Wednesday, 08 05 2024
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին

Ֆրանսիան «սառեցնո՞ւմ» է Կովկասը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Իրաք և ինչպես հայտարարել էր նախապես, մասնակցել է Իրանքի վարչապետի նախաձեռնությամբ Բաղդադում հրավիրված ռեգիոնալ անվտանգության թեմայով վեհաժողովին: Դրան մասնակցել են բացառապես ռեգիոնի երկրներ և փաստորեն միակ «հյուրը», որ հեռվից էր, եղել է Ֆրանսիայի նախագահը: Վեհաժողովին մասնակցել են Իրանն ու Թուրքիան՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, Եգիպտոսի նախագահը, Հորդանանի թագավորը, Կատարի էմիրը, Քուվեյթի շեյխը, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահն ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը: Կան հիմքեր եզրակացնելու, որ Վեհաժողովը կազմակերպվել է, եթե ոչ ամերիկյան նախաձեռնությամբ, ապա ԱՄՆ հետ համաձայնեցված: Համենայնդեպս, նախաձեռնության մասին բարձրաձայնելուց առաջ Իրաքի վարչապետն այցելել էր Վաշինգտոն: Այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչու՞ չկար Վաշինգտոնը: Նախ, ամերիկյան մասնակցությունը թերևս կբացառեր Իրանի ներկայությունը: Մինչդեռ, փորձագիտական գնահատականների համաձայն, Վեհաժողովի բուն նպատակը Իրանի ներգրավումն էր, այդ թվում ռեգիոնում ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կարգավորման ուղղությամբ քայլ շոշափելու համար: Բաղդադում չի եղել Իրանի և ՍԱ արտգործնախարարների հանդիպում, սակայն այն, որ նրանք եղել են մեկ միջոցառմանը, եղել են միասին նույն տեղում, արդեն դիտվում է որոշակի առաջընթաց: Ընդ որում, Իրանին հրավիրելու համար շաբաթներ առաջ Թեհրան էր մեկնել Իրաքի արտաքին գործերի նախարարը: Այդ ամենով հանդերձ, հատկապես ուշադրության է արժանի Ֆրանսիայի նախագահի ներկայությունը, ինչպես նաև հայտարարությունները, որ անկախ Իրաքում ռազմական ներկայության ամերիկյան ծրագրերից, Ֆրանսիան պատրաստ է մնալ ու աջակցել Բաղդադին ահաբեկության դեմ պայքարում: Ավելին, Մակրոնը նշել է, որ կան Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման «վերակենդանացման» հիմքեր և Փարիզը պատրաստ է աջակցել Բաղդադի պայքարին: Ըստ ամենայնի, Ֆրանսիան փորձում է բարձրացնել ռեգիոնալ դերը մերձավորարևելյան «կաթսայում», ինչը իր հերթին հարց է առաջացնում, թե արդյյոք Փարիզը «սառեցնում» է Կովկասի առնչությամբ ամիսներ առաջ դրսևորած դերային հավակնությունը, որ արտահայտում էր արցախյան հարցում բավականին գերակտիվ դիրքորոշումով:

Ֆրանսիայի նախագահը անշուշտ չի մոռացել Կովկասը և Արցախի թեման, բառացիորեն օրեր առաջ նա այդ թեմայով խոսել է ՌԴ նախագահի հետ, նաև Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ: Հարցն այստեղ իհարկե առաջնահերթություններն են, և, օրինակ, Մակրոնի Կովկաս այցի մասին դեռևս չկա հստակություն, փոխարենը Ֆրանսիայի նախագահը բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ Բաղդադի Վեհաժողովին: Թե՞ Ֆրանսիան այդ դերերը դիտարկում է փոխկապակցված և Կովկասի ուղղությամբ աշխատանքի դինամիկան պայմանավորված է նրանով, թե ինչ կստացվի Բաղդադի հավաքի քննարկումների արդյունքում: Պետք չէ բացառել, որ Նահանգների նոր նախագահի հետ կովկասյան ուղղությամբ աշխուժության հարցերի քննարկումը փոխարինվել է դեպի Իրաք, որտեղ ամերիկյան նախաձեռնությամբ կազմակերպվել էր Վեհաժողովը, իսկ Կովկասը կարող է թողնվել Ռուսաստանին, եթե Մոսկվան ընդառաջ գնա Մինսկի խմբի ձևաչափի քաղաքական կշիռը վերականգնելու առաջարկներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում