Wednesday, 08 05 2024
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կհասկանա՞ն միմյանց. փոխադարձ հարցեր

Ռեգիոնալ այց է կատարում Հարավային Կովկասի երկրների ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչը, որը փոխարինել է արդեն բավականին հայտնի դարձած Ջեյմս Ափաթուրային: Մինչ Կովկաս այցելելը նա գրառում է արել, որ անհամբերությամբ է սպասում այցին, որի ընթացքում ակնկալում է տեղեկանալ ՆԱՏՕ-ի հետ գործակցության կովկասյան երկրների մոտեցումներին և պատրաստակամությանը: Պետք է նկատել սակայն, որ այսօր թերևս կա խնդիր ոչ միայն կովկասյան երկրների մոտեցումները հասկանալու, այլ նաև ՆԱՏՕ-ի մոտեցումները գնահատալու հարցում: Օրինակ, նույն Հարավային Կովկասի երկիր Հայաստանի համար ավելի քան մեկ տարի հարց է, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՆԱՏՕ-ն այն առնչությամբ, որ իր անդամ Թուրքիան գործնականում բացահայտորեն մասնակցել է Արցախի հայկական բնակչության հանդեպ պատերազմին, ընդ որում օգտագործելով նաև վարձկան-ահաբեկիչներ: Դեռևս 44-օրյա պատերազմի օրերից այդ հարցը Հայաստանից ուղղվում է ՆԱՏՕ, սակայն՝ գործնականում առանց պատասխանի: Համենայնդեպս, որևէ էական մակարդակում Հյուսիսատլանտյան դաշինքը չի տվել լիարժեք և ամբողջական գնահատական, թե ինչպես է գնահատում իր անդամ Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի դեմ պատերազմին:

Պատրա՞ստ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչը Երևանում օրինակ անդրադառնալ թեմային, և ոչ միայն ՆԱՏՕ-ի համար հասկանալ Երևանի մտադրությունները, այլ նաև Երևանին հասկանալիորեն ներկայացնել Թուրքիայի պատերազմական մտադրությունների, դրանց իրագործման և հետագայում էլ հետպատերազմական հարցերում Ադրբեջանի անվերապահ աջակցության առումով ՆԱՏՕ-ի գնահատականը: Արևմուտք-Ռուսաստան սառը պատերազմյան տրամաբանությամբ կոշտ դիմակայության վերադարձից ի վեր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը բավականին բարդացել է: Հայաստանի համար բավականին բարդ է երկու հակադիր բևեռների միջև մանևրը, հատկապես, երբ կովկասյան ռեգիոնում փաստորեն իրավիճակը ըստ էության եռաշերտ է՝ ՆԱՏՕ-ն ներկայացված է ոչ թե ուղիղ, այլ Թուրքիայի միջոցով, որը սակայն միևնույն ժամանակ դիտվում է Ռուսաստանի գործընկեր:

Անկասկած է, որ թե ՆԱՏՕ-ն, թե Ռուսաստանը Թուրքիան դիտարկում են միմյանց դեմ օգտագործելի սուբյեկտ և ջանք գործադրում այդ ուղղությամբ: Ահա այդ իրավիճակից կարողացավ օգտվել նաև Թուրքիան, պատերազմի միջոցով հաստատվելով Կովկասում: Անկասկած է, որ ՆԱՏՕ-ն էլ շատ հարցեր ունի Հայաստանին: Բայց, այստեղ հարկ է նկատել մի կարևոր դետալ: Երկու կողմի ուժերը, ներուժը՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական, բացարձակապես համադրելի չեն, հետևաբար հնարավոր չէ Հայաստանից ակնկալել նույն քաղաքականությունը, ինչ կարող է Հայաստանը ակնկալել ՆԱՏՕ-ից: Ի վերջո անկասկած է, որ Հայաստանն իր հնարավորության չափով, գուցե մի փոքր ավելի, գուցե մի փոքր պակաս, բայց ընդհանուր առմամբ իր հնարավորության չափով պահել է հարաբերությունը ՆԱՏՕ-ի հետ, հաշվի առնելով ռուսական գործոնը: Միևնույն ժամանակ, ներկայումս կա նաև մեկ այլ խնդիր: Խոսքն այն մասին է, թե ներկայիս աշխարհում իրենից ինչ է ներկայացնում ՆԱՏՕ-ն: Այստեղ անկասկած է, որ միայն Թուրքիայի խնդիրը չէ, այլ մի շարք այլ երկրների: Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն ինքը կանգնած է լուրջ «ռեսթարթի» խնդրի առաջ, հետևաբար անկասկած է, որ իսկապես ունի ոչ միայն հասկանալու, այլ նաև հասկացվելու խնդիր: Այդուհանդերձ, Երևանի համար պետք է առանցքային խնդիր լինի դաշինքի հետ առավելագույն հարաբերության ձգտելը, հատկապես, երբ կա բանակի արդիականացման խնդիր, իսկ ՆԱՏՕ-ն այդ առումով թերևս ամենաարդիականացված ռազմա-քաղաքական կազմավորումն է, որից կա վերցնելու շատ բան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում