Saturday, 11 07 2026
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով

Ում համար է ղողանջում խորհրդարանը. օգոստոսի 11-ի ֆենոմենը

Աղմուկ, աղաղակ և անգամ ձեռնամարտ լինում է աշխարհի շատ խորհրդարաններում, անգամ այնպիսի երկրների, որոնք, թվում է, թե ունեն քաղաքական հարյուրամյակների ավանդույթներ ու մշակույթ, կայացած ինստիտուտներ և համարվում են զարգացած ժողովրդավարություններ: Ի վերջո, խնդիրը թե այն է, որ քաղաքականությունն էլ, այդուհանդերձ, մարդկանց, ոչ թե ռոբոտների զբաղմունք է, և, բացի այդ, 21-րդ տեղեկատվական դարը մարդկանց վերջին հաշվով դարձնում է զգայականության իմաստով էլ ավելի խոցելի:

Նախաբանը, ինչպես թերևս շատերը կռահեցին, վերաբերում է Հայաստանի նոր խորհրդարանի՝ օգոստոսի 11-ի իրադարձություններին, կամ ավելի շուտ՝ այդ առիթով է: Ամբողջ հարցը այն է սակայն, որ, եթե տարբեր երկրներում միջադեպերն արտացոլում են քաղաքական պայքարն ու քաղաքական բովանդակությունների բախումը, երբեմն անգամ ձեռնամարտի տեսքով, ապա Հայաստանի խորհրդարաններում այդ ամենը ընդամենը ավելի արտառոց և ընդգծված է դարձնում քաղաքական բովանդակության և օրակարգի բացակայությունը: Ընդ որում, թող չլինի մոլորություն, թե այդ խնդիրը առկա է Հայաստանի նոր ձևավորված խորհրդարանում: Հայաստանում թերևս մեկ խորհրդարան է եղել, որ չի ունեցել այդ խնդիրը՝ Գերագույն խորհուրդը, որը իր գործունեությունն ավարտել է 1995 թվականին՝ իր տեղը զիջելով Ազգային Ժողովներին: Պարզապես ժամանակի ընթացքում հայկական քաղաքականություն ասվածը դեգրադացվել է ավելի ու ավելի մի շարք խորքային պատճառներով, որոնք, բերելով հանրագումարի, հնարավոր է ամփոփել հետևյալ կերպ. քաղաքականությունը Հայաստանում դեգրադացվել է, որովհետև պատերազմի հաղթանակը կապիտալիզացվել է ոչ թե պետական-քաղաքական, այլ անձնական մակարդակներում: Եվ որպեսզի հմտորեն քողարկվի այդ կապիտալիզացիան, հարկ է եղել դեգրադացնել քաղաքականությունը՝ այն վերածելով ընդամենը ցուցանակի: Որովհետև, հանրային, պետական կյանքի երևույթ լինելու պարագայում այն անխուսափելիորեն պատասխան էր պահանջելու մասնակիցներից, այդ թվում և պատերազմի հաղթանակի հանդեպ խնամքի կամ անտարբերություն, կամ առավել ևս՝ այդ հաղթանակը մսխելու լայնահուն գործընթացի համար: Հետևանքն այն է, որ խորհրդարան երևույթը Հայաստանում վերածվել է ընդամենը ձևականության, իսկ բուն «քաղաքական» պրոցեսները կամ ծավալվել են փողոցներում՝ հիմնականում ընդդիմությունների մակարդակում, կամ, որոշակի հարաբերական իմաստով հանդերձ՝ «սաունաներում», իշխող համակարգի առումով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները Հայաստանում շատ վաղուց են հայտնվել այդ տիրույթներից դուրս՝ հաշվի առնելով երկու տիրույթում էլ եղած խորքային անհամարժեքությունն ու անարդյունավետությունը: Այդ խնդրի լուծում թվաց թավշյա հեղափոխությունը, թեև այն հանրայնորեն պետք է դիտվեր ոչ թե լուծում, այլ լուծման հնարավորություն, երբ դրա շնորհիվ Հայաստանում բացվելու էր միջավայրը՝ տալով քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն: Սակայն, Հայաստանի հասարակական-քաղաքական այսպես ասած ակտիվը ընդամենը նախկին իշխանությունից իր պահանջները տեղափոխեց նոր իշխանության վրա՝ գործնականում շարունակելով զերծ մնալ հասարակական-քաղաքական վերափոխումների համար պատասխանատվությունից, ընդունելով, այսպես ասած, «մարգարեի» կեցվածք, որպեսզի հետո և առավել ևս ցավագին պատերազմից հետո որդեգրեր «հայրենիքում մերժված մարգարեի» դիրք, շարունակելով հնարավորինս հեռու մնալ վերափոխումների համար պատասխանատվությունից: Հայաստանում այսօր դա է խնդիրը: Կա՞ն խորհրդարանից և այսպես ասած հակառակ բևեռ դիտվող «փողոցից» դուրս, միաժամանակ «մարգարեի» բարդույթներից զերծ հասարակական քաղաքական ներուժ, շերտ, խմբեր, նաև տնտեսական միջավայրում շահագրգիռ շերտեր, որոնք ի վիճակի են ներդրում կատարել նոր հասարակական-քաղաքական բովանդակություն և օրակարգ ձևավորելու, ըստ այդմ Հայաստանում քաղաքականությունը միջավայրային խորիքց վերափոխելու գործում: Կա՞ այդ ներուժը, այդ թվում Սփյուռքում, թե՞ ոչ: Այլապես, Հայաստանի խորհրդարանները շարունակելու են արտացոլվել միայն «փտախտ» ապրող հայկական քաղաքականության անհույս «վերջույթի» կերպը, ովքեր էլ հայտնվեն այնտեղ և անգամ անհատական մակարդակում լինեն հուսադրող բացառություն: Կրկնեմ բազմիցս շոշափած միտքը, որ Հայաստանում քաղաքականության փոփոխությունը կարող է արտացոլվել խորհրդարանում, իսկ սկսել այն կարող է միայն հասարակական միջավայրից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում