Sunday, 28 04 2024
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար

Հայաստանը պատրաստ է ներգրրավվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում․ դեսպան

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է․

«Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառված «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Նա տեղեկացրեց հուլիսի 28-ին և 29-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի զինված հարձակման մասին, ինչի արդյունքում Հայաստանի երեք զինծառայող զոհվել են, իսկ չորսը՝ վիրավոր:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի և այդ ընթացքում կատարված հանձագործությունների,արցախցիների նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունների, ներառյալ էթնիկական զտումների, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների բացահայտ ոտնահարման առնչությամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսում է Ադրբեջանին շարունակել օգտագործել ուժի կիրառումը որպես արտաքին քաղաքականության հիմնական գործիք՝ վտանգելով տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

Այս համատեքստում դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական սադրանքը, որն էլ ավելի խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և որ իրավիճակի հետագա սրման համար ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ադրբեջանի զինված սադրանքները այդ երկրի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն են: Այս համատեքստում դեսպան Պապիկյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցրած անհիմն և մտածածին տարածքային պահանջներին:
Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ափսոսանքով նկատեց, որ մինչ այս պահը ԵԱՀԿ գործող նախագահող՝ Շվեդիայի ԱԳ նախարարը չի անդրադարձել և չի դատապարտել անցած օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին:

Խոսելով Ադրբեջանում հայ ռազմագերիների հանդեպ տարբեր կեղծ մեղադրանքներով դատական գործերի և վճիռների մասին, դեսպն Պապիկյանը խստորեն դատապարտեց Ադրբեջանի այս քայլերը, որոնք հակասում են 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Դեսպան Պապիկյանը շեշտեց, որ Ադրբեջանը, անդադար ավելացնելով լարվածությունը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Արցախում, նպատակ ունի անվերջ հետաձգել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և, հեևաբար, նաև հակամարտության կայուն և հարատև խաղաղ կարգավորումը:

Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է ներգրրավվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և շարունակելու է աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Դեսպան Պապիկյանը ելույթն (անգլերեն) հասանելի է այստեղ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում