Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Եթե քաոսը շարունակվելու էր, մեր վիճակն էլ չէր լավանալու, լավ են արել, որ այդ հանձնաժողովը չեն ստեղծել․ Վահան  Բադասյան

Ազգային ժողովում Արցախի հարցով մշտական հանձնաժողով չի ստեղծվի, պատգամավորները 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ ձայների համամասնությամբ մերժեցին ընդդիմության առաջարկը։

Իշխանության ՝մերժելու պարզաբանումն այն է, որ իրենք ավելի վաղ առաջարկել են ստեղծել 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և այս փուլում մշտական հանձնաժողովի կարիք չկա, գործում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Իշխանության ներկայացուցիչները նաև նշում էին, թե ընդդիմության նախաձեռնությունն ինքնանպատակ է։

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմայի շուրջ մի քանի դիտարկում արեց։ Նախևառաջ, Բադասյանի դիտարկմամբ՝ ինչպես նախկին իշխանություններն էին մերժում ընդդիմության առաջարկները, այնպես էլ անում են այս իշխանությունները․«Քանի որ նրանք բացարձակ մեծամասնություն են, թեկուզ զուտ ընդդիմությանը արհամարհելու համար մերժելու են։ Ինչ հարց էլ որ լինի, թեկուզև ամենատրամաբանականը՝ մերժվելու է։ Եթե  այսօրվա ընդդիմությունն ասի՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, իշխանություն կասի՝ ո՛չ, չկեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Վահան Բադասյանը գտնում է, որ մեր ջարդված մեջքները ուղղելու համար պետք է հանձնաժողով, որը  կկարողանա վերհանել պատերազմի պարտության պատճառները․«Առաջին հերթին՝ դա պետք է իշխանությանը։ Եթե այսօրվա իշխանություններն արդար են, դա իրենց պետք է։ Իմ կարծիքով՝ հանձնաժողովի կազմում պետք է լինեն անաչառ մարդիկ, ովքեր դեմ եմ և՛ հներին և՛ նորերին, նրանք, ովքեր ազգային են։ Տեսեք, թե ինչ եղավ ապրիլյան քննիչ հանձնաժողովի ճակատագիրը։ Անդրանիկ Քոչարյանը ոչինչ չանելով տարավ դեպի մարման։ Սկսվեց նոր պատերազմ, ավելի մեծ արհավիրքով։ Եթե  ապրիլյան պատերազմի ժամանակ մոտ 110 զոհ ունեցանք ու բոլորը հողին հանձնվեցին, այս անգամ 50 անգամ ավելի զոհ տվեցինք, կեսից ավելն էլ մնացին թշնամու տարածքում։ Մինչև հիմա էլ մի քանի հարյուրը դեռ չեն հայտնաբերվել։ Ի՞նչ արեց այս իշխանությունը, հանձնաժողովի աշխատանքները տարավ տապալման»։

Մեր զրուցակիցը  նաև կարծում է,  որ նոր հանձնաժողովների ստեղծումը կարող է բերել հասարակության անհամերաշխության․«Այն քաոսը, որ ստեղծվել է պատերազմի օրոք՝ շարունակվելու է։ Մյուս կողմից էլ՝ ճիշտ է են արել, որ չեն ստեղծել։ Եթե  դա մեր վիճակը չէր լավացնելու, այլ եղած քաոսին էլ մի բան  էր ավելացնելու՝ ճիշտ են արել, որ չեն ստեղծել»։

Բադասյանի դիտարկմամբ՝ իշխանության պատճառաբանությունը տրամաբանական չէ։ Ըստ նրա՝ իշխանությունը ընդդիմությանը մերժելու համար ցանկացած փաստարկ կարող է բերել․«Ես համարում եմ, որ պետք է նախ ստեղծվի առանձին հանձնաժողով, որը պետք է զբաղվի պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ և նաև մշտական հանձնաժողով, որը կզբաղվի Արցախի հարցերով։ Ես հեղափոխության կողքին կանգնած էի, բայց Նիկոլը չիրացրեց հեղափոխությունը, այլ երկիրը բերեց ավերածության։ Ես նույնն էլ ասում եմ Ռոբերտի ու Սերժի  մասին։ Հայաստանի 4 ղեկավարներն էլ հանցագործներ են։ Առաջինը  սկիզբ է դրել թալանի, հզոր արդյունաբերական ռեսուրսներն է վատնել, երկրորդը՝ տնտեսական լծակներն է հանձնել օտարին, անօրեն հարստացրել մարդկանց, երրորդն էլ այդ ամենը զարգացրել ու ընդերքն է թալանել։ Չորրորդն էլ՝ երկիրն ամբողջությամբ ավիրել։ Իմ կարծիքով՝ բոլորն էլ ապազգային մարդիկ են։ Որպեսզի ֆեյսբուքյան «ժեխ» կոչվածը ֆեյսբուքում իմ դեմ չարշավի, այս գլխից էլ ասեմ՝ բոլորը մեղավոր են այս վիճակի համար, բոլորն էլ ապազգային ուժեր են»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում