Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Մի սադրիչ բան ասեմ․Այս ծրագիրը պետք է լինի արտագաղթ դեպի ապագա ուրիշ Հայաստան, ոչ թե ուրիշ երկիր․ Նուբար Աֆեյան

Մատենադարանում այսօր տեղի ունեցավ «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառումը: Հյուրերի թվում  էին  նաև իշխանության ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից ֆինանսների նախարար Վ.Քերոբյանը, Արցախի  աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախկին նախարար,այժմ՝ Ապրելու Արցախ հիմնադրամի և համանուն կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը,Մեսրոպ Առաքելյանը և այլք:Այս իրողությունը ողջունեց Ռուբեն Վարդանյանը Միջոցառման ընթացքում  նախ՝ անրադարձ կատարվեց նախագծի 20տարվա պատմությանը, կատարած և ապագայում  կատարելիք  ծրագրերին,ավելի մեծ թվով ակտիվ համագործակցության պատրաստ հայ շրջանակների,պետական ինստիտուտների ընդգրկելու անհրաժեշտության,խնդիրների մասին,ապա՝ կարևոր հարցերի պատասխանեցին «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ հաջողակ և անվանի հայ գործարարներ,խոշոր բարեգործներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: Էրիկ Հակոբյանի  հարցին,թե ինչպես  պետք  է անենք, որ հաջորդ սերնդին չդավաճանենք,քանի որ,ըստ նրա,անցած տարվա պատերազմի պատճառով  4000-ից ավել երիտասարդների զոհվելու մեջ  կա և´  իր «դավաճանությունը»,և´ Սփյուռքի այլ ներկայացուցիչների,և´քաղաքական առաջնորդների ,որոնք մեծամասամբ կոռումպացված են եղել, «դավաճանությունը»,որովհետև պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերել շատ խնդիրների հանդեպ, որի  արդյունքում  ունեցանք համընդհանուր ձախողում մեր ձեռքբերումների,կարողությունների, նպատակների,հնարավորությունների  ուղղություններում,

Նուբար Աֆեյանը(Որպես հավելում նշենք,որ մեծանուն Աֆեյանը հարցերին պատասխնելիս, հայության մասին խոսելիս իր անձը,ես-ը երբեք չէր առանձնացնում հավաքական Մենք-ից,) պատասխանեց․«Շատ ցավալի իրավիճակի մեջ ենք։ Որպես «կոլկտիվ դավաճանության» պատճառ՝ ես կնշեի մի քանի հանգամանք․ մենք ազգովի դարձանք անհավատ,անհավատ մեր ապագայի հանդեպ․հավատում ենք ավելի շատ մեր անցյալին,հավատում ենք նրան,որ ինչ-որ մի ուժ դրսից  կգա ու կօգնի,կփրկի,և չենք հավատում,որ  մենք, որպես ազգ, կարող ենք  փոխվել,մրցակցել,հաղթել:Մենք՝համահիմնադիրներս, կարծում էինք՝ կարող ենք հայությանը տանել մեզ հետ դեպի ՝ավելի գրավիչ,բարեկեցիկ,կայուն ու ինքնաբվ  երկիր կառուցելու նպատակակետը։ Հետ նայելով՝ եկել ենք համոզման,որ համընդհանուր  ձախողման  գլխավոր պատճառն այն էր,որ իրական հավատացյալներ չկարողացանք կերտել: Մենք՝ հայերս, վերապրողի մտայնության ծուղակից դուրս չենք կարողանում գալ,շարունակ, անընդհատ դժգոհելում ենք անարդարությունից,ցեղասպանությունից: Հայ մարդիկ չեն հասկանում,որ վերապրողի պայքարը  կանգ է առնում բարգավաճելու գաղափարի սամանին, այսինքն՝ եթե,օրինակ, աղքատ ես վերապրել,աղքատ էլ պիտի մնաս․ այն չի ենթադրում  վերափոխման,առաջընթացի ձգտել։ Այս մտայնությամբ  ժողովուրդը սկսում է  բավարարվել  գոյության պահպանումով»,մինչդեռ,ըստ նրա, լավ ապագայի մասին պարտավոր ենք մտածել,նրան հավատալ և այն կերտելու համար պետք է  պատրաստ լինենք մեծ զոհաբերության:

«Մենք կարող ենք քննարկել՝ ով է պատասխանատու և ով կարող է փոխել ընթացքը՝ղեկավարությու՞նը,եկեղեցին,մշակութային անհատները,միջազգային ատյանները,ուժերը,մարդասերները և այլն,բոլորս ենք պատասխանատու և պարտավոր ենք սկսել կառուցել մեր ուզած ապագան  միասնական  ներուժի համատեղումով»,-ավելացրեց Նուբար Աֆեյանը:

Իսկ հարցին,թե,եթե անգամ մեծանա նվիրատուների թիվը,ավելանա պետական ուշադրությունը,հոգածությունը,արդյոք մեծ թվով ու ակտիվությամբ մարդիկ ուզենան  համագործակցել, տեր լինել այս մեծ ծրագրին,հետևել օրակարգին,ժողովուրդը տիրություն կանի՞ գործընթացին, Աֆեյանը դարձյալ շեշտեց,որ այդ առումով իրենց 20 տարվա փորձերը արդյունք չտվեցին միասնական հավատի բացակայության պատճառով․«Մենք չհավատացինք 2020-ին,2020-ն էլ մեզ չհավատաց։ Հիմա կհավատանք այս երկրորդ 41-ին,եթե ոչ՝ նույնն է լինելու։ Մի սադրիչ բան էլ ասեմ․Այս ծրագիրը պետք է լինի արտագաղթ դեպի ապագա ուրիշ Հայաստան,ոչ թե ուրիշ երկիր»։ Ըստ Աֆեյանի՝բոլորին պարզ է՝ եթե մարդիկ բավարարված  լինեն ունեցածով,չեն ուզենա արտագաղթել,սակայն մենք վաղուց ենք բախվում արտագաղթի գերխնդրի հետ,որը,վախենամ, գնալով կաճի, չի նվազի,որովհետև հայ մարդիկ պատրաստ են ռիսկի դիմել,անհարմարություն ունենալ ու նախընտրել  գնալ մի օտար տեղ՝ամեն ինչ նորից սկսել»՝հույս ունեալով,որ ավելի լավ ապագա կստեղծեն,քան թե «լռված» մնալ Հայաստանի ապագայում», հետևաբար,Աֆեյանի խոսքով,պետք է մտածել հենց Հայաստանում ստեղծել  այնպիսի մի երկիր,որտեղ «հայերը մնալով Հայաստանում, կարող են տեղափոխվել տարածության, ժամանակի միջով և իրենց համար ապագայի տեսլական ունենալ, կցանկանան վերափոխվել, գործել այստեղ,  կամ էլ փախչել այլ տեղ՝ ցանկալի ապագա կառուցելու,և ոչ ոք նրանց չի առաջարկում մեխանիզմներ՝այստեղ մնալու և այդ փոփոխությունները կատարելու։ Ցավոք,ես էլ չկարողացա  համոզել մարդկանց,չհաջողեցի այդ  հարցում»։ Ըստ նրա՝մարդիկ իրականում ուզում են փոփոխություն,դա անհերքելի փաստ է,պարզապես մեզ մոտ 30 տարի փորձել են դա անել կախարդանքի հավատով։Աֆեյանը նշեց ,որ դրա համար բավարար չեն կրթական,առողջապահական համակարգերում մասնավոր ծրագրերը,ներդրումները,դպրոցների բացումը,ինչպիսին օրինակ՝ Դիիջանի միջազգային կրթահամալիրն է, այլ անհրաժեշտ է համակարգային մոտեցումով,գաղափարներով  իրագործել նախագծերը, որ իրար համապատասխանեն։

Վերջինս անրադառնալով  հարցին, թե ինչու է այս տարվա մրցանակաբաշխությունն իրականացվելու Վենետիկում։ Նա նշեց․ «Վենետիկը հայկական մշակութային ժառանգության կարևոր կենտրոններից է։ Այսպես ուշադրություն ենք սևեռում այն վայրերի վրա, որոնք հայկական աշխարհ են իրենց մեջ պարունակում»։ Նուբար Աֆեյանի տեղեկացմամբ՝ միջոցառումը մեծամասշտաբ չի լինելու, բայց տեսանելի է լինելու ողջ աշխարհի համար․ «Ընտրող հանձնաժողովի անդամների հետ քննարկել ենք, որ հաղթողը գումարի որոշակի մասը կնվիրաբերի մի կազմակերպության, որն աշխատում է այդ ոլորտում։  Ճիշտ կլինի, որպեսզի «Ավրորան» գումարի մի մասն այս տարի հատկացնի Աֆղանստանին։ Գուցե այլ որոշում կայացվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում