Sunday, 16 06 2024
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում

Երևանի փողոցներում պայքար Բրյուսելի՞, թե՞ կայունության դեմ

Նոյեմբերի 22-ին Երևանում իրականացվել են բողոքի մի շարք ակցիաներ, որոնք փոքրաթիվ մասնակիցները փորձել են ստանալ հնարավորինս մեծ աղմուկ, կառավարությունից պահանջելով հրապարակել առաջիկա օրերին «ստորագրվելիք» ինչ որ փաստաթուղթ: Ինչ փաստաթղթի մասին է խոսքը, պարզ չէ, թեև այստեղ մեծ հավանականությամբ փաստաթուղթն առիթ է, իսկ ակցիաների բուն նպատակը թերևս բոլորովին այլ է: Համենայնդեպս, հատկանշական է այն, որ այդօրինակ ակցիաներ և բողոքի միջոցառումներ չեղան այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Մոսկվան կազմակերպում է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում, փոխարենը ակցիաներ են հաջորդում տեղեկությանը, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում, ինչի պայմանավորվածությունը եղել է ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: Մինչդեռ, հենց մոսկովյան հնարավոր հանդիպման վերաբերյալ էին եղել մամուլի արտահոսքեր, թե հնարավոր է փաստաթղթերի ստորագրում:

Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ հենց դրանից հետո պետք է լինեին ակցիաներ և փաստաթղթերի հանրայնացման պահանջներ: Սակայն, բողոքի ակցիաներ կան Բրյուսելում հանդիպման մասին տեղեկությունից հետո: Դա բավարար հի՞մք է ասելու, որ ակցիաները իրականում ոչ թե ինչ որ փաստաթղթերի ստորագրման դեմ են, այլ հենց Բրյուսելի դեմ՝ որպես ուղղություն: Կամ, կա՞ հիմք ասելու, որ չբողոքելով Բրյուսելի հանդիպման դեմ պաշտոնապես, Մոսկվան փորձում է անել դա տարբեր հիբրիդային մեթոդներով: Թե՞ Մոսկվան այստեղ կապ չունի և խնդիրը այլ դաշտում է, մասնավորապես այն, որ կարող է ուրվագծվել իրավիճակի կայունացման որոշակի գործընթաց, որը կլինի նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների աշխատանքի համադրվածության արդյունք, ինչը Հայաստանի ներսում կարող է էապես սահմանափակել ներքաղաքական այն խմբերի և ուժերի հեռանկարները, որոնք իրենց քաղաքական հաջողության խաղադրույքը կատարել և կատարում են Հայաստանի անվտանգային սպառնալիքների վրա, Հայաստանի հանդեպ արտաքին քաղաքական ուժգին ճնշումների վրա, այսպես ասած «որքան վատ՝ այնքան լավ» տրամաբանության շրջանակում:

Համենայնդեպս, վերջին շրջանում բավականին նկատելի է դառնում համանախագահ եռյակի համադրված աշխատանքի միտումը, որքան էլ այդ աշխատանքը կրի տակտիկական բնույթ: Եթե իրավիճակը Հայաստանի շուրջ դառնա առավել կառավարելի և կայուն, դա էապես խնդրահարույց կլինի այն ուժերի համար, որոնք իրենց հաջողությունը փնտրում են անկայունության ռեժիմում: Իսկ դա նշանակում է, որ կարող են փոխվել ներքաղաքական իրողությունների զարգացման վեկտորները և կձևավորվի միջավայր, որտեղ քաղաքական հաջողություն բերելու հարցում շեշտակի կնվազի նենգափոխումների և զգայական-հայրենասիրական զեղումների ազդեցությունն ու առաջնային պլան կգա շատ, թե քիչ բովանդակային գործունեությունը: Բնական է, որ դա էլ իր հերթին կարող է դաշտ բացել քաղաքական նոր որակների համար, փոխելով ներքաղաքական մրցակցության տրամաբանությունն ու հեռանկարները: Սա է, որ չափազանց մտահոգում է որոշակի քաղաքական միավորների և դրանց մերձ գործող հասարակական-քաղաքական խմբերի: Ըստ այդմ, շատ կարևոր է պահել այն «տրենդերը», որոնց վրա կատարվել են քաղաքական խաղադրույքերը, ընդ որում ոչ միայն պատերազմից կամ թավշյա հեղափոխությունից հետ, այլ ըստ էության անցնող նվազագույնը երկու տասնամյակում: Ավելին, հենց դրա հետևանք է եղել այն, որ Հայաստանում ներքին կյանքում զարգացում է ապրել ոչ թե բովանդակային քաղաքականությունը, քաղաքական համակարգը, այլ ավելի ու ավելի խորացել է քաղաքական կեղծիքը և հասարակական օրգանիզմի խորքում հրաբխի նման եռացրել հեղափոխական տրամադրություններն ու պահանջարկը: Ըստ ամենայնի խաղադրույքը կատարվում է քաղաքական էվոլյուցիայի փոխարեն Հայաստանը պերմանենտ հեղափոխություն հասունացնելու ճանապարհի վրա: Խաղադրույքը ներսից, թե՞ դրսից, սա է հարցը: Թեև պատասխանը գուցե դասականի՝ ներսի ու դրսի միահյուսվածության մասին բոլորովին այլ ձևաչափով ու թեմայով արված եզրահանգման մեջ է:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում