Saturday, 11 07 2026
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի

Ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելուն, Արցախը հայաթափելուն․ ԱՀ ՄԻՊ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիտավորյալ և նպատակային կերպով շարունակել է Արցախի բնակչության դեմ հանցավոր գործողությունները, որոնց մասին անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք և իրազեկել միջազգային կառույցներն և իրավապաշտպան կազմակերպություններին։

Ինչպես գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, թեև հայտարարությամբ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելու, Արցախը հայաթափելու ծրագրավորված և համակարգված գործողությունների։

Արցախի Հանրապետության դատախազության կողմից ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ անցած մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ։

Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 24 քաղաքացիական և 44 զինվորական անձ, տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 9 քաղաքացիական և 28 զինվորական անձ, ֆիզիկական բռնության է ենթարկվել 6 անձ, սպանության սպառնալիքի` 2-ը:

Սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս։ Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց, շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակ:

Անցած մեկ տարվա ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերից պարբերաբար կրակոցներ են արձակվել, որոնց գնդակները թափվել են տների տանիքներին կամ հասարակական վայրերում՝ դրանով իսկ ոտնձգելով խաղաղ բնակչության հոգեբանական անձեռնմխելիության դեմ։

Արձանագվրած բոլոր դեպքերի և դրանց հետևանքների մանրամասների վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պատրաստվելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում