Sunday, 28 04 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին

Օսկանյանը ՀՀ ներկայիս իշխանությանը մեղադրում է մի բանում, ինչի հիմքերը դրվել են իրենց իշխանության օրոք

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով արցախյան խնդրի կարգավորման ներկայիս իրավիճակին: Նրա կածիքով՝ ամեն ինչ դեռ կորած չէ  և շատ բան կարելի է վերականգնել:

Դիվանագետը երկու վտանգավոր միտում է տեսնում: Առաջինն այն է, որ Արցախի՝ օրակարգի առաջնային հարց լինելուց սահուն անցում է կատարվում դեպի զուտ  Հայաստան-Ադրբեջան երկկողմ օրակարգ, ինչի արդյունքում հակամարտության վերջնական ելքի վրա ազդեցություն ունեցող մայրաքաղաքներում ձևավորվում են մեզ համար վնասակար նոր կարծրատիպեր:

Եվ երկրորդ վտանգավոր միտումն, ըստ Օսկանյանի, այն է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանին իր օրակարգը պարտադրել և այն իրականացնելու համար օգտագործում է հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանության ու բանակցային թույլ դիրքերից:

Օսկանյանը դեմ չէ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքի, բայց առաջարկում է  այնտեղ ամրագրել որոշ նախապայմաններ: Նրա խոսքերով՝ բանակն այսօր ի վիճակի չէ լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները և դա պետք է անել միայն արդյունավետ դիվանագիտության ճանապարհով:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հարցը Հայաստան-Ադրբեջան օրակարգ տեղափոխելու՝ Օսկանյանի պդնումներին,  նշեց. «Համոզված եմ՝ Օսկանյանը փայլուն կերպով հիշում է, որ հենց իր արտաքին գործերի նախարար եղած ժամանակ Արցախը վերջնականապես դուրս մղվեց բանակցություններից ու խնդիրը  տեղափոխվեց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթություն: Իհարկե Օսկանյանն այստեղ փորձում է այս հարցն օգտագործել իր ներքին շահերն իրացնելու համար: Նա  փորձում է ՀՀ ներկայիս իշխանություններին մեղադրել մի բանում, ինչի հիմքերը դրվել են դեռ իրենց իշխանության օրոք: Սակայն այն խնդիրը, ինչի մասին նա խոսում է, չի վերանում: Այդ խնդիրը կա և մեր իշխանությունների համար շատ կարևոր կլինի՝ անկախ պատերազմի արդյունքներից, պնդել այն թեզը, որը Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով հայտարարել է: Այն է՝ Արցախի խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Արցախի և պետք է մասնակցեն նաև Արցախի ներկայացուցիչները»:

Ըստ Ղևոնդյանի՝ հիմա դա անելը բարդ կլինի, բայց մեր շահերից է բխում դա անել:

Ինչ վերաբերում է հարցին, որ բանակը չի կարող լուծել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները և դա պետք է անել դիվանագիտության ճանապարհով, քաղաքագետն ասաց. «Միշտ էլ բանակը հնարավորություն չի ունեցել միայնակ լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են եղել Հայաստանի առջև: Այսօր էլ, բնականաբար, նույն իրավիճակն է: Պարտությունից հետո էլ ավելի բարդ է, քանի որ կա նաև բարոյալքման խնդիր՝ թե՛ հասարակության և թե՛ բանակի մոտ, որը հասարակության մի մասն է: Դիվանագիտությունը գալիս  է փակելու այն հնարավորությունների պակասը, որն ունի բանակը: Հայաստանն այս առումով շատ աշխատելու տեղ ունի և շատ մեծ ջանքեր են պետք գործադրելու, որպեսզի բանակը ցույց չտա,թե ինչ կարող է  կամ ինչ չի կարող անել: Տեսանք, որ դիվանագիտությունը բավարար չափով չաշխատեց  նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի օրոք, ինչի հետևանքներից մեկն էլ պատերազմն էր: Ստիպված եղանք  բանակը գործի դնել՝ իհարկե գիտեք, որ Հայաստանի բանակը մեծ մասով չի մասնակցել պատերազմի: Հույս ունենանք, որ նոր արտգործնախարարի ղեկավարման ժամանակահատվածում հնարավոր կլինի այդ բացերը փակել և խնդիրները կլուծվեն այնպես, որ բանակը կօգտագործվի միայն որպես այլընտրանքային հնարավորություն»,-եզրափակեց նա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում