Sunday, 21 06 2026
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim

Պարզվում է՝ «Առաքելություն» կուսակցության հիման վրա է ստեղծվել «Ապրելու երկիրը». ովքե՞ր են հեռացել կուսակցությունից

Հանրության շրջանում անհայտ «Առաքելություն» կուսակցությունը, որը 2018-ի դեկտեմբերին ՔՊ-ի հետ դաշինք կազմեց և մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, այսօր այլևս գոյություն չունի։ Պարզվում է՝ «Առաքելություն» կուսակցության հիման վրա է ստեղծվել «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, 8-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Ինչպես գիտեք, օգոստոսի 15-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը։ Այս կուսակցությունը հիմնադրել են Արցախի սոցիալական ապահովության նախկին նախարար Մանե Թանդիլյանը ու Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության հովանավորը, և ըստ էության, տերը, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանն է: Մամուլի տեղեկություններով, նա սերտ առնչություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչը ստվեր է գցում հիշյալ կուսակցության վրա:

Վահե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Առաքելության» շարքային անդանները չեն հեռացել շարքերից, հիմա համալրել են «Ապրելու երկիր» կուսակցության շարքերը. «Իհարկե, չեմ կարող ասել՝ շարքային կուսակցականները լքել են, թե ոչ, որովհետև որպես այդպիսին դիմում չեմ ստացել, բայց քաղխորհրդի անդամներից բոլորը մնացել են, բացի Հրաչ Սարգսյանից, որը հեռացել էր կուսակցությունից»,-նշեց նախկին պատգամավորը։

Հատկանշական է, որ «Առաքելության» որոշ անդամներ դեռևս մնում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում։

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն 2021թ հեռացրել են կուսակցությունից խորհրդարանական ընտրություններից առաջ։

Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ 2018-ի նոյեմբերից ինքը որևէ առնչրություն չունի հիշյալ կուսակցության հետ. «Ես իմ համախոհների հետ հիմնել եմ «Ինտելեկոտւալ Հայաստան» կուսակցությունը և ընդդիմադիր դաշտում ենք դիրքավորվել»,-ասաց նա՝ չբացառելով, որ առաջիկայում հնարավոր է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում