Tuesday, 14 05 2024
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա

Նիկոտինը չէ խնդիրը․ թոքերին վնասում է ծուխը

Ծխելու մասին առասպելները շատ են։ Հաստատ լսած կլինեք, իբր մի կաթիլ նիկոտինը ձի է սպանում։ Նման «փաստերը» գուցե և օգնեն ծխողներին սիգարետից հրաժարվել, բայց դրանք, այնուամենայնիվ, չեն համապատասխանում իրականությանը:

Իսկ իրականությունն այն է, որ ձիու համար նիկոտինի մահացու չափաբաժինը 400 մգ է, ինչը հավասար է 20 տուփ սիգարետի, որը ձին պետք է բառացիորեն միանգամից ուտեր։  Մարդու համար այս «սահմանը» երկու տուփ սիգարետն է կամ կես տուփ սիգարը, որը, ի դեպ, նույնպես պետք է ուտել, և ոչ ծխել: Բայց նման բան ո՞վ կանի․․․

Վերջապես, իրականությունն այն է, որ նիկոտինը ինքնին խնդիր չէ: Ծխելու բացասական հետևանքները հիմնականում կապված են սիգարետի այրվելու ու ծուխի առաջացման հետ․ այրվելիս, սիգարետը սկսում է արտազատել խեժ և քաղցկեղածին նյութեր: Այսպիսով, եթե սիգարետի փոխարեն օգտագործում եք նիկոտին պարունակող ավելի քիչ վնասակար արտադրանք, այլ կերպ ասած՝ նիկոտինը ձեզ է հասնում ոչ թե ծխի, այլ գոլորշու միջոցով, կարող եք խուսափել վնասակար նյութերի մինչև 90-95% -ից, իսկ դա ցածր ցուցանիշ չէ։

ԻՆՉ Է ՆԻԿՈՏԻՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՅՆ ԱՆՈՒՄ

Նիկոտինը շատերի համար անհասկանալի ու չբացահայտված նյութ է։ Գուցե հենց սա է պատճառը, որ նիկոտինն է հաճախ ներկայացվում որպես ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման հիմնական պատճառ:

Սա ճիշտ չէ: Նիկոտինի մեջ առեղծվածային ոչինչ չկա. այս նյութը բնության մեջ հանդիպում է ոչ միայն ծխախոտի տերևներում, այլև սմբուկի, լոլիկի, ծաղկակաղամբի մեջ։ Մեր մարմինը նույնպես փոքր քանակով նիկոտին է արտադրում․ նյութը  մասնակցում է նյարդային համակարգի աշխատանքին: Այլ բան է, որ նյարդային համակարգի աշխատանքի համար նիկոտինի մեծ չափաբաժին պետք չէ։

Սիգարետ ծխելիս մեր օրգանիզմ ներթափանցում է նորմայից ավելի նիկոտին։ Այդ ավելցուկը օրգանիզմին ստիպում է արտադրել ադրենալին և դոպամին։ Այլ կերպ ասած, նիկոտինը ծխողի մոտ մի փոքր էյֆորիա է առաջացնում, հանգստանացնում է նյարդերն ու ակտիվացնում օրգանիզմը։ Հենց այս զգաղոցությանն է շատ արագ ընտելանում ծխողը։

Նիկոտինը, անշուշտ,  կարևոր դեր է խաղում սիգարետից կախվածություն ձեռք բերելու հարցում։ Կա նման մի արտահայտություն․ ծխում են նիկոտինի համար, հիվանդանում ծխից։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական վնասը օրգանիզմին պատճառում են խեժը և քաղցկեղածին այն նյութերը, որոնք ներշնչում ենք սիգարետի ծխի հետ միասին:

ԾԽԵԼՈւ ՎՆԱՍԻ ԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության 2020 թվականի տվյալների, աշխարհում ներկայումս մոտ 1.3 միլիարդ ծխող կա։ Տարեկան առնվազն 8 միլիոն մարդ մահանում է սիգարետ ծխելուց (ընդ որում, 1.2 միլիոն մահերը բաժին են ընկնում չծխողներին․ նրանք հիվանդանում են երկրորդային ծխից):

Կարևոր է հասկանալ՝ ինչի՞ հետևանքով են հիվանդանում մարդիկ։ Որքան էլ պարզ է պատասխանը, այն ակնհայտ դարձավ միայն վերջին 20 տարվա հետազոտությունների ու գիտական փաստերի ի հայտ գալով․ հիմնական խնդիրը այրման գործընթացն է:

Երբ սիգարետը այրվում է, արտազատվում է ամոնիակ, շմոլ գազ, ացետոն և նույնիսկ ռադիոակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են պոլոնիումը, ռադիումը և ցեզիումը:

Սիգարետի ծուխն իր մեջ պարունակում է 6 000 քիմիական միացություն, որոնցից տարբեր հաշվարկներով մոտ 250-ը վնասակար են, իսկ 50-ից ավելի նյութեր համարվում են քաղցկեղածին։ Հենց քաղցկեղածին նյութերն են, հայտնվելով մարդու օրգանիզմում, առաջացնում իրենց բնորոշ հիվանդությունները:

Ո՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ

Ամենալավ բանը, որ ծխողը կարող է անել, սիգարետից հրաժարվելն է։ Առհասարակ։ Ընդմիշտ։ Բայց, ինչպես միշտ, ասելն անելուց հեշտ է։ Ծխելը թողնել փորձողների մեծ մասն այդպես էլ հաջողության չի հասնում։ Այստեղ օգնության կարող են գալ նիկոտին պարունակող ու առանց այրման աշխատող սարքերը։ Աշխատանքի սկզբունքը պարզ է․ քանի որ վնասը հասցնում է մեծապես այրումն ու ծուխը, այս սարքերում չկա այրում, հետևաբար նաև ծուխ ու խեժ։ Այրումը փոխարինված է ծխախոտի տաքացմամամբ, ծուխը՝ գոլորշիով։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխախոտը տաքացնող սարքեր օգտագործելիս օրգանիզմն ավելի քիչ է ենթարկվում վնասակար նյութերի ազդեցությանը, քան սիգարետ ծխելիս։ Երկրորդային ծխի բացակայության շնորհիվ նկատվում է նաև շրջապատի մարդկանց համար առողջական ռիսկի նվազում:

Անհրաժեշտ է հիշել սակայն, որ նոր սերնդի նիկոտին պարունակող սարքերը նույնպես անվնաս չեն, նիկոտինն էլ կախվածություն առաջացնող նյութ է։ Այնպես որ, լավագույն տարբերակը ծխողի համար ցանկացած նիկոտին պարունակող արտադրանքից ընդհանրապես հրաժարվելն է։

Գործընկերական նյութ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում