Thursday, 16 07 2026
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

Ովքեր գողացան Հայաստանի մեդալները․ Ինչպես տեր կանգնել մեր հաղթանակներին

Երկու մեդալ մեզնից գողացան, մեկի գույնն էլ փոխեցին։ Այս մասին այսօր հայտարարեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, ամփոփելով Տոկիոյի օլիմպիական խաղերում մերոնց ելույթները։ Ալեքսանյանը մասնագիտորեն ներկայացրեց 67 քաշային Կարեն Ասլանյանի, 77 քաշային Կարապետ Չալյանի և 97 քաշային Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերում մրցավարների խայտառակ որոշումները։ Այո, նշված ըմբիշները արժանի էին մեծ հաղթանակների, բայց․․․։ Կրկին տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատն էինք վախենում։ Գևորգ Ալեքսանյանը կրկին շեշտեց, որ ըմբշամարտում կան մարզիկներ, որոնց նկատմամբ մրցավարությունը տարիներ շարունակ բարեհաճ է գտնվում։ Նման մարզիկների շարքում է Մուսա Եվլոևը, որի հետ Ալեքսանյանը գոտեմարտեց եզրափակչում։ Մեծ մրցաշարերում հայաստանցի մարզիկների նկատմամբ իրականացվող «ջարդը» նորություն չէ։

Գևորգ Ալեքսանյանը բաց տեքստով ներկայացրեց ըմբշամարտում հաստատված բարքերի խճանկարը։ Շարունակ հնչում են հորդորներ մրցավարական որոշումները բողոքարկելու կամ սպորտային արբիտրաժային դատարան դիմելու վերաբերյալ։ Բողոքարկել ինչ խոսք կարելի է։ Ավելին, այդ կերպ մենք ցույց կտանք, որ չենք համակերպվում տեղի ունեցածի հետ և պայքարելու ենք մինչև վերջ։ Միևնույն ժամանակ բոլորս էլ գիտակցում ենք, որ բողոքարկումներով կամ դատարաններ դիմելով ետ չենք բերի Կարեն Ասլանյանի, Կարապետ Չալյանի մեդալները։ Ետ չենք բերի Արթուր Ալեքսանյանի ոսկին։ Մինչդեռ, այս տղաները տարիներ շարունակ տաժանակիր աշխատանք են տարել օլիմպիադայում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Վտանգելով սեփական առողջությունը, գնալով բազմատեսակ զրկանքների Ալեքսանյանը, Չալյանն ու Ասլանյանը Տոկիոյում արեցին հնարավորինը։ Արեցին և ըստ էության հաղթեցին։ Այդ հաղթանակը սակայն ամրագրված չէ։ Դժվար չէ պատկերացնել թե ինչ հոգեվիճակում են հիմա նշված մարզիկները։ Մեր կենդանի լեգենդը Արթուր Ալեքսանյանը շուտով կլինի 30 տարեկան և դժվար է ասել կմասնակցի հաջորդ Օլիմպիադային, թե ոչ։ Տոկիոյում տեղի ունեցածից հետո ընդունենք, որ դժվար է կյանք դնել և նախապատրաստվել մի մրցաշարի, որտեղ գողանում են հաղթանակը։ Նույնը կարելի է ասել մյուս մարզիկների մասին։ Ըմբշամարտը Հայաստանի հենակետային մարզաձևերից է։

Անկախ Հայաստանն ունի երկու օլիմպիական չեմպիոն (Արմեն Նազարյան, Արթուր Ալեքսանյան), և երկուս էլ ըմբիշներն են։ 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանից գողացան ոսկե մեդալը, սակայն մենք հետևություններ չարեցինք։ Արդյունքում ստացանք այն պատկերը, որն ունենք այսօր։ Իսկ որն է ելքը։ Առաջին հայացքից գտնվում ենք անելանելի վիճակում, բայց նույնիսկ այս իրավիճակից կարելի է ելք գտնել։ Իսկ ելքը թերևս մեկն է։ Պետք է տեր կանգնել մեր հաղթանակներին։ Նույն Եվլոևին մրցավարները չօգնեցին սիրուն աչքերի համար։ Եգիպտոսը, Ռուսաստանը, Ադրբեջանը և էլի մի շարք երկրներ Տոկիոյում չեղած տեղից մեդալներ և չեմպիոններ «սարքեցին»։ Իսկ մենք արդեն երկրորդ օլիմպիադայում թույլ ենք տալիս, որ մեզնից խլեն հաղթանակները։ Հնարավոր է ոմանք չհամաձայնեն, բայց հաշվի առնելով ըմբշամարտում հստատված համակարգը մեզ ոչինչ չի մնում անել քան ապահովագրել մեր հաղթանակները։ Գոնե պայմանավորվածություն ձեռք բերել մեր մարզիկների մասնակցությամբ գոտեմարտերը նորմալ դատելու վերաբերյալ։ Այո դրա համար հարկավոր են միջոցներ։ Իսկ միջոցներ անպայման կգտնվեն։ Նման մարզիկների համար միջոցներ խնայել ուղղակի չի կարելի։

Նրանք անում են հնարավորինը պետության դրոշը մեծ մրցաշարերում բարձրացնելու համար։ Պետությունն իր հերթին պարտավոր է անել նույնիսկ անհնարինը նման տղաներին օգնելու համար։ Վստահաբար կարող ենք ասել, որ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին մինչև օլիմպիադայի մեկնարկը ապահովագրել էր Եվլոևի ոսկին։ Նույնը կարող ենք ասել Ադրբեջանի կամ Եգիպտոսի ֆեդերացիայի նախագահների կամ ներկայացուցիչների մասին։ Մենք կարող ենք շարունակ բողոքել, որ մամիաշվիլիները մեզնից գողացան մեդալները։ Այս կերպ սակայն հարցը լուծում չի ստանա։ Հարցը լուսծում կստանա միայն մի դեպքում, երբ միջամտեն թե իշխանության ներկայացուցիչները և թե ազդեցիկ մեր հայրենակիցները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում