Sunday, 28 04 2024
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները

Ինչ են խոսելու համանախագահներն ու Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում մասնակցելու է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանին: Այդ առիթով գտնվելով ԱՄՆ-ում, Արարատ Միրզոյանը հանդիպում է ունենալու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դա լինելու է Հայաստանի նոր արտգործնախարարի առաջին հանդիպումը համանախագահների հետ, սակայն հանդիպումն ըստ էության առաջինն է լինելու եռյակ ձևաչափով և թերևս ԱՄՆ համանախագահի համար:

Բանն այն է, որ անցնող շաբաթներին միմյանց հաջորդեցին ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևի, և հետո ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի այցերը: Ընդ որում, եթե ռուսաստանցի համանախագահը ճանաչողական այց կատարեց Բաքու, հետո օրեր անց Երևան, ու Երևանում հանդիպեց նաև Արցախի նախագահի հետ, ապա ֆրանսիացի համանախագահը կարծես թե այցելեց միայն Երևան և հանդիպեց Հայաստանի ղեկավարության հետ: Միաժամանակ ուշադրության է արժանի այն, որ Նյու Յորքում է գտնվելու նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որի այցի մասին ադրբեջանական հաղորդագրության մեջ սակայն չի նշվում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մասին: Սա իհարկե առաջացնում է հարց, թե արդյո՞ք համանախագահները ունեն միայն Միրզոյանի հետ հանդիպելու ցանկություն, թե՞ Ադրբեջանն է, որ չի ցանկացել հանդիպել համանախագահների հետ: Կա նաև այլ հարց՝ արդյո՞ք Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքից կամ բովանդակությունից է կախված Բայրամովի հետ հանդիպելու հեռանկարը: Հարցերը անշուշտ շատ են, այդ թվում կապված նաև համանախագահ երկրների միջև մոտեցումների համադրելիության աստիճանի հետ: Որքանով են նրանք հավասարապես շահագրգռված համանախագահության ձևաչափի ակտիվացումով, և որքանով է այդ գործընթացը նրանց համար տակտիկական նշանակության:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ ՄԱԿ ԳԱ հարթակը ևս օգտագործվելու է Մինսկի խմբի ձևաչափի ներքո խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ աշխատանքը առաջ մղելու համար: Առերևույթ, այդ աշխատանքին խոչընդոտում է Բաքուն, որը հայտարարում է, թե պատերազմի միջոցով լուծել է հակամարտությունը և չկա խաղաղ բանակցության կարիք, չկա կարգավիճակի հարց: Խորքային առումով սակայն իրավիճակը թերևս էլ ավելի բազմաշերտ է և  բարդ, հաշվի առնելով և այն, որ նույն ԱՄՆ դեսպանը խոսում է խաղաղ գործընթացի համար կողմերի երկուստեք միմյանց հետ խոսելու կարողության և փոխզիջումների պատրաստ լինելու մասին, ինչից առնվազն բխում է հարց, թե ինչ փոխզիջում կարող է ակնկալվել հայկական կողմից, որը կարծես թե իր զիջելիքը պարտվեց պատերազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում