Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Ռուսաստանը կիսում է այն կարծիքը, որ հակամարտությունը լուծված չէ, բայց դա անում է բոլորովին այլ պատճառներով

Մինսկում այսօր անկացվում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքը։ Մի սեղանի շուրջ  են նստելու նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։

Պաշտոնական Երևանն ու Բաքուն արդեն հայտարարել են, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Մինսկ են մեկնել հավաքին մասնակցելու համար։ Մինսկում է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին, սակայն, որևէ տեղեկություն նախօրեին չի տարածվել, թեև և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն երկկողմ հանդիպումներ առաջիկայում չեն բացառել։

Ադրբեջանի արտգործնախարարությունը, մասնավորապես, անցած շաբաթ հայտարարել էր, թե օգտակար է համարում քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը և չի բացառում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին   Ադրբեջանի արտգործնախարարի հետ առաջիկայում հնարավոր հանդիպման մասին հարցին պատասխանելիս իր հերթին ասել էր, թե հայկական կողմը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակում։

Նման հանդիպում, հիշեցնենք, տեղի է ունեցել  Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ կա որոշակի հակասություն  այս հանդիպումների ու Ալիևի այն պնդումների միջև, թե հակամարտությունը կարգավորված է. «Ադրբեջանի տեսակետը, որ հակամարտությունն այլևս անցյալում է, կիսում է միայն Ադրբեջանն ինքը ու մի քիչ էլ Թուրքիան։ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը, նաև Ադրբեջանի համաձայնությունը Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում գործընթաց սկսելու հետ կապված բոլորովին այլ բան են հուշում։ Այստեղ ուղղակի հակասություն կա ու թովում է, թե Ադրբեջանն այդ հարցը դարձրել է պրոպագանդայի ուղղություններից մեկը։ Պատերազմը, որն Ադրբեջանին ևս բազմահազար կորուստներ պատճառեց՝  դժգոհություններ է առաջացնում Բաքվում ու Ալիևի նպատակն է՝ ինչ-որ կերպ ներկայացնել, որ   վերջնականապես հասել է իր նպատակին։ Ալիևի համար ամենևին էլ շահեկան չի լինի ներկայացնել, որ նախ  համաձայնել են, որ հակամարտությունն ավարտված է, բայց հետո չեն կարողացել այդ պնդումն առաջ տանել։ Հարց կառաջանա՝ բա ասում էիք՝ հաղթել ենք, ինչու՞ եք շարունակում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մյուս կողմից էլ, ըստ Մեհրաբյանի, Ադրբեջանը չի կարող հաշվի  չնստել իրողությունների հետ․«Իսկ այդ իրողություններ այնպիսին են, ինչպիսին, որ կան և ոչ այնպիսին, ինչպիսին ցանկանում են տեսնել Բաքվում»։

Մեր զրուցակիցը նկատում է, որ անգամ Ռուսաստանում են վերջին շրջանում գտնում, որ հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ․«Ըստ էության ռուսներն էլ կիսում են այն տեսակետը, որ հակամարտությունը լուծված չէ և դա անում են, որպեսզի իրենց  քաղաքականությանը դեմ չգնան։ Ռուսներին էլ ձեռնտու չէ և չի լինելու հակամարտության լուծում։ Նրանց պլաններից չի բխում հակամարտության վերջնական կարգավորում ու դա պետք է գիտակցել։ Այդ իմաստով ռուսների դիրքորոշումը համահունչ է Արևմուտքի դիրքորոշումներին, բայց միանգամայն այլ շարժառիթներով»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հակամարտությունը լուծված է այնքանով, որքանով 1994 թվականին. «Հակամարտությունը տեղում է, իսկ Ալիևը տանուլ է տվել դիվանագիտությունը։Նա ահռելի գումարներով, սպանդով իբրև թե ազատագրեց իրենց տարածքը, բայց նվեր ստացավ ռուսական ռազմաբազան Ստեփանակերտում։ Ինքը սուվերենիտետի  իմաստով ավելի վատ բանա արեց, քանի որ Ռուսաստանը կայուն ձևով նստել է  Ստեփանակերտում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը շարունակեց․«Ինչքան էլ Ալիևն իրեն ճղի՝ ԼՂԻՄ-ը վերականգնվելու է ,Իսկ  հայկական կողմին պետք է ցանկանալ արժանապատվության վերականգնում, տոկունություն,  կամային հատկանիշների դրսևորում։ Իսկ շնորհակալություն պետք է հայտնել միայն արևմուտքին, Հնդկաստանին և ոչ  ռուսական կողմին։ Թե ինչքանով է շահել Ալիևը՝ ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում