական աննկարագրելի ցնցումները մեղմացնելու ժամանակաշրջան։

Տարեմուտի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացքով արժևորել կատարվածը։

Եթե ամփոփելու լինենք 2021թվականը, ապա պետք է արձանագրենք, որ այն նշանավորվել է որպես փխրուն խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի տարի: Նշանակալի աշխատանք է կատարվել՝ փոքր- ինչ թեթևացնելու պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:

Արցախն այսօր ամբողջությամբ շինհարթակի է վերածվել։ Մեզ հաջողվել է տանիքով ապահովել անտուն մնացած մեր հայրենակիցների մի մասին, օրակարգում է մյուս մասին բնարականներով ապահովելու խնդիրը։ Խնդիր, որ մեր երկրի իշխանությունների ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում է:

Մեկամյա բարդ ու դժվարին այս ընթացքում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր և միջոցառումներ, որոնց նպատակն էր արժանապատիվ առօրյա և կենսամակարդակ ապահովել մեր ժողովրդի համար: Այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակական են լինելու:

Թանկագի´ն բարեկամներ

Մեր բազմադարյա պատմության մեջ պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ կանգնած ենք աշխարհաքաղաքական ծանրագույն մարտահրավերների առջև:

Ներկայումս կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային պետական շահերին նպատակամիտված համակենտրոնացումը, ինչի հանդեպ տրամադրված եմ լավատեսորեն։

Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ առասպելական փյունիկի պես հառնել է մոխիրներից, ավելին՝ առաջադիմել համակողմանիորեն և իր ծանրակշիռ ներդրումը բերել մարդկային քաղաքակրթության առաջընթացի շնորհակալ գործին: Եվ այո´, պատմությունը կրկնվում է հաճախ, և ես վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, որ մեր սերունդները երախտագիտությամբ են արձանագրելու, որ իրենց նախորդները՝ մեր ու ձեր սերունդը, չի ընկրկել։ Պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է նրանցից յուրաքանչյուրն իր բաժին խրամատում կատարել իր աշխատանքը:

2021թվականը Արցախի Հանրապետության համար հոբելյանական էր։ Խորհրդարանը հատուկ նիստով նշանավորել է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը։ Դեկտեմբերի 10-ին Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առիթով հրապարակվել են Ազգային ժողովի նախագահի ուղերձը և խմբակցությունների հայտարարությունը։ Այդ ամենի եզրահանգումը մեկն էր՝ Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ շարունակելի է։ Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները։

2022թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի միասնական ջանքերով իրականացնենք այն ծրագրերը, որոնք կնպաստեն մեր Հայրենիքին վիճակված խնդիրների լուծմանը։

Շնորհավորելով ամանորյա և սուրբծննդյան տոների առիթով՝ բոլորիս բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում