Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ Արաքս Մելքումյանը և նույն կազմակերպության փաստաբան Նինա Հակոբյանը կարծում են, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող, Առողջապահության նախարարի հայտնի հրամանը քողարկված պարտադրանքի տարրեր ունի։ Ասում են՝ իրենք դեմ չեն պատվաստմանը, բայց դա չպետք է լինի պարտադրված։ Որպես խնդիր տեսնում են այն, որ հանրությունը վստահելի, մատչելի տեղեկատվության խնդիր ունի։