Wednesday, 15 05 2024
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում

Տարեկան «Գազպրոմին» վճարվելիք 31,79 մլն դոլարն այդքան էլ սարսափելի գումար չէ. դա գների աճի չի բերի

Կառավարությունը վերջին նիստում որոշում կայացրեց, որով հաստատեց, որ Հայաստանը 10 տարի շարունակ տարեկան 31,79 մլն դոլար պետք է վճարի «Գազպրոմ Արմենիային» որպես վերջինիս պատկանող «Հրազդան» ջեկ-ի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար: Հիմնավորումն այն է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածության հետևանքով «Գազպրոմը» ոչ միայն չի ստացել գործարքով խոստացված շահույթը, այլև հակառակը` վարկային պարտավորությունների պատճառով արդեն շուրջ 100 մլն դոլարի վնաս է կրել։ Նշվում է նաև, որ սրա արդյունքում 10 տարի գազի գինը սահմանին կմնա անփոփոխ՝ 165 դոլար հազար խմ-ի դիմաց:

Ամբողջ խնդիրն այն է, որ որպեսզի Հրազդանի ՋԷԿ–ն աշխատեր ՀՀ իշխանությունների խոստացած հզորությամբ, Հայաստանը պետք է ապահովեր ստացվող էլեկտրաէներգիայի սպառումը, ավելի ճիշտ` արտահանումը դեպի Իրան, իսկ դրա համար պետք է կառուցվեր տարիներ առաջ խոստացված ու մինչ օրս չիրականացված Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը։

Նշենք նաև, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ամբողջական ծավալով շահագործման էր հանձնվել 2013–ին, որից հետո «Գազպրոմը» դարձել էր դրա 100 տոկոսի բաժնետերը: Այն ժամանակ սահմանվել է, որ «Գազպրոմը» Հրազդանի այդ էներգաբլոկից պետք է 9 տոկոս եկամտաբերություն ունենա` իր ներդրումների դիմաց։ Բայց եկամուտները մնացին թղթի վրա, իրականացան միայն ծախսերը։ Այդ պատճառով էլ 2021-ի ապրիլին կայանի աշխատանքը դադարեցվեց ու առ այսօր չի վերագործարկվել։

Այս առնչությամբ տնտեսագետ, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այո, Հայաստանի կառավարությունը գազ էլեկտրականության դիմաց գործարքով պարտավորություն ուներ ապահովել Հարզդանի 5-րդ էներգաբլոկի որոշակի եկամտաբերությամբ աշխատանքը. «Չգիտեմ ինչ պատճառով դա չի կատարվել, և եթե պայմանագրում ֆիքսված է, որ կառավարությունը փոխհատուցում է վնասները, ապա պետք է փոխհատուցի: Մենք սարքեցինք ավարտեցինք «Հրազդանի 5-րդ էներգաբլոկը և վաճառեցինք ռուսներին: Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը, ըստ էության, հիմնականում Իրան էլեկտրաէներգիա արտահանելու հենքի վրա պետք է աշխատեր: Ըստ երևույթին, եթե մենք ուզում ենք՝ պրոբլեմներ չլինեն ռուսների հետ, երևի թե պետք է վճարել այդ գումարը: Մենք ըստ էության, էլեկտրականության դեֆիցիտ չունեինք, ու արտահանելու առումով էլ շատ տեղ էլ չունենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գազի գնին, Արմեն Եղիազարյանը նկատեց, որ օրինակ Մոլդովային Ռուսաստանը գազը վաճառում է 450 դոլարով հազար խմ-ի դիմաց. «Հիմա Եվրոպայում գազի գինը թռել է, ռեֆորմների պատճառով գներն աճել են, դրա համար 165 դոլարը վատ գին չէ: Երևի միայն բելառուսներին են ավելի էժան վաճառում: Մենք պետք է նայենք, թե ընդհանրապես, մենք գազն ի՞նչ գնով կարող էինք գնել՝ հաշվի առնելով այսօրվա կոնյուկտուրան, կամ որտեղի՞ց կարող ենք գազ գնել բացի ռուսներից: Իրանից գնելու համար խողովակի խնդիր կա, Ադրբեջանից հո չե՞նք գնելու: Հաշվի առնելով, որ Եվրոպայում գազի գինը անցել է հազար դոլարից, մենք 165-ով ենք գնելու, ապա դա վատ չէ»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը պարտավորվել է տարեկան 31,79 մլն դոլար վճարել «Գազպրոմին», նա նշեց, որ դա այդքան էլ սարսափելի գումար չէ. «Դրա պատճառով գների բարձրացումներ չեն լինի: 1,7 տրիլիոնանոց բյուջեում դա մեկ տոկոս էլ չի կազմում»:

Դիտարկմանը, թե շատ տնտեսագետներ համարում են, որ սա ուղիղ ազդեցություն է ունենալու երկրի սոցիալական, տնտեսական  իրավիճակի վրա, որովհետև գազի սակագները հնարավոր եղավ պահպանել միջնաժամկետ կտրվածքով, բայց տեսնում ենք, որ դրան զուգահեռ բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը, Արմեն Եղիազարյանը նկատեց. «Հիմա եթե երկիրը զարգանա տարեկան 6-7 տոկոսով, ապա գների բարձրացման մեջ սարսափելի բան չկա, այն կփոխհատուցվի եկամուտների աճով: Հիմա գազի գինը բարձրանալու է, պղնձի գինն էլ է բարձրանալու: Կովիդից հետո տնտեսությունն աշխուժանում է,  պահանջարկը ռեսուրսների նկատմամբ աճում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում