Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Էն Արթուր Վանեցյանն է ծանր տարել, որը երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով. Վ. Ալեքսանյանը՝ Pegasus ծրագրի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինչ-որ մեկը Հայաստանում պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու, դրանցում պահվող ինֆորմացիային տիրանալու համար փորձել է հեռախոսներում ներդնել ամենայն հավանականությամբ՝ Pegasus ծրագիրը, որը ստեղծել է իսրայելական NSO ընկերությունը։

Փորձ է արվել ներդնել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսներում։

Էփլը զգուշացում-նամակ է ուղարկել այդ օգտատերերին։

Հատկանշանական է, որ հատկապես Արթուր Վանեցյանն է ծանր տարել էդ փաստը ու մեղադրել դրանում իշխանություններին։ Էն Արթուր Վանեցյանը, ով թույլ տվեք ասել, որ երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով։

Apple-ը իր զգուշացման մեջ օգտագործել է «state sponsered» բառակապացությունը, որը բանից անտեղյակ կամ լավ էլ տեղյակ , բայց մանիպուլյացիաների համար ամեն ինչի պատրաստ ընդդիմադիրներին ստիպել է կամ առիթ է տվել պնդելու, որ ահա՜ տեսեք, ուրեմն սա Հայաստանի իշխանություններն են անում, այնինչ Apple-ը իսրայելական NSO ընկերության արտադրանքը հանդիսացող Պեգասուսը նկատի ունի, որովհետև NSO-ն է, որ անվանում է state sponsered։ Այսինքն կամայական մեկը՝ փողոցի խուլիգանից մինչև օրինակ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, եթե փորձի հետապնդել ձեզ Պեգասուսի օգտագործմամբ՝ դա Apple-ի պրիզմայով կհամարվի State sponsered attack։

Էնպես որ խնդրում եմ ՝ եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, հիմա էլ Apple-ից ինչ-որ նամակ եք ստացել, մի շտապեք միանգամից ձեր հույժ պրոֆեսիոնալ կարծիքով կիսվել հանրության հետ։ Նախ անտիվիրուս քաշեք, հետո ակտիվացրեք, հետո էլ թարմացրեք Ios-ը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում