Monday, 29 04 2024
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Մարտավարակա՞ն քայլ, թե՞ փաստարկների բացակայություն.  մինչև ո՞ւր կձգվի Մարտի 1-ի գործը

Օրերս Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այլևս չի կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը: Նա դիմելով դատավորին նշել է. «Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են», ապա լքել նիստերի դահլիճը: Դրանից հետո նիստը հետաձգվեց 3 շաբաթով:

Ըստ էության, պաշտպանական կողմը որդեգրել է անընդհատ  դատական գործընթացը ձգձգելու մարտավարությունը, ինչի մասին բարձրաձայնեցին թե դատավորը, թե դատախազը: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ով նշեց. «Նախ, փաստաբանը պաշտպանությունից կարող է հրաժարվել միայն իր պաշտպանյալի հետ համաձայնության արդյունքում: Այն հրապարակային մեկնաբանությունը կամ հիմնավորումը պաշտպանությունից հրաժարվելու մասին, որ փաստաբանը ներկայացրել է, ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ է, որովհետև եթե դատավորի կողմից կա կողմնակալ վերաբերմունք կամ ակնհայտ թիրախավորում փաստաբանի նկատմամբ, ապա փաստաբանն ունի անհրաժեշտ միջոցները այդ հարցին այլ կերպ արձագանքելու, ես նկատի ունեմ իրավական ընթացակարգը, այդ թվում դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը: Ես չգիտեմ՝ այ քայլերն արվել են, թե ոչ»;

Նա նաև նկատեց, որ պաշտպանությունից հրաժարվելու հայտարարությունից հետո դատական նիստը չի կարող շարունակվել, քանի դեռ մեղադրյալը չունի պաշտպան: «Դա նշանակում է, որ պետք է նոր պաշտպան ներգրավվի գործում, իսկ այդ դեպքում էլ նոր պաշտպանը պետք է պատշաճ ժամանակ ունենա գործի նյութերին ծանոթանալու համար: Դրա համար դատարանը պետք է ողջամիտ ժամանակ հատկացնի, որն անխուսափելիորեն հանգեցնելու է դատաքննության երկարաձգման: Իսկ թե ինչ նպատակ է  հետապնդում դատաքննության երկարաձգումը, չեմ հասկանում, որովհետև դա ընդամենը մարտավարական քայլ է:

Սովորաբար, ավելի շատ պետք է  վիճարկվի գործի նյութերով ձեռք բերված ապացույցների հիմնավորվածությունը, և դա այլ մոտեցում ու վարքագիծ է ենթադրում: Իսկ դատաքննությունը իրավական մեխանիզմների միջոցով հետաձգելը  որևէ էական նշանակություն չի կարող ունենալ ապացույցների հիմնվորվածությունը վիճարկելու վրա: Այդ առումով ինձ համար անհասկանալի է նման մոտեցումը: Ենթադրենք երկարաձգվեց, ենթադրենք ևս մեկ պաշտպան փոխեց, մինչև ո՞ւր: Կա՞ արդյոք իրավական մեխանիզմ, որ այս ձգձգումները կանխվեն: Սա լուրջ խնդիր է իրավական կարգավորման տեսակետից»,-ընդգծեց Սաքունցը:

«Կամ պետք է ենթադրենք, որ այնքան վստահ չեն իրենց փաստարկներում, որ միակ տարբերակը մնում է անվերջ երկարաձգե՞լը, որ վերջնական դատական ակտ չընդունվի: Բայց մինչև ե՞րբ կարող է հետաձգել: Իմ համոզմամբ, մենք ունենք լուրջ համակարգային խնդիր քրեական դատավարության կազմակերպման առումով»:

Դիտարկմանը, որ դատական համակարգում փոփոխությունների մասին վա՞ղ է խոսելը, թե վերջին աղմկահարույց ձերբակալությունները հույս են ներշնչում, որ փոփոխություններ կլինեն, իրավապաշտպանն արձագանքեց. «Ես խոսում եմ քրեական դատավարության իրականացումն  ապահովող իրավական ընթացակարգերի մասին, օրենսդրության բացերի մասին: Իսկ թե ում են ձերբակալում կամ կալանավորում, դրանք այլ բնույթի հարցեր են, որոնք ավելին շուտ վերաբերում են խափանման միջոց կալանքը կիրառելու պրակտիկային: Արդյոք հիմնավոր են այդ որոշումները:

Դրա համար եկեք երկու հարցերը տարբերակենք. Մեկը օրենսդրական կարգավորումները, մյուսը՝ գոյություն ունեցող օրենսդրության կիրառման հիմնավորվածությունը: Ի վերջո, երկուսն էլ վերաբերում են դատական համակարգին՝ օրենսդրության մակարդակով և պրակտիկայի մակարդակով; Այն, որ դրանք պետք է փոխվեն, դրանում կասկած չկա, դրա  մասին տարիներ շարունակ խոսվել է, քննարկվել է: Պետք է իրապես արմատական, բովանդակային, խորքային փոփոխությունների ենթարկվի դատական համակարգը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում