Tuesday, 07 05 2024
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան

ՀՀ-ի և Վրաստանի սահմանների որոշ հատվածներում դելիմիտացիա չի եղել․ Ի՞նչ կլինի, եթե ռուս սահմանապահները ինքնակամ զբաղեցնեն դրանք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Պարոն Վասաձե, ռուս սահմանապահները գտնվում են Տավուշւի մարզի որոշ գյուղերում: Կա տեսակետ, որ ռուսական զորքերի տեղակայումը Վրաստանին սահմանակից այդ հատվածներում կարող է խնդիրներ առաջացնել: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

Ես կարծում եմ, որ այդ որոշումը գտնվում է Հայաստանի կառավարության իրավասության ներքո: Եթե ռուս սահմանապահները իրենց պարկեշտ դրսևորեն, խնդիրներ չեն լինի: Այլ բան է, որ անհասկանալի է, թե ինչու են պետք ռուս սահմանապահներ Վրաստանի հետ սահմանին: Հետևաբար, ես կասկածում եմ, որ նրանք այդտեղ կտեղակայվեն: Առավել ևս, որ ՌԴ սահմանապահների այդտեղ գտնվելը իսկապես կարող է խնդիրներ ստեղծել: Օրինակ, Հայաստանի և Վրաստանի սահմանների որոշ հատվածներում դելիմիտացիա չի եղել: Ի՞նչ տեղի կունենա, եթե ռուս սահմանապահները ինքնակամ զբաղեցնեն վիճելի հատվածները: Դա կարող է հարվածի տակ դնել հայ-վրացական հարաբերությունները:

Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ու սահմանային լարվածությունը:

Ես դա գնահատում եմ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բաղկացուցիչ մաս, որը շարունակվում է ավելի քան 30 տարի: Այդ լարվածության ընթացքում կողմերից յուրաքանչյուրը, իսկ դրանց թիվը երեքն է, լուծում է իր խնդիրները:

Այդ դեպքում կարո՞ղ են լարվել նաև Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները:

Հարաբերությունները կարող են լարվել ռուս սահմանապահների կողմից սադրանքի դեպքում: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում հայ-վրացական սահմանի վերահսկողությունը Ռուսաստանին տալու իմաստը:

Թուրքիան արդեն Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից: Ինչպե՞ս եք սա գնահատում, ինչ է սա նշանակում:

Դա նշանակում է, որ Թուրքիան նույնպես խաղի մեջ է: Իրականում այդ հայտարարությունը ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան Ռուսաստանին: Դա կարելի է թարգմանել այսպես. Մենք ամեն ինչ տեսնում ու հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում. Восток дело тонкое:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում