Saturday, 18 07 2026
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային

Թուրքիան պատրաստվում է «ամենամոտ ժամանակներս երրորդ երկրի վաճառել Ռուսաստանից ձեռք բերված C 400 զենիթահրթիռային համակարգը»։ Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղելով «Հուրիեթի» հրապարակմանը։ Թուրքիան հակաօդային պաշտպանության այդ միջոցները Ռուսաստանից գնել է 2019 թվականին, ինչի պատճառով դուրս է մնացել ամերիկյան F -35 կործանիչների ծրագրից։

Հուլիսի 7-ին Անկարայում կայացել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպում։ Թեև Դոնալդ Թրամփը այդ մասին ուղղակի հայտարարություն չի արել, Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակայնացրել է, որ նա «խոստացել է հինգ միավոր F-35 վաճառել»։

Ըստ իսրայելական մամուլի, վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին «հետևողականորեն խորհուրդ է տվել Թուրքիային չվստահել»։ Հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային վաճառելուն դեմ է նաև Հունաստանը։

Այս «խճանկարում» ամենաուշագրավը, թերևս, այն է, որ, ինչպես «Հուրիեթի» հրապարակումն է վկայում, ԱՄՆ նախագահը Թուրքիային F-35 -ի վաճառքը շարունակում է պայմանավորել ռուսական C 400-ից հրաժարվելու հետ։ Ըստ թուրքական աղբյուրի, այդ համակարգի գնորդ կարող է լինել Արաբական միացյալ էմիրությունները կամ Կատարը։

Ռուսաստանի նորագույն ՀՕՊ համակարգի և ամերիկյան նորագույն կործանիչների անհամատեղելիությունը հիմնավորվում է նրանով, որ C -400-ը կարող է F-35-ի տեխնոլոգիական գաղտնիքները «որսալ»։ Թեև անցել է յոթ տարի, Թուրքիան այդպես էլ C-400-ը մարտական հերթապահության չի կանգնեցրել։

Տարածաշրջանի ո՞ր երկիրը միլիարդներ կվճարի, որպեսզի ձեռք բերի հակաօդային պաշտպանության մի համակարգ, որի առկայությունը նրան կզրկի երբևէ ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչներ կամ Patriot ձեռք բերելու հնարավորությունից։

Ավելի վաղ մամուլում տեսակետ է շրջանառվել, որ Ադրբեջանը «կարող է Թուրքիային ընդառաջել», բայց թեման հետագա զարգացում չի ստացել։ Բաքվի minval politikan «եզոպոսյան լեզվով» ակնարկել է, որ ՆԱՏՕ-ի «թուրքական» գագաթաժողովին «կարող էր հրավիրվել նաև Իլհամ Ալիևը»։

Դա տեղի չի ունեցել։ Ավելին, չի կայացել նաեւ Էրդողան-Ալիև հեռախոսազրույց։ Թուրք-ադրբեջանական ի՞նչ քննարկումներ կան, կա՞ն, արդյոք, առայժմ բարդ է կողմնորոշվել։ Մի բան, կարծես, ակնհայտ է, առանց ռուսական C-400-ից հրաժարվելու Թուրքիան ամերիկյան հինգերորդ սերդնի կործանիչներ, ամենայն հավանականությամբ, չի ստանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում