«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական մասնակցելու սեպտեմբերի սկզբին աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։ Խոակին Կապառոսը քիչ առաջ հրապարակեց մեր հավաքականի կազմը։
Սեպտեմբերի 2-ին մերոնք Սկոպիեյում կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ երեք օր անց կհյուրընկալվեն աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։ Սեպտեմբերի 8-ին էլ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կխաղա Լիխտենշտեյնի հետ։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին տեղի ունեցած ընկերական հանդիպումներում Խոակին Կապառոսը չէր հրավիրվել։







































